ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

Որքա՞ն լավ են իրար ճանաչում Մաշան եւ Արշավիրը. զույգի 9 տարվա սիրո պատմությունը

«Հուզիչ էր Բրազիլիայում հայկական դրոշի ծածանումը տեսնելը». Սիբիլը՝ բրազիլական կառնավալին իր եւ Հայաստանի մասնակցության մասին

12:08, 11 մարտի

Արդեն քանի օր է՝ հայերն ուրախությամբ քննարկում են այս տարվա բրազիլական կառնավալը, որի շրջանակում մոտ 65 րոպե ծածանվել է նաեւ հայկական դրոշը, ներկայացվել է հայկական մշակույթը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ բրազիլական Rosas de Ouro խմբի տնօրենն ու դպրոցի սաները ներկա գտնվելով հայկական ծննդյան խնջույքի՝ այնքան են ոգեշնչվել հայերի ուրախ եւ զվարթ տոնախմբություից, որ որոշել են ավելի խորն ուսումնասիրել հայոց պատմությունն ու դրան անդրադառնալ 2019 թ-ի կառնավալի շրջանակում:

5 ամիս առաջ խմբի ներկայացոցիչները՝ ի դեմս Անգելինա Բասիլիոյի, Անդրե Մաչադոյի, Վանեսա Դիասի, Ռենատո Քանդիտոյի եւ Էվանդրո Ռոսասի, այցելել են Հայաստան: Այդ այցելությունն էլ հենց ոգեշնչել է հայկական թեման ընտրելիս:

Ի դեպ, խումբը տոնակատարության հատուկ հյուր է դարձրել նաեւ պոլսահայ երգչուհի Սիբիլին, որը ոչ միայն պատիվ է համարում նման միջոցատմանը մասնակցելը, այլեւ ասում է՝ դրա ընթացքում կարողացել է իրականացնել նաեւ իր երազանքներց եւս մեկը.

«Անցյալում ինքս ինձ մտածում էի, թե որքան լի է կյանքն անակնկալներով, միեւնույն ժամանակ կարծում եմ՝ կյանքում պատահական ոչինչ չկա: Կյանքս, ինչպես եւ երգչուհի դառնալու որոշումս, անցել են լավ ու դժվար ճանապարհներով: Այս ամենը հիշեցի ու եւս մեկ անգամ Աստծուն շնորհակալություն հայտնեցի: Երբ կառնավալի կազմակերպիչների կողմից հրավեր ստացա ու մասնակցությունս պաշտոնապես հաստատվեց, դրանից առավել ինձ  ոգեւորեց այն փաստը, որ հնարավորություն ունեցա շրջելու Շառլ Ազնվուրին եւ Արամ Խաչատրյանին նվիրված ավտոմեքենայով, իսկ ես իմ, գրեթե, բոլոր հարցազրույցներում նշել եմ, որ երազանքս էր Ազնավուրի հետ ծանոթանալը, բայց այն իրագործելու առիթ չունեցա… Երբ հասավ ներկայացման օրն ու Rosas de Ouro խմբի ելույթի պահը եկավ ու մեքենաները շարժվեցին, հուզմունքս գագաթնակետին հասավ: Դա մեր մշակույթի, պատմության, կրոնի, Մայր Հայաստանի, Կոմիտասի «Կռունկ»-ի լեզուն էր, որը ներկայացվեց 65 րոպեի ընթացքում: Հուզիչ էր Բրազիլայում հայկական դրոշի ծածանումը տեսնելը: Ուրախ ու բախտավոր եմ զգում, որ դարձա այդ օրվա ականատեսն ու մասնակիցը»:

Իսկ ամեն ինչ սկսվեց 5 ամիս առաջ, երբ Սիբիլը Բրազիլայում մասնակցեց խմբի 47-ամյակին նվիրված միջոցառմանը:

«5 ամսիս առաջ, երբ Բրազիլայում էի, ծանոթացա Rosas de Ouro-ի ներկայացուցիչների հետ: Իրենց դպրոցի 47-ամյակն էր: Այդպես, ինձ հրավիրեցին, քանի որ 2019-ի կառնավալի թեման Հայաստանը պետք է լիներ: Ցանկցան, որ տարեդարձին հայերենով երգեմ «Տարեդարձ է այսօր» երգը: Իսկ հետո պաշտոնական հրավեր ստացա տնօրենի՝ Անգելինա Բասիլիոյի կողմից:


Կառնավալի ականատես մինչ այդ չէի եղել, բայց լսել էի Rosas de Ouro-ի մասին, որ իրենք շատ լավ եւ առաջատար խումբ են: Այս տարի եւս շատ լավ արդյունք ունեցան եւ 14 դպրոցների մեջ գրավեցին 3-րդ տեղը: Հայաստանի թեման բոլորիս հաջողություն բերեց»,-ասում է երգչուհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Սիբիլը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ