Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Աստղերի 17 «մերկ» զգեստներ, որոնք ոչ ոքի անտարբեր չեն թողնի

23:13, 3 հունվարի

Երբ գեղեցկությունը ոչ միայն զոհեր, այլեւ քաջություն է պահանջում… NEWS.am Style-ը հիշել է աստղերի մերկ զգեստները, որոնց անտարբեր չեն թողել աշխարհին։

Լիզ Հերլին՝ 1994թ. ֆիլմի պրեմիերային

1994թ. դերասանուհին Versace-ի զգեստով հայտնվեց ֆիլմի պրեմիերային։ Լիզ Հերլիի հագուստը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց։ Զգեստն այնքան տպավորիչ էր, որ հետագայում դրա հետ էին համեմատում նմանատիպ զգեստները։

Ռոուզ ՄակԳոուն՝ 1998թ. MTV Video Music Awards

Դերասանուհու հագուստը դժվար է նույնիսկ զգեստ անվանել։ Նրա ներքնազգեստի պրինտը կրկնում էր զուգընկերոջ՝ Մերիլին Մենսոնի կոստյումի վագրային պրինտը։

Ջենիֆեր Լոպես՝ 2000թ. Grammy 42-րդ մրցանակաբաշխություն

2000թ. Grammy ամենամյա մրցանակաբաշխության հանձնման արարողությանը Ջենիֆեր Լոպեսը կրում էր Versace ապրանքանիշի զգեստը։ Ու թեեւ երգչուհին հաճախ է զարմացնում ու հիացնում աշխարհին, կանաչ, թափանցիկ զգեստը հիշում են շատերը։

Գվինեթ Փելթրոու՝ 2013թ. «Երկաթե մարդը» ֆիլմի պրեմիերային

Հայտնի դերասանուհուն հաճախ են քննադատում կոնսերվատիվ հագուստ կրելու համար։ 2013թ. Փելթրոուն ֆիլմի պրեմիերային ներկայացավ Antonio Berardi-ի «մերկ» զգեստով։

Ջեյմի Ալեքսանդր՝ 2013թ. «Տոռ 2. մթության թագավորություն» ֆիլմի պրեմիերային

Ջեյմի Ալեքսանդրը սեւ, կիսաթափանցիկ զգեստով մասնակցել է ֆիլմի պրեմիերային, որը կայացել է Լոս Անջելեսում։ Զգեստն իսկապես էլեգանտ էր։

Իգի Ազալիա՝ 2013թ. MTV մրցանակաբաշխությանը

2013թ. մրցանակաբաշխությունն անցկացվում էր Ամստերդամում, եւ երգչուհին դրան ներկայացել էր սեւ, «մերկ» զգեստով, որը շարժման արդյունքում ցույց տվեց ավելին, քան հարկավոր էր…

Մայլի Սայրուս՝ 2014թ. amFAR Inspiration Gala

Սրարողությանը երգչուհին ներկայացել էր սեւ զգեստով, որը հազիվ էր ծածկում Սայրուսի բարեմասնությունները։

Ռիհաննա՝ 2014թ. CFDA Fashion Awards

Ռիհաննայի ամենասկանդալային կերպարը։  Երգչուհու զգեստի հեղինակն Ադամ Սելմանն էր։  Թափանցիկ կտորի վրա ձեռքով կարվել էր Swarovski ապրանքանիշի ավելի քան 230 հազար քար։ Ռիհաննան այդ զգեստով ներկայացել էր՝ ստանալու «2014թ. ոճի կուռք» մրցանակը։

Քենդալ Ջեններ՝ 2014թ. Much Music Video Awards

Մոդել Քենդալ Ջենները  2014թ. փայլեց Fausto Puglisi-ի սպիտակ զգեստով։

Ռիտա Օրա 2015թ.` Vanity Fair Oscar Party

2015թ. ի պատիվ «Օսկար» մրցանակաբաշխության հաղթողների կազմակերպված երեկույթին Ռիտա Օրան հայտնվեց երկար զգեստով, որի մեծ մասը թափանցիկ էր։

Իրինա Շեյք՝ 2015թ. Vanity Fair Oscar Party

Իրինա Շեյքի սեւ, «մերկ» զգեստը բավական նման էր Ռիտա Օրայի զգեստին, որով նա ներկայացել էր նույն երեկույթին։

Բեյոնսե՝ 2015թ. Met Gala

Givenchy Couture ապրանքանիշի զգեստն ընդգծում էր երգչուհու կազմվածքը։ Այն զարդարված էր գունավոր քարերով։

Ռիտա Օրա՝ 2016թ. Atelier Versace SS16

2016թ. հունվարին Դոնաթելա Վերսաչեի երեկույթին Ռիտա Օրան ներկայացել էր վառ զգեստով, որը հազիվ էր ծածկում նրա մարմինը։ Versace-ի զգեստը հերթական անգամ ցնցեց հանրությանն ու բուռն քննարկումների առիթ դարձավ։

Սիարա՝ 2016թ. «Գրեմմի»

Երգչուհու զգեստը Alexandre Vauthier ապրանքանիշի արտադրանքն է։ Էլեգանտ զգեստը ցուցադրում էր նրա իդեալական կազմվածքը։

Մադոննա՝ 2016թ. Met Gala

2016թ. կայացած արարողությանը Մադոննան կրում էր սեւ «մերկ» զգեստ։ Ինչպես հայտնի դարձավ հետագայում, զգեստն արտահայտում էր երգչուհու բողոքն ընդդեմ տարիքային խտրականության։

Դիանա Կրյուգեր՝ 2016թ. Vanity Fair Oscar Party

Դիանա Կրյուգերի զգեստի հեղինակը լիբիացի դիզայներ Reem Acra-ն էր։ Այն ընդգծում էր դերասանուհու կազմվածքը, եւ արժանացավ երեկոյի ամենագեղեցիկ զգեստի կոչմանը։

Բելլա Հադիդ՝ 2016թ. Կանն

Բելա Հադիդը, ով 2016թ. 19 տարեկան էր, Alexandre Vauthier Couture-ի զգեստով գրավեց Կաննի փառատոնը։ Ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը կարողացավ կարմիր զգեստով հայտնվել հանրության ուշադրության կենտրոնում։

Աղբյուրը՝ Marieclaire

Լուսանկարները՝ GettyImages


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search