Արդեն քանի օր է՝ հայերն ուրախությամբ քննարկում են այս տարվա բրազիլական կառնավալը, որի շրջանակում մոտ 65 րոպե ծածանվել է նաեւ հայկական դրոշը, ներկայացվել է հայկական մշակույթը:
Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ բրազիլական Rosas de Ouro խմբի տնօրենն ու դպրոցի սաները ներկա գտնվելով հայկական ծննդյան խնջույքի՝ այնքան են ոգեշնչվել հայերի ուրախ եւ զվարթ տոնախմբություից, որ որոշել են ավելի խորն ուսումնասիրել հայոց պատմությունն ու դրան անդրադառնալ 2019 թ-ի կառնավալի շրջանակում:

5 ամիս առաջ խմբի ներկայացոցիչները՝ ի դեմս Անգելինա Բասիլիոյի, Անդրե Մաչադոյի, Վանեսա Դիասի, Ռենատո Քանդիտոյի եւ Էվանդրո Ռոսասի, այցելել են Հայաստան: Այդ այցելությունն էլ հենց ոգեշնչել է հայկական թեման ընտրելիս:
Ի դեպ, խումբը տոնակատարության հատուկ հյուր է դարձրել նաեւ պոլսահայ երգչուհի Սիբիլին, որը ոչ միայն պատիվ է համարում նման միջոցատմանը մասնակցելը, այլեւ ասում է՝ դրա ընթացքում կարողացել է իրականացնել նաեւ իր երազանքներց եւս մեկը.

«Անցյալում ինքս ինձ մտածում էի, թե որքան լի է կյանքն անակնկալներով, միեւնույն ժամանակ կարծում եմ՝ կյանքում պատահական ոչինչ չկա: Կյանքս, ինչպես եւ երգչուհի դառնալու որոշումս, անցել են լավ ու դժվար ճանապարհներով: Այս ամենը հիշեցի ու եւս մեկ անգամ Աստծուն շնորհակալություն հայտնեցի: Երբ կառնավալի կազմակերպիչների կողմից հրավեր ստացա ու մասնակցությունս պաշտոնապես հաստատվեց, դրանից առավել ինձ ոգեւորեց այն փաստը, որ հնարավորություն ունեցա շրջելու Շառլ Ազնվուրին եւ Արամ Խաչատրյանին նվիրված ավտոմեքենայով, իսկ ես իմ, գրեթե, բոլոր հարցազրույցներում նշել եմ, որ երազանքս էր Ազնավուրի հետ ծանոթանալը, բայց այն իրագործելու առիթ չունեցա… Երբ հասավ ներկայացման օրն ու Rosas de Ouro խմբի ելույթի պահը եկավ ու մեքենաները շարժվեցին, հուզմունքս գագաթնակետին հասավ: Դա մեր մշակույթի, պատմության, կրոնի, Մայր Հայաստանի, Կոմիտասի «Կռունկ»-ի լեզուն էր, որը ներկայացվեց 65 րոպեի ընթացքում: Հուզիչ էր Բրազիլայում հայկական դրոշի ծածանումը տեսնելը: Ուրախ ու բախտավոր եմ զգում, որ դարձա այդ օրվա ականատեսն ու մասնակիցը»:


Իսկ ամեն ինչ սկսվեց 5 ամիս առաջ, երբ Սիբիլը Բրազիլայում մասնակցեց խմբի 47-ամյակին նվիրված միջոցառմանը:

«5 ամսիս առաջ, երբ Բրազիլայում էի, ծանոթացա Rosas de Ouro-ի ներկայացուցիչների հետ: Իրենց դպրոցի 47-ամյակն էր: Այդպես, ինձ հրավիրեցին, քանի որ 2019-ի կառնավալի թեման Հայաստանը պետք է լիներ: Ցանկցան, որ տարեդարձին հայերենով երգեմ «Տարեդարձ է այսօր» երգը: Իսկ հետո պաշտոնական հրավեր ստացա տնօրենի՝ Անգելինա Բասիլիոյի կողմից:


Կառնավալի ականատես մինչ այդ չէի եղել, բայց լսել էի Rosas de Ouro-ի մասին, որ իրենք շատ լավ եւ առաջատար խումբ են: Այս տարի եւս շատ լավ արդյունք ունեցան եւ 14 դպրոցների մեջ գրավեցին 3-րդ տեղը: Հայաստանի թեման բոլորիս հաջողություն բերեց»,-ասում է երգչուհին:



Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Սիբիլը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով13:03, 3 հոկտեմբերի
Քեթլին Թըրներն առաջին անգամ արձագանքել է Մայքլ Դուգլասի՝ գաղտնի սիրավեպի մասին խոստովանությանը. «Ի՜նչ աղմուկ է բարձրացել 40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ»12:49, 3 հոկտեմբերի
«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետո12:18, 3 հոկտեմբերի
Բեն Աֆլեքին փորձել են ծանոթացնել Շակիրայի հետ. դերասանն ասում է, որ չի ցանկանում նոր սեր գտնել11:51, 3 հոկտեմբերի
Երկիրը՝ գլխավերևում. «Հայ ֆեստ»-ի բացումը Երևանում11:27, 3 հոկտեմբերի
Նախկին ամուսինը մասնատել է ինֆլուենսերի մարմինը և եփել այն բանջարեղենի հետ՝ հոտը թաքցնելու համար. Էբբի Չոյի սպանության ցնցող մանրամասները10:30, 3 հոկտեմբերի
Իլոն Մասկը լքել է իր չորս երեխաների մորը. Շիոբհան Զիլիսը խոստովանել է, որ բաժանումը հարված էր իր համար