Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի կերպարը British Fashion Awards 2019 միջոցառմանն, ըստ լուրերի, դուր չի եկել թագավորական ընտանիքին։ Սոցիալական ցանցերում եւ զանգվածային լրատվամիջոցներում գրում են, որ թագուհուն դուր չի եկել Մեգանի զգեստը, որն ուսերի հատվածում բաց էր, ինչպես նաեւ մուգ գույնի լաքը։
Մեգանը պաշտոնական հայտարարություն չի արել այս առիթով, սակայն, ինչպես ասում են, առանց կրակի ծուխ լինում, ինչպես արքայազներ Հարիի եւ Ուիլիամի միջեւ լարված հարաբերությունների մասին լուրերի դեպքում։
Արքայազն Հարրին եղբորը մեղադրել է նրանում, որ վերջինս փորձել է փչացնել հարաբերությունները Մեգան Մարքլի հետ։ Հաղորդվում է, որ Հարրին սրտին մոտ է ընդունում ամենն, ինչ վերաբերում է Մեգանին, այդ պատճառով բավական ցավոտ է արձագանքել Ուիլիամի նկատողությանը։ «Նա չի հանդուրժի Մեգանին վերաբերող որեւէ քննադատություն։ Նա այնքան զգացմունքային է, որ հաճախ քննադատություն եւ բացասական երանգներ է տեսնում այնտեղ, ուր դրանք պարզապես չկան»,- համոզված են բրիտանական աղբյուրները։
Մարդկանց մի մասը կարծում է, որ Հարրիի նման պահվածը կապված է նրա հետ, որ նա իրեն մեղավոր է զգում հանգուցյալ մոր առաջ. այդ տարիներին նա շատ փոքր է եղել՝ արքայադուստր Դիանային հասարակական ճնշումից պաշտպանելու համար։ Այդ պատճառով այժմ ամեն կերպ փորձում է պաշտպանել Մեգանին։
Ինչո՞ւ Մեգան Մարքլը պետք է դուր չգա Ուիլիամին, նրա կնոջը՝ Քեյթին եւ առհասարակ թագավորական ընտանիքին։ Բազմաթիվ պատճառով՝ սկսած ընդունված նորմերի արհամարհումից, մինչեւ ոճային կերպարներ, որոնք Քեյթ Միդլթոնն արդեն կրկնօրինակում է։
Բավական չէ, որ Մեգան Մարքլը Հոլիվուդի ներկայացուցիչ է, նա նաեւ պարզ ընտանիքից է, նրա մայրը սեւամորթ է։ Համաձայնեք՝ Բուքինգհեմյան պալատում այսպիսի հարսնացուներ չեն եղել։ Ի դեպ, մուգ գույնի մատնահարդարման մասին… Այն պարբերաբար օգտագործում է Քեյթ Միդլթոնը, ինչի մասին հիշեցրել է Harper's Bazaar-ը՝ հրապարակելով մի քանի լուսանկար, որոնցում Ուիլիամի կինը թագավորական ընտանիքի համար բավական բաց հագուստ է կրում, փայլուն կոշիկներ եւ բալագույն լաք եղունգների համար։
«Այդ դեպքում ինչո՞ւ նրան կարելի է, Մեգանին՝ ոչ»,- հարցնում են սոցիալական ցանցերի օգտատերերը՝ նշելով, որ Քեյթն ի սկզբանե թագուհու սիրելին է եղել։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար