Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Մոլորակներ, որոնք հովանավորում են Կենդանակերպի նշաններին

21:19, 18 նոյեմբերի

Մերկուրի (Երկվորյակներ, Կույսեր)

Արեւին ամենանոտ մոլորակն հանդիսանում է ամենատաքն ու ամենասառը մոլորակը։ Այդպիսի երկակիությունը տրվում է այն մարդկանց, որոնք ծնվել են Երկվորյակներ կենդանակերպի նշանի ներքո։ Հավանաբար, հենց այս առանձնահատկության շնորհիվ էլ նրանք հեշտ են կյանքում առաջ շարժվում, քան այլ նշաններ։ Այո, այլ կերպ հնարավոր չէ, քանզի միանգամից ներկայանում են Մայր Թերեզայի եւ չար կերպարներում։ Նրանք միշտ ունեն ընտրություն։

Կույսերին երկակիությունը բնորոշ է ավելի քիչ։ Մերկուրին այս նշանի ներկայացուցիչներին օժտում է կենդանի մտքով, զգուշությամբ եւ կյանքի աննկարագրելի իմաստությամբ, որը Կույսերի շատ խնդիրներից հետ է պահում։

Եթե խոսենք ընդհանուր գծերի մասին, ապա Կույսերին եւ Երկվորյակներին Մերկուրին օժտում է անալիտիկ մտածողությամբ, սիրով՝ ամենուր եւ ամենքի հանդեպ կարգ ու կանոնությամբ, տրամաբանությամբ եւ հիանալի ճարտասանությամբ։ Այս մոլորակի հովանավորյալներին հատուկ է խորամանկությունը, ճարպկությունը, ճկունությունն ու խաբեությունը, որը նույնպես հստակ երեւում է Երկվորյակների եւ Կույսերի բնավորության մեջ։

Վեներա (Ցլեր, Կշեռքներ)

Վեներան արեւից երկրորդ մոլորակն է, որին հազվադեպ անվանում են Երկիր մոլորակի «երկվորյակ»։ Սակայն մեր մոլորակի հետ ողջ նմանությամբ, Վեներան ունի մեկ առանձնահատկություն՝ այն պտտվում է հակառակ ուղղությամբ, ինչը մասամբ տրվում է նաեւ հովանավորյալ նշաններին՝ ամենաշատը Ցլերին։

Ցլեր նշանի ներկայացուցիչներին Վեներան աննկարագրելի աշխատասիրությամբ եւ կյանքին նայելու չափազանց սթափ հայացք են օժտել։ Եվ սա թերեւս միակ «կանացի» մոլորակն է, որը գործարար տղամարդկանց համար իրական հովանավոր է հանդիսանում։ Այդուհանդերձ Ցլերին նա օժտում է անկեղծ կանացի գծերով, մասնավորապես՝ կապվածություն տան հետ, հաբերատարություն եւ  ներողամտություն։

Բացի սրանից, տվյալ մոլորակը Կշեռքների համար ուղեկից է համարվում։ Հաշվի առնելով, որ Վեներան հանդիսանում է գեղեցկության, անհատականության խորհրդանիշ Կշեռք համաստեղության տակ ծնվածները իսկական էսթետներ, արվեստը գնահատողներ եւ շրջակա աշխարհի ողջ գեղեցկությունը տեսնող անձինք ենք։ Վեներան այդ մարդկանց օժտում է ստեղծագործական տաղանդով, իզուր չէ, որ Կշեռքի նշանի տակ ծնվածներից շատերը  նկարիչներ, պոետներ, ճարտարապետներ, գրողներ եւ այլ ստեղծագործող անհատականություններ են։

Մարս (Խոյեր, Կարիճներ)

«Կարմիր մոլորակ» հենց այսպես անվանվող Մարս մոլորակը, հանդիսանում է կռվարարության եւ ագրեսիվության խորհրդանիշը, ինչը լավ երեւում է Խոյեր նշանի տակ ծնված անձանց բնավորության մեջ։ Այդպիսի մարդկանց Մարսը օժտում է չափից դուրս ինքնավստահությամբ եւ դիմացինների հանդեպ անհավանական ուժի գործադրմամբ, պարտության հանդեպ անհանդուրժողականությամբ։

Եթե խոսենք Կարիճների մասին, ապա շիկացած Մարսը նրանց տալիս է ցանկություն՝ ապրելու այնպես, ինչպես նրանք են ցանկանում, առանց սահմանափակումների։ Սակայն կա բնավորության եւս մեկ գիծ, որը բաժին է հասել Կարիճներին հովանավոր մոլորակից։ Դա վրեժխնդրությունն է։ Եթե այս նշանի տակ ծնվածին նեղացնեք, ապա չկասկածեք, որ նա ձեզ լիարժեք պատասխան կհասցնի։

Մարսը միայնակ է եւ դա փոխանցվում է Խոյերին ու Կարիճներին։ Այս մոլորակի կողմից կառավարվող մարդիկերբեք հույսները ուրիշների վրա չեն դնում, հավատում են միայն իրենց, առանձնանալով իրենց հպարտությամբ։ Եվ վերջապես, «շիկացած մոլորակը» Խոյերին եւ Կարիճներին օժտում է մարդկանց իրենց ենթարկելու, նույնիսկ նրանց կառավարելու ունակությամբ։

Յուպիտեր (Աղեղնավորներ, Ձկներ)

Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը ազդում է Կենդանակերպի երկունանների վրա՝ Աղեղնավորներ եւ Ձկներ, օժտելով նրանց մեծ զգացմունքայնությամբ, ինչպես նաեւ աշխարհի ճիշտ ընկալմամբ, ինչն անդրադառնում է այս մարդկանց հանգստության եւ տրամաբանության վրա։

Յուպիտերի ազդեցությունն Աղեղնավորներին նվիրում է անհավանական ձգողականություն եւ արտաքին հմայք։ Այդուհանդերձ Յուպիտերի շնորհիվ այս նշանի ներկայացուցիչները օժտված են ներքին ուժով, որը նրանց օգնում է յուրաքանչյուր տեղ զբաղեցնել առաջներդի դեր եւ աշխատանքում հասնել առավելագույնի։

Ձկների հետ փոքր-ինչ այլ է։ Բանն այն է, որ Ձկներին կառավարող հիմնական մոլորակը հանդիսանում է Նեպտեւնը, այն ժամանակ, երբ Յուպիտերը հանդիսանում է երկրորդ ղեկավարող մոլորակը։ Նա Ձկներին օժտում է ինտուիցիայով, որը թույլ է տալիս խուսափել բազմաթիվ խնդիրներից եւ կայնքում ընտրել նրանց համար ամենահարմար ճանապարհը։

Սատուրն (Այծեղջյուրներ, Ջրհոսներ)

Առաջին հայացքից շատ տարբեր են Այծեղջյուրներ եւ Ջրհոսներ նշանի տակ ծնված անձինք։ Սակայն նրանք մեկ ընդհանուր բան՝ հովանավոր մոլորակ՝ Սատուրնը։ Այս մոլորակը հանդիսանում է իմաստության, հանգստության խորհրդանիշը։

Այդուհանդերձ աստղաբանության մեջ նշվում է, որ Այծեղջյուրները եւ Ջրհոսները մեկ իրականության երկու ծայրահեղություն են։ Երկու նշաններն էլ ունեն հաջողության հասնելու եւ ֆինանսների հանդեպ անհաղթահարելի ձգուղականություն։ Սակայն, եթե Այծեղջյուրները Սատուրնից ստանում են աշխատասիրություն, իմաստություն, որը խանգարում է զարգանալ եւ հասնել ինչ-որ նոր բանի, ապա Ջրհոսները մոլորակից ստացել են դինամիկ կերպով զարգանալու եւ պրակտիկայում սեփական հիանալի փորձերն իրականացնելու ունակություն։

Նեպտուն (Ձկներ)

Նեպտուն մոլորակը Ձկներ նշանի տակ ծնված մարդկանց համար հանդիսանում է առաջին եւ գլխավոր ղեկավարողը։ Նա Ձկներին թույլատրում է ցուցաբերել ստեղծագործական հնարավորությունները, այդ մարդկանց օժտելով հարմոնիայի զգացողությամբ, մեծահոգությամբ, բնատուր հումորի զգացումով եւ փոխհամաձայնության գալու ունակությամբ։

Ուրան (Ջրհոսներ)

Ուրան մոլորակը Ջրհոսների դլխավր ղեկավարողն է համարվում։ Այս մոլորակի շնորհիվ այս նշանի տակ ծնված մարդիկ ստանում են անկախության ձգտում, հեղինակույունների բացակայություն, անցյալի եւ դժվարությունների հանդեպ ժխտմամբ։ Սակայն նրանց գլխավոր նվերը՝ ոչ ստանդարտ մտածելակերպն է, իզուր չէ, որ Ջրհոս նշանի տակ ծնված շատ մարդիկ հանճարներ են։

Պլուտոն (Կարիճներ)

Թող Պլուտոնն այսօր չի կապ չունիԱրեգակնային համակարգի մյուս մոլորակների հետ, բայց նա մեծ ազդեցություն ունի Կարիճներ համաստեղության տակ ծնված անձանց վրա։ Նա այս նշանի տակ ծնվածներին օժտում է ուժով եւ հանգսնությամբ , այդուհանդերձ նրանք զուրկ են ռոմանտիզմից եւ սենտիմենտալությունից։

Լուսին (Առյուծ)

Արեւը հզոր էներգիայով է օժտված, որը անխոս փոխանցվում է Առյուծներին։Սակայն հաշվի առնելով, որ Արեւը մեկ շողում է, մեկ կորում է, այս նշաի նորկայացուցիչները օժտված են որոշ երկակիությամբ։ Մի կողմից նրանք հեղինակություն են, ինքնուրույն, անկախ եւ նպատակասլաց, առատաձեռն եւ մեծահոգի, սակայն միեւնույն ժամանակ նրանք գոռոզ են, էգոիստ եւ մեծամիտ։ Ամեն դեպքում Առյուծները արեւոտ, ուրախ են համարվում, որոնք իրենց շրջապատում են հաճելի մարդկանցով։

Լուսին (Խեցգետին)

Խեցգետինների հովանավորը հանդիսանում է Լուսինը։ Սա այն դեպքն է, երբ այն կարող է կանխատեսել Խեցգետիններ նշանի տակ ծնվածների վիճակը։ Իրենց ցույց տալու ակտիվության գագաթնակետն ու ամենալավ հնարավորությունն այս մարդկանց մոտ հայտնվում է լիալուսնի ժամանակ, երբ Լուսինը մոտենում է  Երկիր մոլորակին։

Լուսինը Խեցգետիններին օժտում է վառ երեւակայությամբ, երզակոտությամբ, սակայն միեւնույն ժամանակ՝ կամակորությամբ եւ դեպրեսիայի մեջ հեշտ հայտնվելու կարողությամբ։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել