Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հերթական անգամ խախտել է թագավորական դրես կոդը, հայտնում է Daily Mail-ը։
Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը Լոնդոնում մասնացել են Cirque du Soleil նոր ծրագրի պրեմիերային։ Մեգանը կրում էր Roland Mouret ֆրանսիական ապրաքանիշի փայլուն զգեստը, որի արժեքը կազմում է ավելի քան 5,5 հազար դոլար։ Կերպարը լրացնում էին Stuart Weitzman սեւ կոշիկները, որոնք ցուցադրում էին մուգ կարմիր գույնով ներկված եղունգները։

Թագավորական վարվելակարգի փորձագետները նշել են, որ հանրության շրջանում բաց ոտքերով հայտնվելը, առավել եւս մուգ գույնով ներկված եղունգները չեն համապատասխանում դրես կոդին։

Սա առաջին անգամը չէ, երբ Մարքլը խախտում է թագավորական դրես կոդի կանոնները։ 2018թ.-ի հոկտեմբերին Ավստրալիա ուղեւորության ընթացքում դքսուհին կրում էր երկար զգեստ, որի լայն բացվածքը ցուցադրում էր նրա ձախ ոտքը։

Ի դեպ, մուգ գույնի լաքի ընտրության մասին… Այն պարբերաբար օգտագործում է Քեյթ Միդլթոնը։ Նախորդ տարվա դեկտեմբերին Harper's Bazaar-ը նրան հիշեցրել էր այդ մասին՝ հրապարակելով մի քանի լուսանկար, որոնցում Ուիլիամի կինը բավական բաց զգեստ էր կրում, փայլուն կոշիկներ, որոնք ցուցադրում էին բալագույն մատնահարդարումը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի
