ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (AFI) հրապարակել է 2018թ. լավագույն սերիալների ցանկը։ Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2019թ. հունվարի 4-ին։
Տասնյակում հայտնվել են «Ամերիկացիները», «Ատլանտա», «Բարրի», «Ավելի լավ է՝ զանգահարեք Սոլին», «Կոմինսկու մեթոդը», «Զարմանալի միսիս Մեյզելը» «Կեցվածք», «Ժառանգորդները», «Այդ մենք ենք» շոուները։

Առանձնակի ուշադրության է արժանի «Ջանի Վերսաչիի սպանությունը. հանցագործությունների ամերիկյան պատմություն» սերիալը, որը պատմում է Վերսաչեի մահվան մասին։ Նրա ընտանիքը հայատարարություն է տարածել՝ նշելով, որ սերիալը պետք է ստեղծագործական երեւակայության արդյունք համարել, ինչի հետ պրոդյուսերը բացարձակ համաձայն չէ։

««Վերսաչեն» հիմնված է Մորին Օրտի դոկումենտալ գրքի վրա, որը քննարկվել է, մանրախնդրորեր վերլուծվել եւ վերանայվել գրեթե 20 տարվա ընթացքում։ Մորիտ Արտն աշխատում էր Vanity Fair-ում։ Նա հրաշալի թղթակից էր, եւ մենք հավատարիմ ենք մնում նրա տարբերակին։ Սերիալը հիմնված է նրա տվյալների վրա։ Այդ իմաստով այն հորինվածք չէ, գիտահանրամատչելի աշխատանք է, իհարկե դոկումենտալ դրամային բնորոշ տարրերով։
Հնարավոր է՝ նրա համար շատ ցավոտ կլինի ֆիլմը դիտելը, բայց կարծում եմ՝ մենք զգուշորեն ենք վերաբերվել պատմությանը՝ լիարժեք հարգանք դրսեւորելով նրա արժանապատվության զգացման նկատմամբ»,- ասել է Ռայան Մերֆին։
ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը հրապարակել է նաեւ տարվա լավագույն ֆիլմերի ցանկը, որում ներառված են «Աստղը ծնվեց», «Սեւ հովազ», «Ութերորդ դաս», «Կլանի սեւ անդամը», «Ֆավորիտուհին» եւ այլ ֆիլմեր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ