«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Մեծ պայթյունի տեսությունը» ֆիլմից Ջիմ Փարսոսնսն ըստ Forbes-ի աշխարհում ամենաբարձր վարձատրվող դերասանն է

12:10, 25 հոկտեմբերի

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է իր ավանդական վարկանիշը՝ ամենաբարձր վարձատրվող հեռուստադերասանների մասին։ Գնահատաման համար ամսագիրը վերցրել է դերասանների եկամուտները 2017թ․-ի հունիսի 1-ից մինչեւ 2018թ․-ի հունիսի 1-ը եւ դրանք համեմատել է 2016թ․-ի հունիսի 1-ից 2017թ․-ի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի արդյունքների հետ։ Եկամուտների մասին տվյալները հիմնվել են Nielsen, Box Office Mojo եւ IMDB-ի, ինչպես նաեւ բնագավառի ներկայացուցիչների հարցազրույցների վրա։ Ներկայացված թվերը դրանք եկամուտներն են մինչ հարկերի, մենեջերների, փաստաբանների եւ գործակալների ծառայությունների համար վճարումը։

Ջիմ Փարսոսնս

Առաջին հորիզոնականում է Ջիմ Փարսոսնսը, ով «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալում հանդես է գալիս Շելդոն Կուպերի կերպարում։

Հրատարակության տվյալների համաձայն Փարսոսնսը մեկ տարվա ընացքում աշխատել է 26,5 միլիոն դոլար։

Չնայած, որ սիթքոմը մոտենում է իր տրամաբանական ավարտին եւ վերջին սերիաները կցուցադրվեն հաջորդ տարվա մայիսին, այս հանգամանքը չի խանգարել սերիալի եւ երկու դերասանների ընդգրկվել վերը նշված ցուցակում։ Նրա գործընկերներից Ջոնի Գալեկին, Սայմոն Հելբերգն եւ Կունալ Նայյարը, որոնք հանդես են գալիս նույն սերիալում, զբաղեցրել են երկրորդ, երրորդ եւ չորրորդ տեղերը։

Գալեկիի եկամուտը գնահատվել է 25 մլն դոլար, Հելբերգինն ու Նայյարինը՝  Forbes-ի տվյալներով 23.5-ական մլն դոլար:

Կունալ Նայյար

Ամենաբարձր վարձատրվող դերասանների հնգյակը  եղրափզկում է Մարկ Հերմոնը, որը «Ծովային ոստիկանություն․ Հատուկ բաժին» (NCIS) սերիալում հանդես է գալիս գլխավոր դերում: Նրա տարեկան եկամուտը կազմել է 19 մլն դոլար:

Ջոնի Գալեկի

Forbes-ի ցուցակում են ընգրկվել նաեւ «Ամերիկյան ընտանիք» (Modern Family) սերիալի չորս դերասան՝ Էդ Օ'Նիլը (եկամուտը՝ 14 մլն դոլար), Էրիկ Սթունսթրիթը (13,5 մլն դոլար), Ջեսի Թայլեր Ֆերգյուսոնը (13 մլն դոլար), Թայ Բարելը (12 մլն դոլար)։  Ամենաբարձր վարձատրվող հեռուտադերասանների ցուցակի առաջին տասնյակը եզրափակում է «Քայլող մեռյալները» սերիալի գլխավոր դերերից մեկի դերակատարը՝ Էնդրյու Լինկոլնն, ով վաստակել է 11 մլն դոլար։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search