67-ամյա Լյուդմիլա Նարուսովան «Փափուկ ուժ» հաղորդման նոր հերոսուհին է դարձել։ Անդրադառնալով դստեր՝ 37-ամյա Քսենիա Սոբչակի անցյալին, Նարուսովան հայտնել է, որ հայրը նրան հարստություն չի թողել, եւ դուստրը գումար աշխատելու կարիք է ունեցել։
«Երբ հեռարձակվում էին «Блондинка в шоколаде», « Դոմ 2» ծրագրերը, ես հասկանում էի, որ հայրը նրան նավթահորեր չի թողել։ Աղջիկը պետք է գումար աշխատեր։ Եվ այժմ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի նախագահն իրեն թույլ է տվել այսպիսի արտահայտություններ՝ «Քսենիան վարել է «Դոմ 2»-ը, ինչպե՞ս կարող է հավակնել նահանգապետի պաշտոնին։ Դա ստեղծագործության յուրօրինակությունը չհասկանալու արդյունք է։ Իսկ եթե նա սկսեր Նադեժդա Կրուպսկայայի դերից, նրա կարիերան այլ կերպ կդասավորվե՞ր»,- ասել է նա։
Մոսկվա տեղափոխվելուց հետո Սոբչակը հայտնվել է իր համար անհարմար միջավայրում, ուր նրա միակ ուժեղ կողմերն են եղել ազգանունն ու կենսագրությունը։ 2004թ. «Դոմ 2» ռեալիթի շոուի պրոդյուսերները որպես հաղորդավարներ ընտրել են Սոբչակին եւ Քսենիա Բորոդինային։ Ինչպես նշել է ծրագրի գլխավոր պրոդյուսերը, ոչ պրոֆեսիոնալների ընտրելու որոշումը պայմանավորված էր շոուի ֆորմատով։
Էքսպերիմենտը հաջող էր։ Առաջին տարում «Դոմ 2»-ի լսարանը մեծացավ 64 տոկոսով, արդյունքում դրան բաժին էր ընկնում ТНТ-ի լսարանի 10-28 տոկոսը։ 2005թ.-ին «Դոմ 2»-ը դարձավ առաջին ռուսական շոուն, որի ձեւաչափի իրավունքը գնեց Sony Entertainment-ը։ Այն դարձավ նաեւ ամենաերկարատեւ ռելիթի շոուն պատմության ընթացում եւ ներառվեց Գիննեսի ռեկորդների գրքում։ «Դոմ 2»-ը Սոբչակին լայն ճանաչում տվեց։
2006թ.-ից «Муз-ТВ»-ի եթերում հեռարձակվում էր «Блондинка в шоколаде» հաղորդումը։ Ծրագիը պատմում էր Սոբչակի անձնական կյանքի մասին, ներկայացված էր որպես ռեալիթի շոու, բայց տեսարաններից շատերը բեմադրված էին։ Նկարահանող խումբը լուսաբանում էր Սոբչակի անձնական եւ հանրային կյանքը՝ սկսած առավոտյան արթնանալուց, մինչեւ գործանական եւ այլ հայտնիների հետ հանդիպումներ։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Io.ua, ВладТайм, Утро
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը