Ռեփեր Քանյե Ուեսթը վիճել է մեկ այլ երաժիշտ՝ ռեփեր Դրեյքի հետ։ ՔԻմ Քարդաշյանի ամուսինը մեկ օրվա ընթացքում կատարել է ավելի քան հարյուր գրառում թվիթերում, որոնցում շոշափել է հիփ-հոփ կատարողի հետ լարված հարաբերությունները։ Նրա խոսքերով Դրեյքը զանգահարել եւ սկսել է սպառնալ։
Զայրացած Քիմը պաշտպանել է ամուսնուն․ «Եվ այսպես, Դրեյք, եթե ինձ կամ ընտանիքիս անդամներից որեւէ մեկի հետ ինչ-որբան պատահի, ապա դու առաջին կասկածյալն ես։ Այդ իսկ պատճառով հանգստացիր։ Հեռու մնա Նորթի, Սեյնթի եւ Չիկագոյի հորից»։
Ռեփերների միջեւ պատորազմը սկսվել է, երբ կանադացի երաժիշտը թույլտվություն է խնդրել օգտագործել Քանյեի «Say You Will» ստեղծագործության սեմփլը (թվայնացված փոքրիկ երաժշտական հատված)։ Մեկ այլ տարբերակով, այն սկսվել է այն բանից հետո, երբ Pusha-T-ն «Infrared» երգով հետ մեղադրել էր Դրեյքին, որ նա օգտվում է կողմնակից հեղինակների ծառայություններից: «Infrared»-ի պրոդյուսերը Քանյե Ուսեսթն էր: Երգը ներգրավված է եղել «Daytona» ալբոմում, թողարկվելով G.O.O.D լեյբլում, որը պատկանում է Քանյեին: Դրեյքը պատասխանել է Pusha-T-ին «Duppy Freestyle» երգով, ինչից հետո Pusha-T-ն թողարկեց «The Story Of Adidon» ստեղծագործությունը, որտեղ հայտնեց, որ Դրեյքը պոռնոաստղից երեխա ունի, որին չի թաքցնում:
Աշնանը խոսակցություններ էին շրջանառվում, թե իբր Քիմն ու Դրեյքը սիրավեպ են ունեցել։ Քանյեն դիմել էր Դրեյքին, որպեսզի նա ցրի այդ ասեկոսեները։ Վիճաբանությունը ծագեց, երբ երկրպագուները որոշել էին, որ Դրեյքի «In My Feelings» հիթի մեջ հնչող Kiki-ն հենց Քիմ Քարդաշյանն է։
«Եթե ես Չիկագոյից Ռենիտա անունով ընկերուհի ունենայի, իսկ քո կնոջ անունը լիներ Ռիհաննա, ապա ես չէի գրի «Ռիռի» ամվամբ երգ։ Մի գրիր երգեր, որոնք շփոթություն են առաջացնում», - նշել է Քանյեն։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարը՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը