«Գահերի խաղը» հայտնի սերիալում Սանսա Սթարկի կերպարը մարմնավորող Սոֆի Թերները վերջին եթերաշրջանի ցուցադրությունից առաջ երկրպագուների հետ կիսվել է ամենասարսափելի պահանջով, որն իրեն ներկայացրել են սերիալի հեղինակները։ InStyle-ի հետ հարցազրուցում դերասանուհին պատմել է, որ նկարահանումների ընթացքում արգելված էր լվանալ մազերը։
«Առաջին մի քանի եթերաշրջանների ընթացքում ինձ թույլատրվում էր լվանալ մազերը, քանի որ այդ ժամանակ ես մարմնավորում էի երիտասարդ արիստոկրատ աղջկա կերպար։ Հինգերորդ եթերաշրջանում նրանց ինձ խնդրեցին դադարել դա անել, ինչը չափազանց զզվելի է»,- ասել է Թերները։
Դերասանուհին երկրպագուներին շոկի է ենթարկել եւ հայտնել, որ «կեղտոտ մազերով ապրել է մի քանի տարի»։ «Գլուխս ամբողջ ընթացքում քոր էր գալիս։ Աշխատում էին մեքենաներ, որոնք արհեստական ձյուն էին բաց թողնում, եւ մազերիս մշտապես կպչում էին թղթե ձյուներ։ Զզվելի է»,- պատմել է դերասանուհին։
«Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանը եթեր կհեռարձակվի ապրիլի 14-ին։ Ավելի վաղ NEWS.am Style-ը հրապարակել էր սերիալի վերջին եթերաշրջանի թրեյլերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար