ԽՈՅԵՐ
Այսօր ամենաանսպասելի պահին, երբ պատրաստ կլինեք ընտանեկան անդորրը վայելել, հանկարծ ստիպված կլինեք ընտանիքը լքել անհետաձգելի գործի պատճառով: Ի'նչ արած: Ստիպված կլինեք հնազանդվել ճակատագրին:
ՑԼԵՐ
Այսօր Ձեր ամեն մի ասած խոսքն ընդունվելու է որպես գործողության դրդող ակնարկ: Այդ պատճառով էլ քամուն մի տվեք ձեր խոսքերը, ասելուց առաջ տասն անգամ չափեք: Այլապես Ձեր անձնական կյանքը անսպասելի ուղղությամբ կփոխվի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
«Կարծես թե ո'չ ես եմ խուլ, ո'չ էլ նա է համր: Ինչու՞ իրար չենք հասկանում: Գուցե չե՞նք ցանկանում իրար հասկանալ»: Ձեր խնդիրների պատճառը նրանում է, որ Դուք իրավիճակը միայն Ձեր տեսակետից եք դիտարկում եւ չեք ցանկանում դրան նայել Ձեր երկրորդ կեսի աչքերով: Իսկ կոնֆլիկտը հարթելու համար ընդամենը հարկավոր է ցանկանալ այն հարթել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր հարկավոր է գոնե երկու ժամ համատեղ հանգստին հատկացնել: Դժվար թե քաղաքից դուրս կարողանաք ուղեւորվել, բայց սրճարանում կամ թատրոնում ժամանակ անցկացնել կարող եք: Կամ էլ տանը՝ հեռուստացույց դիտելիս կամ հին լուսանկարները ուսումնասիրելիս: Վերջիվերջո, ամենակարեւորը ոչ թե ինչ անելն է, այլ ում հետ:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր Դուք հերթական անգամ կհամոզվեք, թե ինչով են աղջիկները տղաներից տարբերվում: Խոսքը ոչ թե ֆիզիոլոգիական տարբերությունների մասին է, այլ մտածելակերպի եւ տրամաբանության տարբերության: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Ձեզ համար բավական դժվար կինի ընդհանուր լեզու գտնել Ձեր սիրեցյալի հետ:
ԿՈՒՅՍԵՐ
Մի' եղեք չափազանց կասկածամիտ եւ վախկոտ, նույնիսկ եթե դրան նպաստում է Ձեր երկրորդ կեսի պահվածքը: Ձեր էներգիան մի' ծախսեք անհանգստության վրա: Այն կարող է Ձեզ պետք գալ ծայրահեղ դեպքում, բայց հավատացեք, որ Ձեզ հետ այսօր ոչ մի սարսափելի բան չի պատահի:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր դուք Ձեզ անչափ միայնակ կզգաք: Այնուամենայնիվ, փորձեք դա ցույց չտալ Ձեր երկրորդ կեսին, այլապես նա կմտածի, որ ինքն է դրա պատճառը եւ շատ կտխրի:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր արժե մտածել դեպի Ձեր սիրեցյալը մեկ քայլ առաջ կատարելու կամ նրան ձեռք մեկնելու մասին: Հարաբերությունների նոր մակարդակի անցնելու ժամանակն է եկել, եւ այն Ձեզ հաստատ նախորդից ավելի շատ դուր կգա:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Աղեղնավորների համար օրը հակասական է լինելու: Մի կողմից, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների եւ սիրելիների հետ, հիանալի կերպով կլուծեք ընտանեկան խնդիրները, իսկ մյուս կողմից՝ ցանկացած մանրուքի պատճառով դուք շատ լուրջ կտխրեք։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր իրենց երկրորդ կեսին դեռ չգտած Այծեղջյուրները սովորականից ավելի շատ են տառապելու մենակությունից, եւ երբեմն չմտածված արարքներ են անելու՝ հույս ունենալով, որ դա անձնական կյանքում արմատական փոփոխություններ կբերի:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր Ջրհոսների մոտ բարձր է լինելու ընտանեկան կոնֆլիկտների, հարազատների հետ վեճերի հավանականությունը:
ՁԿՆԵՐ
Օրը լի է լինելու անհանգստությամբ եւ հույզերով: Այնուամենայնիվ, այդ ամենը անհիմն է:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է