2019թ. փետրվարի 19-ը մռայլվեց տխուր լուրով. կյանքից հեռացավ նորաձեւության լեգենդ, դիզայներ Կարլ Լագերֆելդը։ «Նորաձեւությունը խաղ է, որը հարկավոր է լուրջ խաղալ»,- ասում էր դիզայները։ Եվ կարծես թե նրա խաղը նման չէր մյուսներին։ Լագերֆելդը թրենդեր էր ստեղծում, աշխարհին նոր դեմքեր ցույց տալիս եւ այնպիսի համադրություններ ստեղծում, որոնք չէին կարող չմտնել պատմության մեջ։
Total look տվիդ գործվածքով
Հենց Լագերֆելդն է աշխարհին ցույց տվել՝ ինչպես տվիդ կրել. Chanel-ի տարբեր հավաքածուներում նա փորձել է գրեթե ամեն ինչ՝ կարճ շրջազգեստներից եւ սպորտային կոստյումներից մինչեւ կտորե երկարաճիտ կոշիկներ։
Զգեստ՝ սպորտային կոշիկների հետ
2014թ.-ին Chanel-ի ցուցադրությունը փոխել է շատերի կյանքը։ Այդ պահից սկսած նորաձեւ աղջիկներն ամբողջությամբ հրաժարվեցին այլ համադրություններից եւ առհավետ սիրահարվեցին զգեստներին, որոնք համադրում էին սպորտային կոշիկների հետ։ Այժմ ոճային տեսք ունենալու համար բավական է գեղեցիկ զգեստ ընտրել եւ այն համադրել սպորտային կոշիկների հետ։ Նրա համարձակ ընտրությունից հետո զգեստների ու սպորտային կոշիկների համադրության կարելի է հանդիպել ամենուր, այդ թվում կարմիր գորգին։ Կարող է տեղին լինել նաեւ խիստ կոստմույի համադրությունը սպորտային կոշիկների հետ։
Նոր կյանք փոքրի սեւ զգեստին
Դառնալով Chanel նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն եւ գլխավոր դիզայներ՝ նա «զինվել է» ապրանքանիշի հիմնադրի գլխավոր սկզբունքով։ Լագերֆելդն ըստ արժանվույն գնահատել է Կոկո Շանելի գլխավոր հայտնագործությունը՝ «փոքրիկ սեւ զգեստ», որը ունի գրեթե յուրաքանչյուր աղջիկ։
«Փոքրիկ սեւ զգեստով հնարավոր չէ չափազանց շքեղ կամ չափազանց համեստ տեսք ունենալ»,- ասում էր Կարլ Լագերֆելդը։ Թեեւ նա նշում էր, որ Կոկոյին դուր չէ գա՝ ինչ է ինքն այժմ անում, ամբողջ աշխարհի դիզայներները համաձայն չեն նրա հետ։ Կարլ Լագերֆելդի հեղինակած փոքրիկ սեւ զգեստները հրաշալի են եւ ունիվերսալ, եւ ինչպես նշում է մաեստրոն, համապատասխանում են յուրաքանչուր իրավիճակի։
Արտասովոր աքսեսուարների շեշտադրում ցանկացած կերպարում
Հիշո՞ւմ եք Fendi-ի բրելոկը՝ մաեստրոյի կարիկատուրայի տեսքով եւ Karl Lagerfeld ձեռնոցները կատվի նկարով։ Կարլ Լագերֆելդի գլխավոր հետաքրքրություններից մեկն աքսեսուարներն էին։ Դրանց նա ինչ-որ չափով հեգնանքով էր վերաբերվում, առանց որի չէր կարող հաջողության հասնել։
Սպիտակ վերնաշապիկը՝ որպես ամեն ինչի հիմք
Դիզայները միշտ խոստովանել է, որ զգեստապարահանի բոլոր իրերի շարքում ցանկանում է սպիտակ վերնաշապիկ գնել։ «Ինձ համար վերնաշապիկն ամեն բանի հիմքն է։ Մնացածը երկրոդական է»,- ասում էր Լագերֆելդը, ով գրեթե յուրաքանչյուր հավաքածուում օգտագործում էր այդ անփոխարինելի էլեմենտը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է