Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Բուրգեր` պատրաստված Թիմաթիի կողմից. Երեւանում կբացվի «Black Star Burger»

19:52, 20 փետրվարի

«Black Star Burger»-ի երկրպագուները ցնծության մեջ են. Երեւանում կկայանա ռուս հայնի ռեփեր Թիմաթիի առաջին ռեստորանի բացումը: Տեխնիկական բացումը ծրագրված է մայիսի 1-ին, իսկ որոշ ժամանակ անց պաշտոնական, հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաեւ Թիմաթին, ով կհանդիպի տաս առաջին հաճախորդների հետ, կշփվի նրանց հետ, հնարավոր է` նրանց համար անձամբ բուրգեր կպատրաստի:

Այս մասին NEWS.am Style -ի հետ զրույցում ասաց Երեւանում «Black Star Burger-ի մարկետինգի մենեջեր Յուրի Մինասյանը: Նա նաեւ նշեց, որ ըստ ֆրանշիզի պայմանների` ռեստորանները մի քանիսը կլինեն, այնպես որ առջեւում «Black Star Burger»-ի եւս մի քանի ռեստորանի բացում է սպասվում: Յուրի Մինասյանը հայտնեց, որ բացառված չէ` Թիմաթիին ընկերակցի Black Star Mafia-ի անդամներից մեկը:

Երեւանյան «Black Star Burger»-ի ճաշացանկը նույնն է, ինչ մոսկովյանինը, մթերքի եւ պատրաստման որակը երաշխավորում են: Գնային քաղաքականությունը կվարվի տեղի գներին համապատասխան: Նկատենք, որ Աբովյան 1/3 հասցեում, ուր շուտով կբացվի «Black Star Burger», կենդանություն է տիրում. Թիմաթիի պաստառների շուրջ զվարճանում է երիտասարդությունը` ակտիվորեն լուսանկարվում է, կատակում, ուրախանում: Ըստ ամենայնի` ինչպես եւ Մոսկվայում, «Black Star Burger»-ը կդառնա քաղաքի ամենաուրախ եւ ոճային վայրը:

Սոնա Խաչատրյան

Լուսանկարները` հեղինակային եւ Dp.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search