Համաշխարհային շոուբիզնեսի աստղերը պատրաստվում են Ամանորին՝ իրենց ու մտերիմներին թանկ նվերներ գնելով։ Նվերներ շքեղ իրերի տեսքով՝ գոհարներ, առանձնատներ, նավեր, սպորտային մեքենաներ կամ համեստ, բայց ուշադրության անկեղծ նշաններ։ Լուրջ ծախսերով հայտնի է Վիկտորիա եւ Դեւիդ Բեքհեմներ զույգը։ Տարիներ առաջ Դեւիդ Բեքհեմը, իմալով կնոջ՝ պայուսակների հանդեպ սիրո մասին, նրան Hermès Birkin Himalayan պայուսակ է նվիրել։ Արծաթագույն պայուսակն արժե 129 հազար դոլար։
Ի դեպ, նույն պայուակից ունի նաեւ Քիմ Քարդաշյանը։
Hermès նորաձեւության տունը նման երեք պայուսակ է արտադրել, ինչը նշանակում է, որ Քիմն ու Քեյթ Մոսը էքսկլյուզիվ պայուսակ ունեն։ Մոդել Քեյթ Մոսին ամուսնությունից հետո շքեղ իրն այլեւս հետաքրքիր չէ. նա իր ձեռքով էր պատրաստվում եւ հյուրերին կերամիկական խեցամաններ նվիրում։ Այժմ ամուսնալուծությունից հետո նրան կրկին դուր են գալիս թանկարժեք, գեղեցիկ իրեր. որոշում է կայացվել հրաժարվել կեղծ իրերից։
Քեյթ Հադսոնի ընտանիքը սովորություն ունի ձեռակերտ նվերներ պատրաստել տոնի համար։ Ամենայն հավանականությամբ վերջին տարիներին ամենաթանկ նվերը նվիրել է Մայքլ Դուգլասը։ Նա Քեթրին Զետա Ջոնսին Ուելսում գտնվող 6.000.000 դոլար արժողությամբ դղյակ է նվիրել։
Ընդ որում, դա ամենաթանկ նվերը չէր։ Անջելինա Ջոլին Բրեդ Փիթին 6.000.000 դոլար արժողությամբ ջրվեժ էր նվիրել Փենսիլվանիա նահանգում գտնվող հողատարածքով եւ բնակարանով, որը կառուցվել էր 1935թ.-ին ամերիկացի հայտնի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթի հետ։ Հարցազրույցում Փիթը խոստովանել է, որ միշտ երազել է ապրել տանը, ուր լսվում է ջրի ձայնը։ Նա նույնիսկ որոշ ժամանակ հեռացել է աշխատանքից՝ բնակարանը ձեւավորելու համար։
Հիմա արդեն, երբ զույգը բաժանվել է, Անջելինա Ջոլին երեխաներին սովորեցնում է խելամտորեն ծախսել գումարը։ Երեխաներին խոստացած խաղալիքները Ջոլին գնել է սովորական սուպերմարկետից, ուր երեխաներից յուրաքանչյուրը կարողացել է ընտրել այն, ինչ իրենց դուր է գալիս։ Դերասանուհին Star Wars խաղային հավաքածու էր գնել։ Ու թեեւ Ջոլիի երեխաները հնարավորություն ունեին գնելու ամբողջ խանութը, նրա երեխաները սահամանափակվել են քիչ քանակով խաղալիքներով։
Դեռեւս հայտնի չէ՝ ում հետ են երեխաներն անցկացնելու տոները։ Ծնողների ամուսնալուծությունից երկու տարի անց երեխաները ընտրություն կատարելու հնարավորություն կունենան։
Աղբյուրը՝ Hello, Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները