HBO ընկերությունը ներկայացրել է Մայքլ Ջեքսոնի մասին «Լքելով Նեվերլենդը» վավերաֆրական ֆիլմի առաջին թրեյլերը, որում երգչի զոհերը նրան մեղադրում են մանկապղծության մեջ։ 4 ժամ տեւողությամբ ֆիլում Ուեյդ Ռոբսոնը եւ Ջեյմս Սեյֆչակը պատմում են՝ ինչպես են բռնության ենթարկվել Մայքլի կողմից, երբ համապատասխանաբար 7 եւ 10 տարեկան են եղել։ «Բոլորը ցանկանում էին հանդիպել Մայքլին կամ լինել նրա հետ։ Եվ այդ ժամանակ սկսում էիր դուր գալ նրան»,- ասում է Սեյֆչակը։
Ռոբսոնը պնդում է, որ նախկինում չի հայտնել կատարվածի մասին, քանի որ երգիչն իրեն սպառնացել է մնացած կյանքը բանտում անցկացնելու հեռանկարով։
«Նա ինձ ասաց, որ եթե ինչ-որ մեկն իմանա այն մասին, թե ինչ ենք մենք արել, մենք մնացած ամբողջ կյանքը բանտում կանցկացնենք»,- ասում է նա։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 25-ին «Սանդենս» փառատոնի ընթացքում։ Երգչի հարզաները, իմանալով ֆիլմի՝ էկրաններ բարձրանալեւ մասին, դատապարտել են այդ նախագիծը՝ ֆիլմն անվանելով «Մայքլ Ջեքսոնի անվան միջոցով գումար աշխատելու վրդովվեցնող եւ խղճուկ փորձ»։ Փոփի արքային պաշտպանել է նաեւ Մակոլեյ Կալկինը, ով պատմել է երգչի հետ իր ընկերության մասին եւ տարակուսանք արտայատել, որ ինչ-որ մեկին իրենց հարաբերությունները կասկածելի են թվացել։

«Դու երբեւէ ստիպված եղե՞լ ես պարզաբանել ընկերական հարաբերությունները։ Ինձ համար դա նորմալ էր։ Մյուսները ինչ-որ արտասովոր բան են պատկերացնում, բայց դա սովորական ընկերություն էր»,- պատմել է դերասանը։
HBO-ի եթերում ֆիլմը կցուցադրվի մարտի 3-ին եւ 4-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:14, 30 սեպտեմբերի
Թոմ Քրուզը վիրուսային տեսանյութի հերոս է դարձել՝ փորձելով մխիթարել մի կնոջ, որը պարզապես թերթում էր իր հեռախոսը10:55, 30 սեպտեմբերի
Քենդալ Ջենների և Ջեյքոբ Էլորդիի փարիզյան զբոսանքն ավարտվել է պապարացիների հետ բախմամբ10:26, 30 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը ստորագրել է 45,000 դոլար արժողությամբ՝ կոկորդիլոսի կաշվից Birkin-ի վրա և սարսափել09:00, 30 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 29 սեպտեմբերի
Փարթամ և սադրիչ. Meta-ի AI թալիսմանը անսպասելիորեն դարձել է հանրության ցանկության առարկա22:32, 29 սեպտեմբերի
360 միլիոն դոլար` վեց ամսվա ընթացքում. Amouage օծանելիքի տունը աննախադեպ աճ է գրանցել21:19, 29 սեպտեմբերի
Միլիարդատերը, Էրդողանը և ազդեցիկ ընտանիքների կանայք. Թրամփի նախկին փաստաբանի նոր ամուսնու գաղտնիքները21:03, 29 սեպտեմբերի
Ռաֆայել Երանոսյանը նորություն ունի. նա «հարսանեկան» տեսանյութ է հրապարակել20:24, 29 սեպտեմբերի
Կալիֆոռնիացի 85 միլիարդատեր ընդգրկվել է մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց ցանկում19:35, 29 սեպտեմբերի
81-ամյա միլիարդատերը, որը ժառանգներ չունի, որոշել է իր կարողությունը թողնել ուրվական քաղաքին16:40, 29 սեպտեմբերի
«Մեզ ստիպում են լռել և անհետանալ». 61-ամյա Պաուլինա Պորիզկովան խոսել է տարիքային խտրականության դեմ16:19, 29 սեպտեմբերի
Loro Piana-ն կենտրոնացել է ֆունկցիոնալության վրա. շքեղություն, որը գործում է