Shine&Food

Մկոյի նոր դերը, Նազենիի ու Սոֆիի «անկախ» սելֆիներն ու «Մանկական Եվրատեսիլ»-ի մեր պատվիրակը. շաբաթվա ամփոփում

POPcorn blog. Երևանում նշում են անկախության տոնը

«Հյուսիսային պողոտայի բանտարկյալը» ներկայացման պրեմիերան

Մարինկա Խաչատրյանի ռոմանտիկ հոլովակը, Վան Դամի ժամանումն ու Comedy Club-ի կարմիր գորգը. շաբաթվա ամփոփում

Shine&Food: Այ քեզ բերքի տոն

Երևանում մեկնարկեց Comedy Club փառատոնը

Yerevan Music Night 2018

POPcorn blog. Շոու բիզնեսի պատմության ամենաաղմկահարույց սկանդալները

Բլոգ Լի. ավանդական հայկական նախաճաշի համը

Shine&Food: 1 օր սնվում եմ ընդամենը 1000 դրամով

NEWS.am STYLE/շոու-բիզնեսի շաբաթվա ամփոփում

«Նոր ալիք-2018». Գեւորգ Հարությունյանը մրցութային երկու օրերից հետո առաջին տեղում է

PROFFY. Բարմեն. պատրաստում ենք հայկական կոկտեյլ

POPcorn blog. Խաղում ենք Աստղիկ Սաֆարյանի հետ

Ինչպես են ծաղրել Եվգենի Պետրոսյանին, հայ պրոդյուսերին եւ ռուսական տեխնոլոգիաները Comedy club-ում

Գեւորգ Հարությունյանը փայլուն ելույթ ունեցավ «Նոր ալիք»-ում

VARDA-ն ձողի վրա գեղեցիկ պար է ցուցադրել

«Արել ենք այն, ինչ անգամ մեր ուժերից վեր էր». Էրիկ Անթառանյանը՝ «Հատուկ ջոկատ» նոր հաղորդաշարի եւ ամենահետաքրքիր դրվագների մասին

20:31, 7 սեպտեմբերի

Սեպտեմբերի 16-ից Հանրայինի եթերում կմեկնարկի նոր հաղորդաշար՝ «Հատուկ ջոկատ», որը հեռուստադիտողին կներկայացնի հայտնի հաղորդավար Էրիկ Անթառանյանը: NEWS.am STYLE-ը հաղորդման մանրամասների շուրջ զրուցել է Էրիկի հետ, որը մեզ պատմել է հաղորդման մտահաղացման, ձեւաչափի եւ նկարահանման ընթացքում գրանցված հետաքրքիր եւ «սարսափելի» դեպքերի մասին:

Էրիկ, Ձեր մտահաղացո՞ւմն էր այս հաղորդումը սկսելը, թե՞ հեռուստատեսության կողմից առաջարկը եղավ:

Մտահղացումը Վաղուց կար: Դեռ մի քանի տարի առաջ ես ու ընկերս՝ պրոդյուսեր Ռուբեն Շահինյանը ուզում էինք սկսել այս ծրագիրը, բայց այն ժամանակ բավականին մանրակրկիտ աշխատելուց հետո անգամ չէինք պատկերացնում իրական ծավալը: Այս ծրագիրը դեպի վերջնական «հասունացում» երկար ճանապարհ է անցել, ու երբ նոր եթերաշրջանին ընդառաջ հեռուստաընկերության ղեկավարությունը, ի թիվս այլ առաջարկների, լսելով այս առաջարկը հավանության արժանացրեց, այնժամ միայն հասկացա, որ ծանրագույն աշխատանքը հիմա է սկսվելու: Վստահվեց մի բան, որ սկզբում պարզապես երազանք էր, իսկ այդ պահից սկսած դարձավ նաև պատասխանատվություն: Նախագիծն առանց երկրի ռազմական գերատեսչության  աջակցության չէր կարող իրականացվել, ու պատասխանատվությունը ՊՆ-ի, Հանրային հեռուստաընկերության, ինչպես նաև ողջ հեռուստալսարանի առջև ստիպում էր ուժերի ծայրագույն լարման պայմաններում աշխատել՝ լավ պրոդուկտ ստանալու նպատակով: Շնորհակալ եմ այդ վստահության համար, ու ամբողջ մեծ ու պրոֆեսիոնալ թիմի անունից եմ ասում, արել ենք այն, ինչ անգամ մեր ուժերից վեր էր, որ ստացվի ճշմարտացի, պրոֆեսիոնալ, որակյալ ու դիտարժան շարք: Ամեն հաղորդումը մի խաղային դրվագ է՝ մարտական առաջադրանք, եւ ամեն հաղորդման ավարտին ամփոփվում են արդյունքները, որոնք գումարվելու են ու եթերաշրջանի վերջում հայտնի լինի հաղթող խումբը: Խաղերում ներառված են ՀՀ Զինված ուժերում առկա հիմնական զորատեսակներին վերաբերող դրվագներ, բայց հիմնական շեշտը հենց հատուկջոկատայիններին բնորոշ մարտական առաջադրանքների վրա է դրված:

Մի փոքր կմանրամասնե՞ք՝ ինչ փորձություններ պետք է հաղթահարեն մասնակիցները:

Չէ, չեմ մանրամասնի, ամբողջ հետաքրքրությունը կկորի: Հավատարիմ հեռուստադիտողը կգտնի իր հարցերի պատասխանները ռեալիթի–ռազմական հեռուստախաղի ընթացքում:

Ինչպե՞ս են ընտրվել հաղորդման մասնակիցները: Ի՞նչ սկզբունքներ եք հաշվի առել:

Հայտարարվել էր ընդունելություն, ուղարկվել են հայտեր, նախ հրավիրել ենք բոլոր այն մասնակիցներին, ում հայտերը համապատասխանում էին լրացման պահանջների չափանիշներին, բացատրել ենք խաղի կանոններն ու սպասել արձագանքի: Այս փուլում եղան արդեն հրաժարվողներ, ովքեր հասկացան, որ այդ փորձությունների միջով անցնելն իրենց համար չէ, ու իրենց ուժերից վեր է դա հաղթահարելը: Ավելի համառներն անցան հաջորդ փուլ, ու այստեղ ընտրության հարցում օգնության եկան նաև ռազմական բժիշկն ու հոգեբանը: Հատկապես հաշվի ենք առել վերջինիս կարծիքը, քանի որ մասնակիցները պարբերաբար շփվելու էին իրական հրազենի ու զինամթերքի հետ, ու կարևոր էր իմանալ նրանց հոգեկան կայունության ու ֆիզիկական պատրաստվածության աստիճանը: Արդեն նկարահանումների վերջում շատերը հարցազրույցներում խոստովանում էին, որ սա բոլորովին այլ բան էր ու իրենց պատկերացրածից մի քանի անգամ ավելի անհաղթահարելի թվացող: Նույնիսկ մեզ՝ կազմակերպիչներին ու հրահանգիչներին էր պարբերաբար թվում, որ, վերջ, սահմանը հատեցինք, ու էլ չեն դիմանալու: Բայց անգամ 48 ժամյա գոյատևման առաջադրանքն անցնելուց հետո նրանց դեմքին ոչ թե վհատություն, այլ հակառակը, առաջ շարժվելու ու դեպի հաղթական ավարտ հասնելու պատրաստակամություն էր նկատվում:

Իսկ հիմա արդեն, նրանցից շատերը գրում են միայն մի միտք՝ «կարոտել ենք, էլի ենք ուզում»: Ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվելուց հետո անգամ այսօր մասնակիցներից շատերը շփվում են իրենց հրամանատարների ու հրահանգիչ սպաների հետ: Պարբերաբար տեսնվում ու հավանաբար քննարկում են անցած-գնացած դժվար, բայց երջանիկ օրերը: Փակագծեր շատ չեմ ուզում բացել, ողջ եթերաշրջանի ընթացքում հեռուստադիտողը  լարված կհետեւի իրադարձությունների զարգացմանը:

Դուք՝ որպես հաղորդավար, ֆորմատային շա՞տ կտրուկ փոփոխության եք ենթարկվել այս նախագծում:

Որպես հաղորդավար՝ միգուցե: Բայց որպես անհատականություն՝ պիտի ասեմ, որ վերջապես գտա այն, ինչ շատ հոգեհարազատ էր ինձ: Ընկերներիցս մեկն անգամ կատակեց՝ «Դու կարողանում ես քո հոբբին դարձնել աշխատանք ու դեռ մի բան էլ վարձատրվել սիրելի գործով զբաղվելու համար»: Նշեմ իհարկե, որ որպես հաղորդավար էլ փոփոխությունները եղել են հաճախ, ու դա փորձություններ են, որոնք միայն ավելացրել են արհեստավարժությունն ու փորձը, որ ձեռք ես բերում ոչ միայն ժամանակի ընթացքում, այլեւ բազմաթիվ նոր մարդկանց ու խմբերի հետ աշխատելիս: Կոնկրետ այս նկարահանումների մասշտաբայնությունը, ներգրավված ռեսուրսները, կոորդինացիան, պատասխանատվությունը, մի մեծ փորձառություն էր ոչ միայն ինձ, այլեւ թիմակիցներիս համար:

Համոզված եմ՝ նկարահանումների ընթացքում հետաքրքիր պատմություններ գրանցված կլինեն: Կարո՞ղ եք հիշել դրանցից մեկը կամ մի քանիսը:

Դրանցից մեկը ամբողջ կյանքում կհիշենք բոլորս: Հրահանգիչները, որոնք Հայկական բանակի պարծանքներն են ու գերպրոֆեսիոնալ սպաներ, մի օր լավ «դաս» տվեցին մասնակիցներին: Հերթական առաջադրանքի ժամանակ, ըստ լեգենդի,  մասնակիցները պետք է կազմակերպեին վիրավոր օդաչուի տարահանումը հակառակորդի թիկունքից: Գնահատվելու էր տակտիկան և գոծողության կատարման ժամանակը: Խմբերը կատարեցին իրենց առաջադրանքները, որոշվեցին հաղթողն ու պարտվողը, այդ օրվա նկարահանումն արդեն ավարտվել էր, երբ հանկարծ պայթյուն լսվեց: Պայթյունից վայրկյան անց տեսնում ենք մեզ հետ աշխատող հրագործ հրահանգիչներից մեկին՝ «արյունաշաղախ ու մահամերձ» վիճակում: Մյուս սպաներն ու այդ օրը նկարահանմանը միացած ռազմական բժիշկը վայրկյանների ընթացքում կարողանում են էվակուացնել «վիրավորին» որի, իբր վնասված կոկորդից ու բերանից «արյուն» էր հորդում: Երբ մեքենան կորավ անտառի հետևում, լռություն էր: Թվում էր, թե ամեն ինչ վերջացավ, աղջիկներն արդեն լացում էին, իսկ տղամարդիկ սառած դեռ փորձում էին  լուռ վերլուծել կատարվածը: Բոլորը շոկի մեջ էին, բացի, իհարկե, մի քանի «դավադիրներից», որոնք, պետք է ասել, իրենց դերը հրաշալի խաղացին: Էլի մի քանի վայրկյան անց, որ մեզ տարիներ թվացին, ռադիոկապի մեջ լսում ենք «վիրավոր» հրահանգչի ձայնը. «Հը, սպեցնազ, հիմա հասկացա՞ք՝ ինչ արագությամբ ու ինչպես է պետք տարհանել վիրավորին»: Հաջորդիվ կատարվածն արդեն աննկարագրելի էր: Ամեն ինչ արվեց գերպրոֆեսիոնալ կերպով ու իրականին խիստ մոտ նյութերով, իսկ զինվորական սպայի դերասանական խաղը դեռ երկար էինք հետո վերլուծում: Սա, իհարկե, փոքր-ինչ դաժան կատակ կարող է թվալ, բայց հետո հասկացանք, որ կենտրոնանալու եւ իսկական ռազմական իրավիճակի ողջ լրջությունը հասկանալու համար այս հոգեբանական փորձությունը եւս պետք էր վերապրել:  Մի խոսքով, նայել է պետք…

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
Հայաստանի ամենահայտնի տղամարդը
Նիկոլ Փաշինյան
Սերժ Թանկյան
Մկրտիչ Արզումանյան
Հայկ Մարության