«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նազենի Հովհաննիսյանն Արցախի հրաշալի բնության գրկում

15:39, 12 սեպտեմբերի

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն այն հայտնիներից է, ով շատ ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Նա հաճախ գրառում կատարելով՝ բարձրաձայնում է կարեւոր խնդիրների մասին, իր հույզերով ու մտահոգություններով կիսվում է միկրոբլոգի իր էջի հետեւորդների հետ, նրանք էլ ի պատասխան՝ հեռուստահաղորդավարուհու հետ:

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել, որում նա վայելում է Արցախի հիանալի բնությունը: Լուսանկարին կից հաղորդավարուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը.

«Արցախում լինել ու Ջդրդուզի հրաշալի բնության մեջ չլինել՝ չի կարելի։ Էստեղ բաց թողած ճիչը մի քանի անգամ կրկնվելով վերադառնում է՝ ասես երկխոսում է Լեռների հետ... Ուրախալի էր տեսնել այստեղ աշխարհի տարբեր ծայրերից եկած հայերի՝ Համլետ անունով մի հաճելի ու խելացի զբոսավարի ուղեկցությամբ։

Հ.Գ. Հայաստանում բնակվելով անգամ շատերը չեն ճանաչում իրենց երկիրը, զբոսավարների գործն առանձնահատուկ կարևոր է, ըստ իս, ու դրա զարգացումը՝ անհրաժեշտ ու օգտավետ։

Կատարոտ կամ Ջդրդուզ դաշտավայրը գտնվում է Շուշի քաղաքի եզրին: Դաշտն ունի մոտ 5 հեկտար տարածք: Շուշիի Ջդրդուզի տարածքը (Ձիատափ սարահարթը) , ներառված է «Հունոտի կիրճ» արգելոցի մեջ: Հունոտի կիրճ, բնապատմական արգելոց է, որը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում: Պատմական, բնական և ճարտարապետական մի շարք գեղատեսիլ վայրեր են գտնվում այս արգելոցում»:

Նշենք, որ ավելի վաղ Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում հմայիչ լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր թափանցիկ զգեստով: Նա կրում էր նաեւ մեծ, աչքի զարնող ականջօղեր: Հաղորդավարուհին վառ դիմահարդարմամբ էր: Իսկ գայթակղիչ լուսանկարին կից խոսելով կնոջ մասին գրել էր.

«Կինը... աշխարհի քաոսի մեջ ամգամ՝ միշտ իր կանացիության համար կռիվս տվող ))) Մի քանի էլեմենտ և սովորական թվացող տեսքը զգեստն ընդգծվում է իր նրբությամբ, իսկ տրամադրությանը համապատասխան աքսեսուարը՝ դարձնում կերպարն ամբողջական։ Արդյունավետ ու սիրառատ օր բոլորիս)»:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել