«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Նատալի Փորթմանի պրոդյուսեր Ալին Քեշիշյանը կիսվել է իր հաջողության գաղտնիքով

15:45, 28 հունվարի

Ամերիկյան աստղերի գործակալ, պրոդյուսեր Ալին Քեշիշյանը Forbes-ին տված հարցազրույցում պատմել է՝ ինչպես է սկսվել իր ստեղծագործական ուղին եւ ում է պարտական իր կարիերայի համար։ Սելենա Գոմեսի եւ Նատալի Փորթմանի պրոդյուսերը խոստովանել է, որ իրեն առաջին հերթին օգնել է իր հայկական ընտանիքը։

Կին լիդերների մասին հոդվածների շարքի շրջանակներում Ալինը պատմել է, որ ծնողները Բեյրութից ԱՄՆ տեղափոխվել են 1968թ.-ին՝ երեխաներին հաջողակ ապագա ապահովելու համար։

«Հայրս հաջողակ մանկաբույժ եւ գրող էր Բեյրութում, բայց ԱՄՆ տեղափոխվելուց հետո կրկին սկսել է սովորել ու դարձել դիպլոմավորված բժիշկ-ռադիոլոգ։ Ծնողներս միշտ հպարտացել են հայկական ժառանգությամբ եւ ակտիվորեն մասնակցություն են ունեցել համայնքի կյանքին։ Չնայած ես եւ եղբայրս մեծացել ենք Մանչեսթերում (Նյու Հեմփշիր նահանգ), սովորել ենք գրել, կարդալ եւ խոսել երկու լեզուներով՝ հայերենով եւ անգլերենով»,- նշել է Ալինը։

Քեշիշյանի կարծիքով՝ ամենն, ինչի ինքը հասել է, հնարավոր չէր լինի առանց ծնողների աջակցության, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում իրեն ոգեշնչել են ինքնուրույն լինել եւ հասնել նախանշված նպատակներին։ Մասնավորապես, նա պատմել է մայրիկի մասին, ով իր համար միշտ օրինակ է եղել.

«Շնորհակալ եմ մայրիկիս այն բանի համար, որ նա ինձ համար իսկական օրինակ է եղել։  Նա իրավաբան չէ։ Նա երբեք իրավաբանություն չի սովորել, բայց ասօր աշխատում է որպես փաստաբան։ Նա գիտի բառերի ուժը, հավատացնելու ուժը, եւ նա միշտ պատրաստ է եղել պաշտպանել իրեն կամ մեկ ուրիշին՝ տղամարդ, կին, դեռահաս, ծերուհի, մարդկանց, ովքեր նրա կարծիքով, ոչ որակավորված օգնություն են ստացել։ Նրա անունը Սեսիլ Քեշիշյան է։ Հիմա նա արդեն 80 տարեկան է, եւ նա դեռեւս լի է կենսական ուժով»։

Ալին Քեշիշյանը ծնվել է 1964թ.-ին Բեյրութում։ Հարվարդի համալսարանն ավարտելուց հետո Ալինը սկսել է աշխատել Հոլիվուդի կինոստուդիաներում, ապա զբաղվել գովազդային բիզնեսով՝ բազմաթիվ գովազդային հոլովակներ ստեղծելով այնպիսի կազմակերպությունների համար, ինչպիսիք են «Coca-Cola», «Peugeot», «Volkswagen», «Brut by Faberge», «Max Factor» եւ այլն։ Ալինը կինոարտադրության բնագավառում լուրջ ճանաչում ձեռք բերեց «Մադոննայի հետ անկողնում» ֆիլմի պրոդյուսերական աշխատանքից հետո։ Այն վավերագրական ֆիլմ էր, որը պատմում էր 1990-ականների համերգային շրջագայության ընթացքում հայտնի փոփ երգչուհի Մադոննայի կյանքի մասին կուլիսների ետեում։

Ալին Քեշիշյանը հանդես է որպես գործակալ եւ պրոդյուսեր համաշխարհային այնպիսի աստղերի համար, ինչպիսիք են Նատալի Փորթմանը, Ջենիֆեր Էնիսթոնը, Փոլ Ռադը, Օրլանդո Բլումը, Սելենա Գոմեսը եւ ուրիշներ։

Լուսանկարները՝ Twitter, Billboard


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել