Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն մի քանի օր առաջ հոսպիտալացվել է քաղաքի կլինիկաներից մեկի նեյրովիրաբուժական բաժանմունք։ Սպորտսեենը կրկին ողնաշարի հետ կապված խնդիր է ունեցել։ Իրավիճակն այնքան լուրջ է եղել, որ բժիշկները 36-ամյա Պլյուշչենկոյին վիրահատելու որոշում են կայացրել։ Վիրահատությունը հաջող է անցել, եւ Պլյուշչենկոն այժմ վերականգնվում է։
Գեղասահորդը բողոքներ է արտահայտել «РЕН ТВ»-ի աշխատակցի վերաբերյալ, ով հանուն ռեյտինգային նյութի՝ խաբեությամբ մուտք է գործել նրա սենյակ եւ սկսել նկարահանել։ Տեսանյութը համացանցում արդեն իսկ հասանելի է բոլորին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր եկրպագուներիս եւ ընկերներիս, ընտանիքիս ու սպորստմեններին աջակցության եւ անհանգստության համար։ Արդեն ապաքինվում եմ, ինձ մոտ ամեն բան կարգին է։ Բայց այսօր ցանկանում են նաեւ դժգոհությունս հայտնել «РЕН ТВ» հեռուստաընկերությունից եւ անձամբ նրա ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովիչ Տյուլինից, ում լրագրողները, խաբելով պահպանության աշխատակիցիներին եւ բուժքույրերին, իմ հարազատների անվան տակ հանդես գալով՝ ներխուժել են իմ սենյակ եւ ինձ նկարահանել քնած վիճակում, իսկ հետո, ինձ արթնացնելով, հետաքրքրվել առողջական վիճակով»,- սպորտսմենը գրել է Instagram-ում։
«Ես ամաչում եմ ձեր հեռուստաընկերևության, ձեր լրագրողների եւ գործի նկատմամբ ձեր վերաբերմունքի պատճառով, Վլադմիր Վլադիմիրովիչ Տյուլին։ Երբ մարդը պառկած է հիվանդասենյակում, վիրակապված վիճակոմ, ձեր թիմն այնպիսի քայլ է անում, որ ձեր նկատմամբ հարգանք չի կարող լինել։ Տպավորություն է ստեղծվում, որ դուք չունեք սկզբունքներ, եւ լրագրողի մասնագիտության մեջ վաղուց կորել են հարգանքն եւ արժանապատվությունը՝ ռեյտինգային սյուժեների ետեւից վազելու ընթացքում։ Ես անկեղծորեն հույս ունեի, որ ինձ հետ հեռախոսային խոսակցության ընթացքում ներողություն կխնդրեք ձեր աշխատակիցների քայլի համար, քանի որ ԶԼՄ-ներում հայտնված ցանկացած տեղեկատվությունը պետք է ստցավի օրինական միջոցներով եւ ոչ թե խաբերությամբ»,- գրել է նա։
Առայժմ հայտնի չէ՝ ինչ միջոցներ ձեռք կառնեն գեղասահորդը եւ նրա կինը՝ Յանա Ռուդկովսկայան, պարզ է միայն մի բան. Ռուդկովսկայան զայրացած է կատարվածի պատճառով եւ ամեն ինչ այսպես չի թողնի։
«Ոչ մի մեկնաբանություն չեմ տվել, երկար ժամանակ լռել եմ, բայց ամեն բան սահման ունի։ Եթե «РЕН ТВ»-ի ղեկավարությունը, հետապնդելով տխրահռչակ ռեյտինգներ, խախտում է ԶԼՄ-ների մասին օրենքը եւ դա նորմալ համարում, ինչ կարելի է ասել դրա «թիմի» մասին։ Տեսախցիկները ֆիքսել են ձեզ, «լրագրող-հարզատ», եւ բոլորը պատրաստ են ցուցմունք տալ։ Ձեր քայլն արդարացում չունի ոչ պրոֆեսիոնալ, որ մարդկային տեսանկյունից»,- իր միկրոբլոգում գրել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ