«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ամարաս»-ի պարուհի Մանեի պսակադրությունը, երազանքների զգեստն ու ամուսնու խոստովանությունը (ֆոտո/վիդեո)

10:05, 6 նոյեմբերի

«Ամարաս» պարային համույթի հայտնի պարուհի Մանե Հայրապետյանն օրերս կատարել է իր կյանքի կարեւորագույն որոշումը:) Նոյեմբերի 4-ին պարուհին հավերժ սիրո երդում է տվել իր ընտրյալին՝ մարզիկ Էդգար Շերմազանյանին: Զույգի պսակադրությունը կատարվել է Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: NEWS.am STYLE-ը եւս ներկա է եղել գեղեցիկ արարողությանը, ֆիքսել երջանիկ նորապսակներին, արարողությանը ներկա հայտնի հյուրերին եւ զրուցել Մանեի հետ՝ իր ընտրյալի, սպասված օրվա եւ շքեղ զգեստի ընտրության մասին:

Մեզ հետ զրույցում պարուհին նշեց, որ եկեղեցու ընտրությունն իր ցանկությունն է եղել, իսկ ամուսինն այս հարցում համակարծիք է եղել իր հետ:

Մանեն եւ Էդգարը միմյանց հետ հավերժական կապը զգացել են ծանոթությունից հետո շատ կարճ ժամանակահատվածում.

«Մեր մասնագիտական կապը շատ մոտիկ է, ինչի շնորհիվ էլ միմյանց լավ ենք հասկանում: Շատ կարճ ժամանակում ենք օրինականացրել մեր հարաբերությունները, բայց ոչինչից չենք վախեցել, քանի որ շատ արագ կողմնորոշվել ենք եւ հասկացել, որ միմյանց համար ենք ստեղծված: Կարելի է ասել՝ մեզ մոտ սեր էր առաջին հայացքից: Ամեն ինչ արագ եղավ եւ շատ կարճ ժամանակում պատրաստվեցինք հարսանիքին»,-նշեց Մանեն, որը նաեւ վերհիշեց սիրելիի առաջին սիրո խոստովանությունը.

«Դա եղավ այն ժամանակ, երբ վերադարձա Վրաստանից, որտեղ մեկնել էի մասնագիտական դասերի համար: Վերադառնալուցս հետո մեր առաջին հանդիպման ժամանակ նա շատ անսպասելի ձեւով դա արեց՝ պատրաստված, յուրահատուկ վայրում ու կարոտած… դա ես  տեսա նրա աչքերում, խոսքերում… Էդգարն արեց ինձ սիրո խոստովանություն, ինչը դրական ընդունվեց իմ կողմից: Ավելի ուշ դրան հաջորդեց նաեւ ամուսնության առաջակությունն ու մեր պսակադրությունը»:

Մանեն եւ Էդգարը հարսանիքին պատրաստվել են մոտ երկու ամիս, նախապատրաստական բոլոր աշխատանքները միասին են կատարել՝ միմյանց հետ համաձայնության գալով:

«Իհարկե, մեծ է եղել նաեւ հուզմունքը, քանի որ դա մեր կյանքի ամենակարեւոր օրը պետք է լիներ, որը շատ սպասված էր մեզ համար եւ մենք ցանկանում էինք, որ այն լիներ հետաքրքիր եւ անմոռանալի»,-խոստովանում է Մանեն՝ հավելոլով, որ հարսի զգեստի ընտրության հարցում դժվարություն չի ունեցել, քանի որ վաղուց գիտեր, թե որ սրահից է այն ձեռք բերելու:

«Իմ կյանքի ամենասպասված զգեստն էր, որի մասին միշտ երազել էի»,-ասում է նա:

Նորապսակներն առայժմ չեն շտապում մեկնել մեղրամսի, քանի որ մինչ սպասված ճամփորդությունը Մանեն դեռ գործեր ունի: Այժմ պարուհին ներառված է Հռիփսիմե Հակոբյանի՝ նոյեմբերի 10-ին կայանալիք մենահամերգի ծրագրում: Համերգից հետո, սակայն, ամուսիններն անպայման վայելելու են համատեղ հանգիստը: Իսկ հարցին՝ արդյոք Մանեն շարունակելո՞ւ է իր ակտիվ գործունեությունը «Ամարաս» պարային համույթի կազմում, Էդգարը պատասխանեց.

«Միանշանակ, Մանեն պետք է պարի, պետք է դասավանդի եւ ես շատ ուրախ եմ դրա համար: Հպարտանում եմ նրա կատարած աշխատանքով, այնպես որ՝ Մանեն շարունակելու է լինել «Ամարաս»-ում՝ որպես պարուսույց եւ պարուհի»:

Հարցազրույցը եւ լուսանկարները՝ Սյունե Առաքելյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search