Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Ինձ թվում էր՝ շուտով ինձ սպանելու են». Լիլիթ Հակոբյանը՝ հայ հայտնիների հետ անկեղծ զրույցների եւ էմոցիոնալ պահերի մասին

13:11, 17 նոյեմբերի

Նա իր հարցերով կարողանում է անկեղծացնել բոլորին՝ թե շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչներին, թե ամենասկանդալային քաղաքական գործիչներին: Ինքն էլ է խոստովանում՝ հաճախ այդ անկեղծությունը հուզում է ոչ միայն իր հայտնի հյուրերին, այլեւ հենց իրեն:

NEWS.am STYLE-ի զրուցակիցը ArmNews TV-ով հեռարձակվող CV հաղորդման լրագրող-հաղորդավարուհի Լիլիթ Հակոբյանն է. նա բացահայտում է բոլորին, մենք էլ փորձել ենք նույնն անել նրա հետ:)

Լիլիթ, չգիտես՝ ինչու, կարծրատիպ կա, որ լրագրողները պարտադիր պետք է լինեն կռվարար, սարսափելի եւ սադրիչ:) Շատերին թվում է՝ դա է հաջողակ լրագրողի կերպարը, որը կարող է հասնել իր ցանկացած ինֆորմացիային, սակայն հետեւելով քեզ՝ ճիշտ հակառակ կարծիքն ես ձեւավորում: Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է լրագրողների մասին այդ միֆը ստեղծվել եւ որքանո՞վ է այն մոտ իրականությանը:

Ցավոք սրտի, սա իմ սիրելի մասնագիտության ամենաթույլ կողմերից մեկն է:  Ավելի մեծ ցավով եմ նշում, որ երբեմն իմ որոշ գործընկերներին թվում է, թե լրագրող լինելը և ցանկացած հարց տալը նույնն է:  Բացի դրանից, միշտ չէ, որ այդ հարցը տալիս երևում է լրագրողի պատրաստվածությունը և տեղեկատվության լիարժեք տիրապետումը: Ըստ այդմ էլ՝ հաճախ լրագրողի մասնագիտությունն ասոցացվում է սադրանքների և կռվարարության հետ: Ըստ իս՝ ցանկացած աշխատանք կատարելիս պարզապես  պետք է մաքսիմալ տիրապետես դրան և չմոռանաս նաև էթիկական նորմերի մասին: Ես ամենևին դեմ չեմ սրությանը, սակայն դեմ եմ դրա վատ կիրառմանը: Ինչպես նաև որպես լրագրող՝ ես չեմ սիրում, որ ցանկացած մարդու, ով օրինակ՝ համացանցային տիրույթում մեկ-երկու գրառում է կատարել , որպես լրագրող են ներկայացնում ու մի բան էլ  փնովում լրագրողներին: Չնայած այս ամենին՝ իհարկե, ունենք նաև շատ պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնց պատրաստվածությունը, մտքի թռիչքը, էթիկայի պահպանումը հիացնում է, բայց ամեն ինչից կռիվ սարքողներն էլ քիչ չեն: Նույնիսկ ես եմ նրանցից ոմանց հետ խնդիրներ ունեցել:

Լրագրող-հաղորդավարուհիները մեր եթերում քիչ են: Երբ հետեւում ես հաղորդումների, քեզ համար կարեւո՞ր է, որ տվյալ հաղորդավարն ունենա լրագրողի կրթություն:

Ես ստացել եմ  լրագրողի կրթություն, ավարտել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը, ապա մագիստրատուրան, ինչի համար իսկապես շատ ուրախ եմ: Ավելին՝ ինձ այլ կրթությամբ չեմ էլ պատկերացնում, թեպետ պրակտիկ գիտելիքների առումով որոշակի խնդիրներ կային, բայց հրաշալի դասախոսական կազմը և ընդհանուր մթնոլորտն ամեն բան իր տեղն էին գցում: Իմ կարծիքով՝ մասնագիտական կրթությունը դիտվում է որպես հավելյալ բոնուս, սակայն ասել, որ դա առաջնային է, սխալ կլինի: Մեր օրերում  հնարավոր է ինքնակրթությամբ բալանսավորել ամեն բան, համացանցն այդ հնարավորությունը տալիս է: Ըստ իս՝ ավելի կարևոր է, որ խոսակցական լեզվով ասած՝ մարդիկ քթածակով լինեն: Դրա փոխարեն պարզապես կուզեմ, որ հեռուստաեթերում հայտնվեն բանիմաց և կիրթ մարդիկ, ոչ թե նրանք, ովքեր պարզապես պետք է ոգևորվեն  կադրում իրենց տեսնելիս և անգիր արած տեքստեր ասեն:

Հաղոդումներիդ ընթացքում հաճախ հյուրերիդ տալիս ես այնպիսի հարցեր, որոնցից նրանք նախկինում խուսափում էինԵղե՞լ են դեպքեր, երբ հյուրերդ չափից շատ անկեղծացել են, սակայն հետագայում փոշմանել են այդ անկեղծության համար եւ խնդրել հաղորդումից մոնտաժել այս կամ այն հատվածը: Տվյալ դեպքում ընդառաջո՞ւմ ես նրանց:

Հյուրերս ինձ հաճախ հարցնում են՝ արդյո՞ք ես մասնագիտությամբ հոգեբան եմ: Պետք է խոստովանեմ, որ իսկապես սիրում եմ լսել մարդկանց, շատ քիչ է լինում, որ թեկուզ կադրից դուրս ինձ որևէ մեկն ինչ-որ բան պատմի, և ես անուշադրության մատնեմ: Ըստ այդմ էլ, ուրախությամբ պետք է փաստեմ, որ զրուցակիցներս ինձ հետ հաճախ են անկեղծանում, քիչ չեն նաև արցունքները, երբեմն նրանց արցունքները փոխանցվում են նաև ինձ: CV-ի վերջին թողարկման նկարահանմանը քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն արտասվեց, մի պահ զգացի, որ իմ ձայնն  էլ է դողում… Հանուն արդարության պետք է խոստովանեմ, որ այդ անկեղծությունից հետո, երբ ասում ենք, որ վերջ՝ նկարահանումն ավարտված է, լինում են նաև դեպքեր, երբ չեն հեռանում ու երկար վերլուծում են՝ արդյո՞ք սա պետք էր, թե ոչ: Վերջերս հայտնի երգչուհիներից մեկը նկարահանման ժամանակ ներողություն խնդրեց մեկ այլ երգչուհուց, ապա երկար խնդրեց, որ այդ հատվածը հեռացնեմ: Դերասաններից մեկն էլ  իր կյանքի շատ ցավոտ թեմաների մասին խոսելուց հետո, որոնց մինչ այդ երբեք չէր անդրադարձել (իր խոսքով՝ նույնիսկ հարազատների մոտ), եթերից հետո չէր կարողանում խոսել, խնդրում էր եթեր չտալ: Ես ստիպված էի մերժել, միայն ասացի, որ հաղորդումն այնպես կվերնագրենք, որ շատերը չեն մտածի, թե դա ինչ տեսակ անկեղծ թողարկում է, հակառակ դեպքում՝ վստահեցնում եմ՝ այդ թողարկումը ժամանակակից լեզվով ասած՝ կցնցեր համացանցը: Նմանատիպ դեպքեր լինում են, երբեմն որոշ կտորներ հանում ենք, քանի որ անկեղծությունը երբեմն իսկապես ցավեցնում է… Դիտումները ներկայիս կյանքում մասսայականության կարևոր չափորոշիչ են, սակայն կյանքը դրանցով չի սկսվում և ավարտվում:

Ինչպե՞ս ես ընտրում քո զրուցակիցներին:

Ամենաբարդ խնդիրներից մեկն է: Ընտրությունը կայացնում եմ հետևյալ ձևով՝ նրանք պետք է լինեն կամ սիրված,  կամ տվյալ ժամանակաշրջանում հետաքրքիր, կամ ոչ շատ հայտնի, սակայն հետաքրքիր պատմություն ունենան, կամ էլ գոնե լինեն սկանդալային: Իմ տաղավարում հյուրընակալել եմ օրինակ՝  Արմեն Աշոտյանից մինչև Լիլի Մորտո: Ինձ համար առաջնային են  մարդիկ, նրանց ճակատագրերը, կյանքի դժվար պատմությունները, հաջողության բանաձևերը: Ամենամեծ գնահատականն այն է, որ իմ հաղորդումից հետո հաճախ ասում են, որ այս կամ այն հյուրին նորովի եմ բացահայտել: Օրինակ՝ վերջերս Էդուարդ Շարմազոնովի եթերից հետո շատ էի լսում հետևյալ կարծիքները՝ նա, փաստորեն, լավն է:  Հյուրի ընտրությունն իսկապես շատ կարևոր է, չնայած ես երբեք ցույց չեմ տալիս իմ վերաբերմունքը, ավելին՝ եթե այս կամ այն մարդուն ինձ մոտ տեսնում եք որպես հյուր, դա դեռ չի նշանակում, որ ես համակարծիք եմ նրա հետ: Թերևս,  ամենահետաքրքիր թողարկումներից մեկը հյուրի ընտրության առումով Լիլի Մորտոյինն էր: Ինձ թվում էր, որ շուտով ինձ սպանելու են, անձնական նամակներ էի ստանում, մեկնաբանություններ էին գրում, որ հիասթափվել են ինձնից, իսկ ես պատասխանում էի, որ սա անձի փառաբանում չէ, սա ընդամենը հարցազրույց է, և վերջապես՝ Լիլի Մորտոյի կյանքի ընտրությունը մեր գործը չէ:

Տարբեր ոլորտների մարդկանց հետ ես հարցազրույցներ ունենում: Ո՞ր ոլորտի ներկայացուցիչների հետ է ավելի հեշտ՝ շոու-բիզնեսի՞, թե՞ քաղաքականության:

Առավել շատ հյուրեր եմ ունեցել շոու բիզնեսի, արվեստի ոլորտից: Չնայած վերջին շրջանում սկսել եմ նաև քաղաքական գործիչների հրավիրել՝ խնդրելով նրանց չքաղաքականացնել հաղորդումը, քանի որ մեր ձևաչափն այլ է: Ինձ համար ոլորտը կարևոր չէ, կարևորը մարդիկ հետաքրքիր խոսեն:  Հանրային մարդկացից բոլորը չէ, որ կարողանում են հետաքրքիր հարցազրույցներ տալ, ավելին՝ կան մարդիկ, ովքեր ձանձրալի են բոլոր հաղորդումների ժամանակ: Սկզբում նրանց էի մեղադրում,  հետո հասկացա, որ Վլադիմիր Պոզների պես պետք է մտածեմ՝ եթե հյուրդ հետաքրքիր չէ,  հաղորդումը ձանձրալի է, դա քո ձախողումն ու բացթողումն է, ոչ թե հյուրի:

Որքա՞ն ժամանակ է, սովորաբար, քեզանից պահանջվում մեկ հարցազրույցին պատրաստվելու համար:

Ընկերներս կփաստեն, որ շատ երկար եմ պատրաստվում: Ամբողջ օրվա ընթացքում  անդադար ուսումնասիրություններ եմ կատարում, դիտում եմ տվյալ հյուրի մասին  համացանցում եղած բոլոր հաղորդումները, կարդում հարցազրույցները, երբեմն էլ հաղորդումը դիտելիս ականջակալներով քնում եմ: Հաճախ հնարավոր է դիտեմ 50 րոպեանոց հաղորդում, որի 49-րդ րոպեին այնպիսի դրվագ գտնեմ, որի վրա կառուցեմ ամբողջ հաղորդումը: Օրինակ՝ երգիչ Անդրեի դեպքում ես թեմաներ էի առանձնացրել, սակայն երեկոյան նրա մասնակցությամբ մի քանի հաղորդում ևս դիտեցի և հասկացա, որ հանգիստ կարող եմ ջնջել իմ ունեցած թեմաները: Եթերից հետո Անդրեն հուզված ասում էր՝ էս ինչ արեցիր դու ինձ հետ: Ինձ համար լրագրող, հաղորդավարի համար աշխատելու օրինաչափ ձևը սա է, իսկապես վիրավորական է, երբ այդքանից հետո երբեմն լսում եմ կարծիքներ՝ ձեր արածն ինչ է, նստում ու խոսում եք…

Եղե՞լ է շրջան, երբ ինչ-ինչ պատճառներով հիասթափվել ես եւ ցանկացել թողնել լրագրությունը:

Երբեք: Նույնիսկ երբ նոր էի ընտրությունս կատարում, մի կարճ ժամանակշրջան մտածում էի այլ բուհ ընդունվելու մասին, հետո հասկացա, որ չեմ կարող: Մի կարճ շրջան էլ կար, երբ դեռ հաղորդում չէի վարում, թեպետ արդեն աշխատում էի որպես լրագրող, բայց հասկանում էի, որ պետք է մի բան փոխեմ կյանքումս, կամ էլ աշխատանքս փոխեմ: Ստացա առաջարկը և սկսվեց… Լրագրությունը պարզապես չի թողնում, որ դավաճանեմ իրեն, ես էլ անմնացորդ սիրում եմ աշխատանքս, բայց  դրան զուգահեռ նաև այլ աշխատանքներ էլ եմ կատարում՝ ինձ հաճախ կարող եք տեսնել որպես այս կամ այն համերգի մամուլի պատասխանատու, որևէ հայտնի մարդու թիմի անդամ, սցենարիստ և այլն… Կյանքը կարճ է, պետք է օգտվել  բոլոր հնարավորություններից, բայց լրագրող-հաղորդավար լինելն ինձ համար առաջնային է:

Ամեն լրագրող ունի իր սկզբունքնեը, որո՞նք են քոնը:

Ինձ համար առաջնայինը մարդկանց չվնասելն է, երբեմն տիրապետել եմ այնպիսի ինֆորմացիաների, որոնք թե ինձ կմասսայակացնեին, թե հաղորդումը, սակայն գերադասել եմ դրանք չօգտագործել՝ հասկանալով, որ գուցե որևէ մեկը տվյալ թեման կքննարկի և կմոռանա, իսկ կոնկրետ անձանց դա կվնասի: Էթիկական նորմերն ինձ համար շատ կարևոր են: Պետք է փորձել լինել հետաքրքիր, բայց չափը չանցնել: Հյուրերիս էլ խնդրում եմ չնեղսրտել վերնագրերից, հաղորդման դիտելիությունն ապահովվելու համար երբեմն պետք է նաև հետաքրքիր վերնագրեր ընտրենք, սակայն դա չի նշանակում, որ վերնագրերը կոնտեքստից դուրս են:

Հայ հայտնիներից, գրեթե, բոլորի հետ հասցրել ես հարցազրույցներ ունենալ. իսկ կա՞ մի մարդ, որի հետ հարցազրույցը քեզ համար երազանք է:

«Երազանք» բառը չեմ սիրում,  այն ինձ չի մոտիվացնում: Ես ամեն ժամանակաշրջանում ունենում են նպատակներ, եթե  այդ շրջանում դա չեմ կարող իրականացնել, ապա ինքնս ինձ ասում եմ, որ այս թեմային դեռ կանդրադառնանք: Պետք է խոստովանեմ, որ ընդամենը մեկ անգամ եմ ձախողում ունեցել նպատակներիս առումով և հասկացել՝ այն, ինչ քոնը չէ,  քեզ համար չէ, ուրեմն՝ պետք է մոռանաս: Պետք է նաև կպչուն երազանքներից և մտքերից նահանջել իմանաս: Իսկ իրականում շատ եմ ցանկանում հարցազրույց վերցնել Նիկոլ Փաշինյանից և Սերժ Սարգսյանից՝ առանց քաղաքականացնելու հաղորդումը: Ցանկը, իհարկե, այսքանով չի ավարտվում:

Ըստ քեզ, ի՞նչն է այսօր պակասում հայկական հեռուստաեթերին:

Ես կարծում եմ, որ այսօր հեռուստատեսությունն ավելին քան պետք է զգա 21-րդ դարի պահանջը՝ այն է համացանցը: Պետք է ավելի շատ նոր մտքեր ունենալ, որոնք պետք է զարգացնել՝ չդառնալով ժամանակվրեպ, պետք է այնպիսի արտադրանքներ ստեղծել, որոնք հետաքրքիր կլինեն նաև համացանցային օգտատերերին, քանի որ շատերը դիտում են հեռուստաարտադրանքը հենց համացանցով:  Ժամանակակից աշխարհը նորություններ է սիրում, բայց միաժամանակ պետք է չմոռանալ ինքնակրթության մասին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Լիլիթ Հակոբյանը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել