«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Իմ կնոջ սերունդը բացառիկ է: Այն կարող է անել ամեն ինչ». Սերժ Թանկյան

17:49, 21 դեկտեմբերի

System of a Down-խմբի Hypnotize ալբոմի թողարկումից 13 տարի անց ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ստեղծագործական մարտահրավեր է նետել ինքն իրեն. Սկսել է աշխատել նվագախմբային երաժշտության վրա, ձայնագրել ջազային սկավառակներ եւ ռոք–էքսկուրսներ դեպի անցյալ: Նրան նաեւ սկսել է գրավել ֆիլմերի համար գրվող երաժշտությունը»,- գրում է RollingStone-ը, որը հետաքրքիր զրույց է ունեցել երաժշտի հետ։ NEWS am.STYLE-ն այն ներկայացնում է ընթերցողին:

Նա երաժշտություն է գրել վեց կինոնկարի եւ տեսախաղի համար: Վերջին աշխատանքը նուրբ, խորհրդավոր երաժշտություն է՝ գրված «Սպիտակ»–ֆիլմի համար,  որը պատմում է 1988 թվականի սարսափելի երկրաշարժի հետեւանքների մասին: «Դա դժվար ֆիլմ էր, բարդ թեմա, եւ ես ջանացի, որ երաժշտությունը շատ ծանր չլինի,- պատմում է Թանկյանը,– Ռեժիսոր Ալեքսանդր Կոթը ասաց. «Ես ուզում եմ ռեքվիեմ»: Եվ ես պատասխանեցի. «Ախր դա ծանր է, թաղման երաժշտություն»: Ֆիլմի ամբողջ հույսը մի փոքրիկ աղջիկ էր, որը ողջ է մնում: Ճիշտ է, հետո ծուղակն է ընկնում: Նրա աշխարհը պետք է ավելի կախարդական լինի, դրա համար պետք էին, այսպես ասած,  «եթերային» հնչյուններ: Միեւնույն ժամանակ, պահանջվում էր  ծանր երաժշտություն այն տեսարանների համար, որտեղ երեւում էր ավերված քաղաքը: Դա հետաքրքիր հավասարակշռություն էր»:

Էմոցիոնալ առումով որքանո՞վ էր  Ձեզ համար դժվար գրել այն, ինչը Դուք անվանում եք թաղման երաժշտություն:

Ես բազմիցս լաց եմ եղել՝ հետևելով այն տեսարաններին, որտեղ մարդիկ հայտնվում են թակարդում՝ մահվան, ավերածության եւ անհուսության հետ նույն տարածքում: Կինոերաժշտության մեջ հաճախ անհրաժեշտ է մի կողմ դնել էմոցիաները, դուք պետք է քայլեք եւ ասեք ինքներդ ձեզ. «Ո՛չ, տղա՛, դա շատ մութ է դրա համար»:

Պատճառներից մեկը, որ ինձ դուր է գալիս  ֆիլմերի համար երաժշտություն հորինել, այն է, որ յուրաքանչյուր ռեժիսոր ուզում է ինչ-որ բան իրենից դնել`ժանրային, ձայնային եւ զգացմունքային առումով: Դա հրաշալի է: Ամեն անգամ ես ստեղծում եւ ձայնագրում եմ տարբեր երաժշտություններ:

Երկրաշարժի հետ որևէ անձնական կապ ունե՞ք:

Իրականում, իմ կինը փրկվել է երկրաշարժից: Այն պահին, երբ դա տեղի ունեցավ, նա դպրոցում էր, եւ, բարեբախտաբար, նրանց շենքը չէր փլվել: Նրանք շատ մոտ էին էպիկենտրոնին:

Երկրաշարժի տարիները Հայաստանի համար ամենամութն  էին՝ եւ՛ էմոցիոնալ, եւ՛ էներգետիկ առումով`առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի՝ գումարած սառը ձմեռները:

Կինս ինձ պատմել է, թե ինչպես են նրանք կրակ արել դպրոցում, որպեսզի  պարզապես տաքանան: Երկրաշարժից անմիջապես հետո սկսվեց թալանը եւ դիակապտությունը, հանցագործության մակարդակն աճեց: Մարդիկ ասում էին. «Գրողը տանի, մենք հենց նոր իմացանք, որ 20 րոպեից մենք ջուր կունենանք» եւ վազեցում էին տուն: Նրանք պետք է իմանային, թե ինչպես միացնեն մարտկոցները՝ հեռուստացույցով ինչ–որ բան դիտելու համար, քանի որ էլեկտրականություն չկար: Իմ կնոջ սերունդը բացառիկ է: Նա կարող է անել ամեն ինչ:

Իսկ անձամբ  Ձե՞ր մասով

Ես Միացյալ Նահանգներում էի, եւ հիշում եմ, թե ինչպես էի տնից–տուն անցնում՝ փորձելով Հայաստանի համար միջոցներ հավաքել: Եթե ​​գնաք Սպիտակ՝ երկրաշարժի էպիկենտրոն, դուք կտեսնեք, թե այն որքան յուրահատուկ է. ամեն հատված, ամեն մի փողոց  ճարտարապետությամբ լրիվ տարբեր են  իրարից, քանի որ մեկը կառուցում են ամերիկացիները, մեկը`շվեդները, երրորդը՝  իտալացիները եւ գերմանացիները: Սպիտակը վառ վկայությունն է այն բանի, որ մարդկությունը միասին կարող է ստեղծել անհրաժեշտ, լավ, առաջադեմ մի բան:

Դուք մասնակցել եք Հայաստանի մասին Էնթոնի Բուրդենի դրվագում, եւ հանդիպել եք մի ընտանիքի հետ, որի հոսանքը միացվում էր օրական միայն մեկ կամ երկու ժամով...

Ես հիշում եմ դա: Դա մեր ընկեր Մարիամ Մովսիսյանի ընտանիքն էր: Եվ նա «թույն» տատիկ  ուներ: Թոնին մրսել էր, իսկ նա նրան ասաց. «Ոչ, պետք է խմես այս օղուց եւ թեյից մի քիչ, որպեսզի լավանաս»...

Թոնիին կորցնելը ծանր էր: Իրոք, շատ ծանր էր: Ես նրան միայն մեկ շաբաթ գիտեի, մի քանի անգամ զանգվել էինք, բայց, գրողը տանի, ո՞վ կարող էր պատկերացնել... Հետո նույն տարում մահացավ Քրիս Կորնելը: Այն ինձ շարքից հանեց:

Այն դրվագը, որտեղ դուք միասին եք նկարվել, ներկայացրեց Հայաստանը շատերին, ովքեր չգիտեին նրա մշակույթն ու պատմությունը ...

Բուրդենը զարմանալի մարդ էր: Նա միշտ փորձում էր հասկանալ մշակույթը, աշխարհաքաղաքականությունը, սոցիալական պայմանները: Նա զրուցել էր երիտասարդների եւ ծերերի հետ՝ նույն հարցի վերաբերյալ նրանցից տարբեր կարծիքներ ստանալով: Նա ակնարկեց, որ պայքարել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար ... Ես հիշում եմ CNN-ի շոուի նախորդ գիշերը: Թոնին Անդերսոն Կուպերի հետ զրուցել էր. «Ինչպե՞ս է հնարավոր, որ մենք նման երկրում ենք եւ միեւնույն ժամանակ մերժում ենք այդ ցեղասպանությունը, որ ամբողջ աշխարհը գիտի: Չեմ կարող հավատալ դրան»... Դա ցնցեց ինձ. անարդարության եւ կեղծավորության հանդեպ նրա ատելությունը: Ես դա սիրում էի նրա մեջ: Նա չափազանց համարձակ էր: Ահա թե ինչու ես դիմեցի նրան եւ ուզում էի, որ գա Հայաստան, որտեղ մենք հրաշալի ժամանակ անցկացրինք:

Հիմա, երբ «Սպիտակի» վրա աշխատանքը ավարտված է, ի՞նչ պլաններ ունեք:

Մենք ֆիլմերի համար ունենք մի քանի այլ սաունդթրեք: Ես նաեւ երկու վավերագրական ֆիլմի ռեժիսոր եմ: Դրանցից մեկը «I Am Not Alone» հայկական հեղափոխության մասին է: Ես հանդիպեցի վարչապետին եւ ասացի. «Մենք դրա մասին պետք է ֆիլմ նկարենք: Ոչ ոք չի հավատա, որ կոռումպացված ռեժիմը փոխարինվեց ժողովրդավարականով 40 օրվա ընթացքում՝ առանց արյան կաթիլի: Ոչ ոք չի հավատա դրան»: Ես երաժշտություն կգրեմ այդ ֆիլմի համար: Մենք նաեւ նկարահանում ենք երաժշտական ​​վավերագրական ֆիլմ «Truth to Power» աշխատանքային վերնագրով: Դա այն մասին է, թե երաժշտությունը կարո՞ղ է փոխել աշխարհը ...

Հաջորդ տարի դուք նաեւ System of a Down–ով հյուրախաղեր ունեք։  Իսկ Դարոն Մալաքյանի հետ այս տարի մամուլում մեծ վեճ ունեցաք... Ի՞նչ եղավ դրանից հետո։

Մենք հավաքվել էինք փորձի։ Ասացինք՝ ողջու՛յն։ Խոսեցինք եւ շարունակեցինք այնպես, ինչպես միշտ ենք արել։ Մենք ընկերներ ենք արդեն 20–30 տարի։ Բիզնեսի և խմբի միջև տարբերությունն այն է, որ մարդիկ գիտեն՝ բիզնեսը բիզնես է, բայց եթե նրանք խմբում են, դա շարքից հանում է մարդուն, քանի որ դուք նաև մոտ ընկերներ եք։

Դարոնը նաև ասաց, որ դու երբեք չես եղել «ծանր ռոքի» տղա...

Ես կարծում եմ, որ նա նկատի է ունեցել այն, որ խմբի ծանր կոմպոզիցիաները իրենից ու Շավոյից են գալիս։  Եւ դա ճիշտ է։ Երբ ես մեծացա, ես լսեցի և՛ ծանր երաժշտություն և այլ ոճի և ուղղության՝ հայկականից, արաբականից մինչև եվրոպական երաժշտություն։ 70–ականներին ես պարզապես դիսկո եւ ֆանկ էի լսում։

Եղբայրս ինձ ծանոթացրեց ծանր ռոքի հետ։ Այդ ժամանակ ես առաջին անգամ լսեցի Slayer և դարձա նրա երկրպագուն։ Ես ավելի շատ ունկնդիր էի։ Ես երեք ամիս լսում էի դեդ մետալ, իսկ հաջորդ երեք ամիսը՝ հիպ–հոփ, այնուհետև պանկ... Բայց ես այդքան ծանր ռոքերային արմատներ չունեմ, ինչպես Շավոն ու Դարոնը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել