«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Քեւին Սփեյսին Ֆրենկ Անդերվուդի կերպարում հայտնել է իր վերադարձի մասին

12:16, 25 դեկտեմբերի

Դերասան Քեւին Սփեյսին, ով «Քարտե տնակ» սերիալում մարմնավորել է Ֆրենկ Անդերվուդի կերպարը եւ մի քանի անչափահասների կողմից մեղադրվել անպատշաճ վերաբերմունքի մեջ, դիմել է իր երկրպագուներին։

Let me be frank անունը ստացված տեսահոլովակում (անունն ընտրելիս բառախաղ է օգտագործվել. Ֆրենկը հերոսի անունն է, ում մարմնավորում էր Քեւինը, իսկ արտահայտությունը բառացիորեն թարգմանվում է հետեւյալ կերպ՝ թույլ տվեք անկեղծ լինել) դերասանը խոսում է իր կերպարի անունից եւ ակնարկում իր վերադարձի մասին. «Ով էլ ինչ ասի, ամեն բան ավարտված չէ։ Չէ որ ես գիտեմ՝ ինչ եք դուք իրականում ուզում։ Դուք ցանկանում դեք, որ ես վերադառնամ»։

«Անկախ այս բարբաջանքից, թշնամանքից, վերնագիրներից, իմպիչմենտից առանց դատավարության։ Անկախ որեւէ բանից, նույնիսկ սեփական մահվանից, ես ինձ զարմանալիորեն լավ եմ զգում։ Իմ համոզմունքը, որ դուք շուտով կիմանաք ամբողջ ճշմարտությունը, ամրապնդվում է օր օրի։ Սպասեք… ես սկսեցի մտածել։ Չէ որ դուք երբեք չեք տեսել՝ ինչպես եմ ես մահացել։ Հետեւությունները կարող են այնքան խաբուսիկ լինել։ Կարոտո՞ւմ էիք»,- ասել է Սփեյսին։

Քանի որ «Քարտե տնակն» արդեն իսկ ավարտվել է, ամենայն հավանականությամբ խոսքը Սփեյսիի կարիերայի մասին է, որը սեքս սկանդալի ֆոնին գրեթե ոչնչացել էր։ Նրա խոսքերը կարելի է մեկնաբանել որպես ուղիղ ակնարկ ոտնձգությունների մասին, հատկապես այն հատվածները, որոնցում դերասանը ասում է, որ պատասխան չի տալու նրա համար, ինչ չի արել։

Տեսանյութը համացանցում հայտնվել է այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Սփեյսի վերաբերյալ գործ է քննվում անպատշաճ վարքագիծ դրսեւորելու եւ ծեծի վերաբերյա;լ։ Խոսքը 2016թ. միջադեպի մասին է. լրագրող Հիզեր Անրուն պնդում է, որ դերասանը ոտնձգություն է թույլ տվել իր 18-ամյա որդու նկատմամբ՝ ռեստորանում նրան կոկտեյլներ խմեցնելով։ Հունվարի 7-ին նրան պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի։

Հիշեցնենք՝ Քեւին Սփեյսիի շուրջ սկանդալը սկսվել է 2017թ.-ին։ Սեռական ոտնձգության մեջ նրան առաջինը մեղադրել է դերասան Էնթոնի Ռեփը, ում խոսքով՝ Սփեյսին գործողությունները կատարել է, երբ ինքը 14 տարեկան էր։ Հետագայում ոտնձգությունների մասին բարձրաձայնել են նաեւ «Քարտե տնակը» ֆիլմի մի քանի կոլեգաներ։ Ընդհանուր առմամբ նրան անպատշաճ վերաբերմունքի մեջ մեղադրել է 30 մարդ։ Սկանդալի ֆոնին Netflix ընկերությունը չեղարկել էր պայմանագիրը։ Նրա մարմնավորած կերպարին մտադրված սպանեցին, եւ վերջին եթերաշրջանը թողարկվեց առանց նրա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել