Այսօրվանից սկսած «Շանթ»-ի եթերում կլինի նոր հումորային շոու՝ Women’s club-ը, որի գլխավոր հերոսուհիները, ինչպես եւ վերնագիրն է ենթադրում, հայտնի կանայք են: Հաղորդումը վարելու են «Վիտամին ակումբ»-ից հայտնի Չարենցը (Կարեն Սահակյանը) եւ Լուիզա Ներսիսյանը:
Նախագծի կազմում հանդես է գալիս նաեւ մեր քաղաքի եւ հեռուստաեթերի ամենահայտնի ու սկանդալայիին շիկահերը՝ Լիլի Մորտոն:
NEWS.am STYLE-ը Լիլիի հետ զրուցել է նախագծի կազմում ընդգրկվելու, իր մարմնավորած կերպարների եւ դերասանական փորձի մասին:
«Նման նախագիծ Հայաստանում առաջին անգամ է ներկայացվում: Նախագիծը ներկայացնում է Vitamin Production-ը, այսինքն՝ Vitamin Club-ը վերադառնում է, սակայն այս անգամ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների միջոցով: Հումորային նախագիծ է, կարելի է ասել՝ Comedy Woman-ի նման է, բայց միայն ժանրային տեսակետից»,-զրույցի սկզբում պարզաբանեց մոդելը, որից բացի՝ նախագծում կտեսնենք նաեւ եթերից հայտնի այլ կանանց.
«Բոլորն էլ եթերից հայտնի մարդիկ են՝ սիրված եւ ճանաչված: Մշտական կազմում կլինենք ես, Զառա Սահակյանը, Անահիտ Կիրակոսյանը, Մաշա Մատվեեւան, Տոմա Պետրոսյանը եւ Սոնա Մաթեւոսյանը»:
Լիլին հումորային շոուի ընթացքում տարբեր կանանց կերպարներ է մարմնավորելու, սակայն ամենակրկնվողը, թերեւս, կլինի տիպիկ շիկահերի կերպարը.
«Առաջարկը ստացել եմ «Վիտամին ակումբ»-ի Չարենցից՝ Կարեն Սահակյանից եւ նախագծի պրոդյուսերից: Դերերը մշտապես տարբեր են լինելու, բայց շատ դեպքերում կներկայացնեմ տիպիկ շիկահերի կերպար: Դերասանական փորձ ունեի, 6 ամիս սովորել եմ Կամերային թատրոնում եւ ատացել ատեստատ, հետո մոտ 2 տարի խաղացել եմ մի քանի ներկայացումների մեջ, բայց կարծում եմ՝ տվյալ դեպքում փորձն այդքան էլ կարեւոր չէ, որքան տաղանդը: Մյուս մասնակիցների համեմատ իմ փորձը շատ քիչ է դերասանական կարիերայում: Բոլորն էլ տաղանդավոր եւ փորձառու դերասանուհիներ են»:
Հարցին՝ մտավախություն չունի՞, արդյոք, որ այս նախագծից հետո հեռուստադիտոողն իրեն ավելի հաճախ կսկսի ասոցացնել «տիպիկ շիկահերի» հետ, Լիլին պատասխանեց.
«Գիտեմ, որ մեր հեռուստադիտողը եւ հանդիսատեսը շատ դեպքերում դերասանի կամ դերասանուհու կերպարը սիրում է նույնացնել մարդու իրական տեսակի հետ, բայց, իհարկե, դա սխալ է: Պարզապես, դերասանը խաղում է իր դերը, այդքան բան: Ցանկացած մարդու մեջ էլ մի փոքրիկ շիկահեր է նստած: Չեմ վախենում «շիկահերի» պիտակից իրական կյանքում, որովհետեւ շատերի մոտ արդեն այդ տպավորությունն է իմ մասին, բայց ես եմ ընտրում, թե որ պահին խաղամ շիկահեր»,-անկեղծացավ մոդելը:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Լիլի Մորտոն
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 11 նոյեմբերի
Ոսկի պարունակող 2 հազար դոլարանոց քսուք․ The Times-ն առանձնացրել է մաշկը խոնավեցնող լավագույն լյուքս դասի միջոցները22:19, 11 նոյեմբերի
«Տղամարդիկ ամեն ինչի պատրաստ են՝ հանուն սանտիմետրերի». BBC-ի վավերագրական ֆիլմը բացահայտել է առնանդամի մեծացման ինդուստրիայի հակառակ կողմը21:21, 11 նոյեմբերի
«Ուզում եմ ջենթլմեն լինել». Ջուդ Բելինգհեմը խոստովանել է, որ չի կարողանում պատրաստել և մեքենա վարել20:35, 11 նոյեմբերի
Հինգ տարվա գաղտնի սեր և հարսանիք վրացի օպերային երգչի հետ. Լիխտենշտայնի արքայադուստրն ամուսնացել է19:17, 11 նոյեմբերի
Տղամարդու լիբիդոն կարող է միլիարդներ արժենալ. ինչու է Nvidia-ի ղեկավարի սիրավեպը վերածվել համաշխարհային խնդրի18:21, 11 նոյեմբերի
«Ձեր կյանքի ամենաերկար և ամենագեղեցիկ հաղթանակը թող ձեր սերը լինի». Նազենի Հովհաննիսյան18:20, 11 նոյեմբերի
Քննարկում և ստորագրման արարողություն «ՌեԱ» փառատոնի շրջանակում․ Սերժ Ավետիքյանին նաև հանձնվել է հատուկ մրցանակ17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով