MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Ուժեղ բնավորությամբ կանանց վարկանիշը՝ ըստ Կենդանակերպի նշանի

21:06, 29 հոկտեմբերի

12.Այծեղջյուր

Նրանք միշտ ամեն ինչ վերահսկողության տակ են պահում եւ հաճախ շատ զուսպ են: Եթե նույնիսկ Այծեղջյուրների ներսում հույզերի փոթորիկ է, արտաքինից նրանք փորձում են ցույց չտալ: Այծեղջյուրը երազում է իսկական տղամարդու մասին եւ վախենում է սիրահարվել: Չափազանց զգուշավորությունը հաճախ հանգեցնում է սխալ տղամարդու ընտրության: Տղամարդը պետք է համբերությամբ զինվի եւ ջանա, որպեսզի հալեցնի զգուշավորության եւ զսպվածության սառցե պատը: Փոխարենը նա ստիպված չի լինի կասկածել նրա հավատարմության հարցում:

11.Ջրհոս

Նա կարող է հրաշալի ընկեր լինել տղամարդկանց համար, քանի որ հենց սկզբից հազվադեպ է նրանց մեջ պոտենցիալ ընտրյալի տեսնում: Այս կանայք շատ էմոցիոնալ եւ գրգռվող են, բայց արագորեն հանգստանում են: Նրանք վախենում են ծանր կրքերից, այդ պատճառով, եթե տղամարդը սկսում է խանդի տեսարաններ սարքել, ապա, հավանաբար, միայն մեկ արդյունքի կհասնի. նա կվախենա եւ կհեռանա:

10.Ձկներ

Ձկները չափազանց զգայուն եւ խոցելի են: Նման կանայք կարող են բազմաթիվ խնդիրներ հորինել իրենց համար, այդ պատճառով իրենց տղամարդուց իրենց հանդեպ զգացմունքների մշտական հավաստում կարող են պահանջել: Եթե դա չստանան, կասկածներով եւ ապրումներով կտանջեն ե՛ւ իրենց, ե՛ւ զուգընկերոջը:

9.Խոյ

Նա համառ է, եսասեր եւ անկախ: Խոյ կանայք սիրում են ղեկավարել տղամարդուն եւ տեսնել, թե ինչպես են իրենց աստվածացնում: Նրա կողքին գտնվելու իրավունքին արժանանալու համար տղամարդը ստիպված է կատարել նրա բազմաթիվ քմահաճույքները: Եվ նրա հետ վիճելն անօգուտ է, միեւնույն է՝ նա կհասնի իր ուզածին: Բայց նույնիսկ կատարելով նրա բոլոր ցանկությունները, չես կարող նրա հավատարմությունն ակնկալել, քանի որ միշտ կարող է նոր տղամարդ հայտնվել, որը պատրաստ կլինի կատարել քմայած տիկնոջ բոլոր ցանկությունները:

8.Ցուլ

Ցուլի հետ տղամարդը պետք է դժվարին կյանքի պատրաստ լինի՝ լի դրամատիկ տեսարաններով, ճիչերով եւ սպասք կոտրելով: Նրան հաղթելու կամ ներողություն ստանալու հույս մի ունեցեք: Ամենաճիշտ մոտեցումը հաշտվելն է, խոստովանել, որ նա ճիշտ է, եւ սպասել, մինչեւ կրքերի հրաբուխը կհանդարտվի:

7.Երկվորյակներ

Նա հակված է անկայունության, կարող է հաճախ փոխել զուգընկերներին: Երկվորյակներն առանց խղճի խայթի կարող են սեթեւեթել սիրելիի ընկերների հետ, սիրում են ազատություն: Տղամարդը կարող է նրան իր կողքին պահել, բայց միայն ընդունելով նրա խաղի կանոնները: Բացի այդ՝ նա ավելի շուտ կընտրի հաջող աշխատանքը, քան տնային տնտեսուհու կարիերան:

6.Խեցգետին

Նա չափազանց լալկան եւ նեղացկոտ է: Խեցգետինները նվիրված են, ամեն ինչի պատրաստ են հանուն սիրելիի, բայց եթե նույնը չեն ստանում, կարող են ինքնամփոփ դառնալ եւ դեպրեսիայի մեջ ընկնել: Ընդ որում՝ գոչյուններով եւ բուռն բացատրություններով ոչնչի չես հասնի, այստեղ միայն ծով քնքշությունը կաշխատի: Դա ստանալով՝ Խեցգետինը նուրբ ու քնքուշ կդառնա:

5.Առյուծ

Նա իշխող եւ պահանջկոտ է իր ընտրյալի հանդեպ: Առյուծն իրեն լավագույնն է համարում, այդ պատճառով նրա կողքին կարող է լինել մեկը, ով արժանի է նրան եւ բոլոր անհրաժեշտ հատկություններն ունի: Տղամարդու համար դժվար կլինի նվաճել նման կնոջը: Դա հնարավոր է անել միայն որեւէ թանկարժեք նվեր մատուցելով եւ նրան համոզելով, որ նրան աստվածուհի եք համարում: Միաժամանակ, տղամարդը նրա աչքում պետք է առնական մնա:

4.Կույս

Նա նույնպես, ինչպես Առյուծը, հակված է ընտրյալին պահանջների մի ամբողջ ցանկ ներկայացնել, սակայն դա նրան չի խանգարի շփվել որեւէ անհաջողակի հետ, եթե Կույսը նրա մեջ որեւէ հետաքրքիր բան տեսնի: Կույսը հաճախ թեթեւամիտ է, սիրում է վիճաբանել, ամեն ինչին հակադրվել եւ բոլորին քննադատել:

3.Կշեռք

Նա միշտ վստահ է իր անկրկնելիության հարցում, սիրում է տղամարդու եւ աղմկոտ խմբի ուշադրության կենտրոնում լինել: Նրան ոչ միայն տղամարդիկ են հուզում, այլեւ նրանց հիացմունքը: Նրա ամբողջ կյանքը խաղ է, որը պետք է գնահատեն երկրպագուները: Կշեռք կանայք սիրում են շքեղություն, ատում են առօրյա տհաճ պարտավորությունները:

2.Կարիճ

Կարիճ կնոջ հետ ապրելը նման է պատերազմի. կա՛մ հաղթանակ, կա՛մ տանջալից պայքար եւ պարտություն: Ընդ որում՝ նրա հետ կարող է լինել միաժամանակ ե՛ւ լավ, ե՛ւ վատ: Կարիճ կնոջը պետք է շատ ուժեղ նյարդերով եւ հրեշտակային համբերությամբ տղամարդ: Նա կարող է երկար ժամանակ քնքուշ ձեւանալ, բայց շուտով նրա իրական էությունը, ամեն դեպքում, կարտահայտվի: Բացի այդ՝ Կարիճ կանայք սարսափելի խանդոտ են:

1.Աղեղնավոր

Նա տղամարդու բնավորություն ունի: Աղեղնավոր կանայք հազվադեպ են քնքշություն եւ հնազանդություն ցուցաբերում, փոխարենը սիրում են լինել տղամարդկանց աղմկոտ շրջապատում: Աղեղնավոր կինը սիրում է տղամարդկանց ուշադրության կենտրոնում լինել, պատրաստ է նույնիսկ սիրելիի աչքի առջեւ սեթեւեթել նրանց հետ: Ընդ որում, տղամարդը ստիպված կլինի հաշտվել դրա հետ, քանի որ Աղեղնավորը տանել չի կարողանում խանդի տեսարաններ: Տղամարդը ստիպված կլինի մշտապես հետաքրքրել նրան, հակառակ դեպքում Աղեղնավորն ավելի հետաքրքիր տարբերակ կգտնի:

 

Աղբյուրը՝ ICTV


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել