Հումորիստ եւ շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել։
Լուսանկարում Գարիկ Մարտիրոսյանը սեւ բլուզ է կրում եւ սպորտային գլխարկ։
Ի դեպ, օրերս Գարիկ Մարտիրոսյանը մասնակցել էր «Прожарка» շոուին։ Նրա կինը՝ Ժաննա Լեւինան, հաղորդման նկարահանումը մեկնաբանել էր իր միկրոբլոգում․ «Երեկ Գարիկը մասնակցել է «Прожарка» հաղորդմանը։ Դրա ընթացքում երիտասարդներն, ովքեր երազում են հայտնի դառնալ, կատակում են մարդկանց վերաբերյալ, ովքեր արդեն իսկ հայտնի են։
Անկեղծ ասած՝ Գարիկը, ճանաչելով իմ բռնկուն բնավորությունը, չէր ցանկանում ինձ իր հետ տանել՝ անհանգստանալով երեխաների հոգեբանական եւ ֆիզիկական վիճակի մասին, ովքեր ճակատագրի կամքով պարտավոր էին կատակներ անել իր մասին։ Բայց ես խոսք էի տվել, որ ոչ մի բառ չեմ ասի։
«Բացարձակապես ծիծաղ չառաջացնող» կատակներից հետո ես ձեռնոց էի նետում երեխաներին եւ լուռ «գոռում», որ բոլորին մենամարտի եմ հրավիրում։ Երեխաներն, ովքեր ծնվել են այլ դարաշրջանում, առհասարակ չէին հասկանում իմ ուղերձը եւ նետածս ձեռնոցներն ընդունում էին որպես գովազդային ակցիա։
Հետո ես սկսեցի բութ մատիս կտրուկ շարժումով կտրել կոկորդս՝ ակնարկելով․ «Եթե չդադարեք ծաղրել ամուսնուս, ձեր վերջը եկել է»։ Ծերացած դեռահասներն ինձ այս անգամ էլ չհասկացան, սկսեցին ջուր բերել՝ մտածելով, որ հուզմունքից կոկորդս չորացել է։ Իմ մյուս ժեստն այն մասին, որ խոստանում եմ բոլորին իրենց տեղը ցույց տալ, նույնպես լուրջ չընդունվեց։ Հաղորդման ավարտին ես սպառել էի ժեստերի լեզվով սպառնալիքներ հնչեցնելու պաշարը եւ հոգնած մի լավ ծիծաղեցի։
Հ․Գ․ Հաղորդումը շատ լավ է ստացվել, կեցցեն երեխաները, հիանալի հումորիստներ են։ Նրանց մուտքը չեմ տեսել, բայց ավարտը հրաշալի էր»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ