38-ամյա Մակոյել Կալկինը, ով հայտնի է դարձել «Տանը միայնակ» կատակերգությունում գլխավոր կերպարով, փոփի արքա Մայքլ Ջեքսոնի մտերիմ ընկերն է եղել։ Այդ առիթով նրան հաճախ են հարցազրույցների հրավիրում սկանդալային երգչի մասին։
Օրերս նա հյուրընկալվել է Մայքլ Ռոզենբաումին, եւ կրկին շոշափվել է Մայքլ Ջեքսոնի եւ Կալկինի ընկերության թեման։ Բոլորին հայտնի է, որ աստղերը սկսել են շփվել 90-ականների սկզբին, երբ Կալկինը դեռ 10 տարեկան էր։
Նրանց հարաբերությունները մինչ այժմ մամուլին հանգիստ չեն տալիս, քանի որ Մայքլ Ջեքսոնին բազմաթիվ անգամներ մեղադրել են մանկապղծության մեջ։ Զրույցի ընթացքում Մակոյելը նշել է, որ իր համար դժվար է պարզաբանել լուրերը՝ անկախ նրանից, որ արդեն 20 տարի է անցել։ «Նրա համար հետաքրքիր էր շփվել ինձ հետ, քանի որ այդ ժամանակ ինձ հետ շատ բան էր տեղի ունենում, ես հայտնիություն էի ստացել։ Այո՛, դա տարօրինակ էր, բայց ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես կարող էր թվալ։ Մենք իսկական ընկերներ էինք այդ բառի ամենապարզ իմաստով։ Մարդիկ կասկածի տակ են դնում այդ ընկերությունը, քանի որ նա մոլորակի ամենահայտնի մարդն էր»,- Ջեքսոնի հետ հարաբերությունների սկզբնական շրջանի մասին ասել է Կալկինը։
Նա զարմանք է արտահայտել՝ ինչու է հանրությունը ցանկանում արդարացումներ լսել։ «Դու երբեւէ ստիպված եղե՞լ ես պարզաբանել ընկերական հարաբերությունները։ Ինձ համար դա նորմալ էր։ Մյուսները ինչ-որ արտասովոր բան են պատկերացնում, բայց դա սովորական ընկերություն էր»,- պատմել է դերասանը։
Ամենայն հավանականությամբ դերասանին հարցազրույցի են հրավիրել այն պատճառով, որ շուտով տեղի է ունենալու «Լքելով Նեվերլենդը» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որում հայտնի երգիչը մանկապիղծի կերպարում է։
Աղբյուրը՝ CNN
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով