«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ինչն այն չէ Քեւինի հետ. ով Հարթի փոխարեն կվարի «Օսկար 2019»-ը

13:11, 11 դեկտեմբերի

Կատակերգու դերասան Քեւին Հարթը հրաժարվել է վարել «Օսկար 2019» մրցանակաբաշխության արարողությունը, որը կկայանա 2019թ. փետրվարին։ Պատճառը հոմոֆոբիայի մեղադրանքներն են, որոնք Twitter-ում 2009-2011թթ. նրա հրապարակումների հետեւանք են։

Ակադեմիան ստիպված է արագ փոխարինող գտնել Քեւին Հարթին։ Ինչպես կանխատեսում էր Hollywood Reporter-ը, ակադեմիան ամեն կերպ փորձելու է համապատասխան թեկնածուի գտնել՝ վախենալով մրցանակաբաշխության ձախողումից, քանի որ նախորդ տարի մրցանակաբաշխության վարկանիշը նվազել էր 19 տոկոսով, ինչը պատմության ընթացքում առաջին դեպքն էր։

Եթե կազմակերպիչներին չհաջողվի կրկին հրավիրել Ջիմի Քիմելին, այդ պատասխանատու աշխատանքը կարող են անել հետեւյալ թեկնածուները։  

Էդի Մերֆի

Ըստ լուրերի՝ Էդի Մերֆին այս պահին ակադեմիայի ֆավորիտն է։ 2012թ. կատակերգուն հրավիրվել է վարելու մրցանակաբաշխության արարողությունը, սակայն հրաժարվել է։ Որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ նրա ընկերը՝ ռեժիսոր Բրետ Ռետները,  ստիպված եղավ սկանդալի պատճառով լքել պրոդյուսերի պաշտոնը սեռական կողմնորոշման պատճառով։ Դեռեւս հայտնի չէ՝ նա կընդունի առաջարկը, թե ոչ։

Մայա Ռուդոլֆ

«Օսկարի» նախկին մրցանակաբաշխության ընթացքում դերասան Մայա Ռուդոլֆն իր կոլեգայի՝ Տիֆանի Հեդիշի հետ բեմ էր բարձրացել՝ հայտարարելու «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի հաղթողի անունը։ Նա մրցանակաշախության համար կարող է անել ամեն ինչ՝ սրամիտ կատակներ, պարային եւ երաժշտական համարներ։

Քեյ եւ Փիլ

Կիգան Մայքլ եւ Ջորդան Փիլ զույգի հայտնի դարձավ 2015թ. Բարաք Օբամայի ելույթի շնորհիվ, երբ վերջինս բեմ հրավիրեց կատակերգու Կիգան Մայքլին՝ մեկնաբանելու համար իր խոսքերը «չար թարգմանիչ» Լյութերի կերպարում (սա սքետչ-շոուում նրա դերերից մեկն է)։

Հավելենք, որ Փիլը նախորդ տարվա լավագուն սարսափ ֆիլմի ռեժիսորն է, զույգը կինոյի մասին գիտի ամեն ինչ՝ երեկոն հարթ անցկացնելու համար։

Թեկնածուների շարքում նշվում են նաեւ Ալի Վոնգի, Լին Մանուել Միրանդան, Ջոն Մալեյնին, Հասան Մինաջը, Թինա Ֆեյը, Էմի Փոլերը։

Աղբյուրը՝ Independent

Լուսանկարները՝ Kw, Kinopoisk, Metro, CNN


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search