Քայլի Ջենները, ով գլխավորում է Forbes-ի՝ ամենաբարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների ցանկը, կոսմետիկայի իր ապրանքանիշի շնորհիվ 900 մլն դոլար է աշխատել եւ իրեն կարող է թույլ տալ լավագույնը։
Քայլին պայուսակների հավաքածու ունի, որի ընդհանուր արժեքը կազմում է միլիոն դոլար, նա կարող է իրեն թույլ տալ մայրիկին 19 մլն դոլարով Ferrari գնել։ Այս անգամ էլ Քայլին 10 հազար դոլար արժողությամբ ուտելիք է պատվիրել։

Ընկերություններից մեկի կայքում հայտնվել է մշտական եւ հավատարիմ հաճախորդների ցանկը, եւ Քայլին առաջին հորիզոնականում է։ Նրանց տվյալներով՝ տարվա ընթացքում Ջենները 189 պատվեր է գրանցել՝ ընդհանուր 10 հազար դոլար արժողությամբ։ Նա նախաճաշ է պատվիրել առավոտյան ժամը 10-ի համար։ Պատվերների շարքում ամենաշատը եղել է պանրով բեյգլ, հնդկահավի մսով բուտերբրոդ եւ լատե։
Սակայն գեղեցկուհու ճաշացանկում միայն առողջ սնունդ չի եղել. վերջին անգամ նա պատվիրել է հավի նագեթսներ, կարտոֆիլ ֆրի եւ պաղպաղակ McDonalds-ից։ Ամենաթանկարժեք պատվերը 1942թ.-ի արտադրության տեկիլան էր, ամենամատչելին՝ մի գազարը։

Ի դեպ, նույն ծառայությունից օգտվում են նաեւ Քայլիի ընկերները։ Նրա 21-ամյակին առաքման ծառայության միջոցով նրան նվիրել են մի քանի տորթ, դիզայներական ծաղկեփնջեր, մոտոցիկլետ եւ 1950-ականների արտադրության Rolls Royce։
Աղբյուրը՝ Postmates
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 10 նոյեմբերի
Հարթ ճակատից մինչև «տիկնիկային» շուրթեր․ ինչպես «Մար-ա-Լագոյի դեմքը» քաղաքական զենք դարձավ Թրամփի շրջապատում22:22, 10 նոյեմբերի
Աշխարհն առանց համացանցի․ մասնագետները սովորեցնում են գոյատևել առանց սմարթֆոնների և բանկային քարտերի21:19, 10 նոյեմբերի
Birkin-ն այլևս կարգավիճակ չի երաշխավորում․ ինչո՞ւ են կոլեկցիոներները հիասթափվում Hermès-ի լեգենդար պայուսակից20:31, 10 նոյեմբերի
Գանձարան միլիարդատերերի համար․ լոնդոնյան պահոցում պահում են ադամանդներ, Hermès-ի պայուսակներ և անգամ Pokémon-ի խաղաքարտեր19:27, 10 նոյեմբերի
Հռոմի պապը, 1957 թվականի ողբերգությունն ու 69-ամյա դավադրությունը. ինչո՞ւ «Ferrari»-ն իտալացի արշավորդների չի վերցնում16:33, 10 նոյեմբերի
26 տարի սպասում և հարսանիք. 84-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը ամուսնացել է իր սիրելիի հետ15:28, 10 նոյեմբերի
«Լրտեսուհու» հետ սիրավեպը կարող է Nvidia-ի գործադիր տնօրենին արժենալ 60 մլրդ դոլար և կարիերա. Ջենսեն Հուանգը հայտնվել է կրկնակի սկանդալի մեջ14:37, 10 նոյեմբերի
Անկախ ժամագործի տրիումֆը. քիչ հայտնի ապրանքանիշը արժանացել է «Ժամացուցային արվեստի Օսկար»-ին14:17, 10 նոյեմբերի
«Մասկի փողերը չօգնեցին». Ռոբերտ Դե Նիրոն ծաղրել է միլիարդատիրոջը նրա մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ13:43, 10 նոյեմբերի
Բիանկա Սենսորին կրկին ցնցել է իր համարձակ կերպարով՝ Լոս Անջելեսում գնումներ անելիս13:10, 10 նոյեմբերի
Փոլ Մաքքարթնին դարձել է միլիարդատեր և միացել է աշխարհի երեք ամենահարուստ երաժիշտներին12:31, 10 նոյեմբերի
Երեք հայ ընդգրկվել է Լոս Անջելեսի 34 ազդեցիկ տղամարդկանց ցանկում․ «Los Angeles Magazine»