Դերասանը հազվադեպ է միջոցառումների հաճախում։ 54-ամյա դերասանը պաշտում է իր մոտոցիկլը եւ նրանով երթեւեկելը։
Եվ ահա պապարացիները Բեւերլի Հիլզում Կիանուին «բռնացրել են», սակայն ոչ միայնակ, այլ անծանոթ կնոջ ուղեկցությամբ։ Դեռ լրագրողները չեն կարողացել պարզել, թե ով է այդ կինը։
Ի դեպ, երեկ Կիանու Ռիվզը լուսանկարվել է իր դիմանկարի հետ, որը նկարել է Բելառուսից մի նկարիչ։
2018թ․-ի մարտ ամսին Բրեստից նկարչուհի Ալեքսանդրա Կլավդիեւվան նույնպես նկարել էր նրա դիմանկարը։ Նկարչուհին այն մեկնաբանել էր հետեւյալ խոսքերով․ «Կարծում եմ խոսքերն ավելորդ են, պարզապես հիանալի մարդ եւ դերասան»։
Հանգստյան օրերին նկարչուհին հրապարակել էր Կիանուի լուսանկարը, որում նա հեռախոսով էր, որտեղ երեւում էր նրա դիմանկարը, հայտնում է tjournal.ru կայքը։
Այսօր ինձ ուղարկել են այս լուսանկարը։ Երջանկությանս չափ չկար։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք փոխանցել եւ ցույց են տվել այս դիմանկարը նրան։ Եւ իհարկե, շնորհակալություն հենց դերասանին ջերմ խոսքերի համար, որոնք նա փոխանցել էր ինձ։ Ես ցանկանում եմ նաեւ ասել, որ Կիանուն ամերիկյան կինոարտադրուայն լավագույն դերասաններից մեկն է, ով ունի մեծ տաղանդ եւ բարի սիրտ, - գրել է նկարչուհին իր Instagram-ում։
Դատելով դերասանի գրիմից եւ հագուստից, լուսանկարն արվել է «Ջոն Ուիք» մարտաֆիլմի երրորդ մասին նկարահանումների ժամանակ։ Այն լույս կտեսնի 2019թ․-ի մայիս ամսին։ Նկարչուհու խոսքերով դերասանին դիմանկարը ցույց են տվել ծանոթները, որոնք նրան անձնական նամակներ են ուղարկել։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը