Հայտնի պարուհի Վարդանուշ Մարտիրոսյանն արդեն մի քանի օր է՝ կարծես թե խաղային տրամադրություն ունի։ Նա լարվածության մեջ է պահում իր երկրպագուներին եւ կատակում հրապարակումներում։ Ավելի վաղ նա մերկ լուսանկար էր հրապարակել լոգասենյակից եւ գրել, որ միշտ լոգանք է ընդունում դիմահարդարված եւ զարդեր է կրում։ Վերջին լուսանկարում պարուհին 19-ամյա դերասանի հետ է եւ գրել է, որ նա… իր որդին է։

«Լեզուս չի պտտվում գրել, որ որդուս հետ եմ, նույնիսկ կատակով. որքան արագ ես դու մեծանում։ Մենք գիտենք, որ նման ենք, նույնիսկ եթե Դուք փորձեք հակառակում համոզել մեզ»,- գրել է աստղը։

Լուսանկարում VARDA-ն Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Էմիլ Կիրակոսյանի հետ է։ Նրանք երկար ժամանակ է՝ շփվում են եւ ընկերական հարաբերություններ ունեն։ Կատակը ստացվել է. որոշ օգտատերեր իսկապես կարծել են, թե պարուհին կարող է այդքան մեծ որդի ունենալ, մյուսները կոչ են անում «հիմարություններ չգրել» եւ պարզապես գնահատել հումորը։

Էմիլ Կիրակոսյանը թատրոնի եւ կինոյի դերասան է։ Նա երեւանյան հանդիսատեսին հայտնի է Պատանի հանդիսատեսի թատրոնում եւ ռուսական դրամատիկական թատրոնում մարմնավորած կերպարներով։ Երիտասարդ դերասանը խաղացել է Սարիկ Անդերասյանի «Երկրաշարժը» ֆիլմում, որում մարմնավորել է Ռոբերտ Մելքոնյանի կերպարը մանուկ հասակում։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:26, 22 հոկտեմբերի
68-ամյա Շերոն Սթոունը 34 տարի անց վերստեղծել է «Հիմնական բնազդ» ֆիլմի պաշտամունքային տեսարանը19:39, 22 հոկտեմբերի
Bugatti-ն 5 միլիոն դոլարով վերականգնել է եզակի Veyron-ը՝ հղկված ալյումինե թափքով19:17, 22 հոկտեմբերի
Dolce & Gabbana-ն և Mytheresa-ն շքեղ հավաքածու են ներկայացրել 2026 թվականի Սուրբ Ծննդյան համար18:00, 22 հոկտեմբերի
Հայաստան է գալիս աշխարհահռչակ TOM FORD բրենդը16:27, 22 հոկտեմբերի
Birkin-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է. Hermès-ի պաշտամունքային պայուսակը կորցնում է ժողովրդականությունը և արագորեն արժեզրկվում15:40, 22 հոկտեմբերի
«Նա ավելի վտանգավոր է դառնում». Հոգեբանը պնդել է, որ Թրամփը հոգեմետության նշաններ է ցուցաբերում15:18, 22 հոկտեմբերի
Թագուհի Կամիլան հենց սկզբից չի վստահել Մեգան Մարքլին և կարծում էր, որ նա «զոմբիացրել» է արքայազն Հարրիին14:32, 22 հոկտեմբերի
«Փողը կդառնա անկարևոր». Իլոն Մասկը կանխատեսել է ապագան առանց արժույթի և նշել, թե ինչ կպատահի իր միլիարդների հետ14:09, 22 հոկտեմբերի
Մարկ Ցուկերբերգը սպառնացել է լքել Կալիֆոռնիան և վաճառել իր 110 միլիոն դոլարանոց առանձնատունը՝ միլիարդատերերի հարկի պատճառով13:19, 22 հոկտեմբերի
Քայլի Ջենների 50 միլիոն դոլարանոց Fantasy Bra-ն կվաճառվի. Ո՞վ կարող է ունենալ ամենաթանկ Fantasy Bra-ն12:35, 22 հոկտեմբերի
Սիդնի Սուինին լուսանկարվել է Սուրբ Ծննդյան ֆիլմերից ոգեշնչված բացահայտ ներքնազգեստով12:16, 22 հոկտեմբերի
Ֆրանսիացի թալանողները զղջում են iPhone-ի գողության համար. Apple-ը արգելափակել է սարքերը և հետևում է դրանց