Կրասնոդարի դատարանը որոշել է արգելափակել ռեփեր Խասկիի՝ Դմիտրի Կուզնեցովի չորս տեսահոլովակ։ Այս մասին հայտնում է RTVI-ին՝ հղում անելով նրա պաշտպանների Telegram-ի ալիքին։
Խոսքը «Поэма о Родине», «Пуля-дура» եւ «Пироман 17» տեսահոլովակների մասին է, ընդ որում արգելափակման մասին հայտնի է դարձել ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության եւ ներքին գործերի նախարարության դեմ Խասկիի հայցի քննության ընթացքում։ Երաժիշտը գերատեսչությունների դեմ հայց է ներկայացրել 2018թ.-ի նոյեմբերին «Иуда» տեսահոլովակի արգելափակման համար։ Պարզվել է, որ 2018թ.-ի դեկտեմբերին դատարանի որոշման մեջ խոսվում կատարողի ոչ միայն այդ, այլեւ եւս երեք տեսահոլովակի մասին։
Դատարանը գտել է, որ դրանք անչափահասների մոտ կարող են հետաքրքրություն առաջացնել ինքնասպանության, սպանության, ծխելու, «սեռական սանձարձակության» նկատմամբ։ Ինչպես նշվում է դատարանի որոշման մեջ, այդ պատճառով Խասկիի տեսանյութը հարկավոր է ներառել ծառայության արգելված նյութերի ցանկում։
Լուսանկարները՝ Рамблер
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:05, 15 մայիսի
Կինոյից այն կողմ․ Փարաջանովը եւ նորաձեւությունը ցուցահանդեսը՝ անվանի կինովարպետի 100-ամյակին15:32, 15 մայիսի
Մարկ Ցուկերբերգը որոշել է իր 40-ամյակը նշել 300 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավում14:22, 15 մայիսի
A$AP Ferg-ը ուշադրություն է գրավել իր անսովոր գրիլզով, որի վրա պատկերված են նրա սիրելիները, որոնց ռեփերը կորցրել է13:50, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնի բացման օրվա լավագույն կերպարները13:11, 15 մայիսի
Երկաթե գահի համար պայքարը շուտով կվերսկսվի. «Վիշապի տունը» սերիալի երկրորդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը12:17, 15 մայիսի
Քիմ Քարդաշյանը՝ Պամելա Անդերսոնի՝ 90-ականների կերպարով11:48, 15 մայիսի
Երգչուհի Սլավան դժգոհել է սեքսի բացակայությունից. «Ես շատ եմ դա ուզում11:21, 15 մայիսի
Կաննի կինոփառատոնը, ամենայն հավանականությամբ, կլինի նույնքան դրամատիկ, որքան աստղային կինոպրեմիերաների սյուժետային գծերը10:20, 15 մայիսի
Մերիլ Սթրիփը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել10:11, 15 մայիսի
Ծնվել է Մարիա Չանդիրյանի առաջնեկը09:00, 15 մայիսի
ՄԱՅԻՍԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը