30-ամյա տղամարդը
Հոգեբանության տեսակետից 30-ամյա տարիքը տղամարդու «ամենասթափ» տարիքն է: Այս տարիքում ամենակարեւորը, ինչ ուզում է տղամարդը, կայունությունն է: Հենց այդ տարքիում են տղամարդիկ վերջ տալիս ամուրիական կյանքին ու մտածում ընտանիք ստեղծելու մասին: 30 տարեկանում կարիերայի եւ ընտանիքի միջեւ ընտրություն կատարելիս տղամարդն ընտրում է ընտանիքը: Սակայն եթե երկրորդ կեսը դադարի հետաքրքրել նրան, նա հեշտությամբ «ձախ կգնա»: Դրանից խուսափելու համար, դուք, որպես ձեր կավալերի կին, հարսանիքից հետո չպետք է «թուլանաք»: Ավելի պատասխանատու պահն է սկսվում դրանից հետ, երբ այնպես պետք է անեք, որ ձեր երկրպագուն չցանկանա «ման գալ»:
40-ամյա տղամարդը
Թվում է ընդամենը 10 տարվա տարբերություն է, սակայն քառասնամյա տարիքում տղամարդու հոգեբանությունն ու վարքագիծը կտրուկ կարող է փոխվել: Հենց այս տարիքում է տղամարդկանց մոտ «ճգնաժամ» սկսվում, որոնք նրանք տարբեր կերպ են հաղթահարում: Մասնագետները «միջին տարիքի ճգնաժամի» 4 տեսակ են առանձնացնում:
Տղամարդկանց մոտ այնպիսի զգացողություն է առաջանում, թե նրանց դեմ է ողջ աշխարհը: Ինչո՞ւ է այդպես լինում: Խնդիրն այն է, որ 40 տարեկանում ոչ բոլորն են կարողանում իրացնել իրենց բոլոր հնարավորությունները, եւ ոմանց թվում է, թե իրենք հասարակության կողմից ներկայացված պահանջներին չեն համապատասխանում:
Պսեվդո-զարգացածությամբ տղամարդիկ: Սա իրավիճակ է, երբ տղամարդն արտաքուստ բավարարված է կյանքով, եւ ցույց է տալիս, որ կյանքը հաջողվել է ու ինքը հասել է ամեն ինչի, ինչ ցանկանում էր: Իրականում, սակայն, նա իրեն անկյուն մղված է զգում եւ չգիտի, ինչպես դուրս գալ այդ իրավիճակից:
Տղամարդիկ, ովքեր «նեղացած են ճակատագրից»: Սա մի մարդ է, ով բազմաթիվ անգամներ մերժվել է, չի կարողացել ստանալ ցանկալի աշխատանքն ու կնոջը: Նման տղամարդիկ 90%-ով չեն կարողանում հաղթահարել ճգնաժամը:
Իրենց իրացրած տղամարդիկ: Այս խմբի մոտ ամեն ինչ լավ է, նրանք ամեն ինչի հասնում են, ուստի նրանց մոտ ճգնաժամը աննկատ է անցնում: Այն, կարծես, չի էլ եղել:
Բացի այդ, հոգեբաններն ասում են, որ բացարձակապես բոլոր տղամարդիկ 40 տարեկանում «պնդանում են»: Նրանց բոլորին խորհուրդ է տրվում մարդկանց հետ ավելի մեղմ լինել:
40 տարեկանում տղամարդը կորցնում է «ընտրելու» ցանկությունը: Նրանք բավարարվում են նրանով, ինչ ունեն եւ դա իրենց դուր էգալիս: Սովորելով մի բանի, 40-ամյա տղամարդը դժվար թե ցանկանա նոր բան փորձել: Դրա շնորհիվ, ընտանիքն ու ընկերներն ավելի մոտ ու հարազատ են դառնում:
Շատ հաճախ 40 տարեկանում տղամարդիկ իրենց համար սիրուհի են գտնում: Նրանք այդ կերպ փորձում են դուրս գալ դեպրեսիայից: Եթե ձեր տղամարդը որոշել է այդ տարքիում հեռանալ տնից՝ մի պահեք նրան: Սկանդալով ոչնչի չեք հասնի: Շատ հավանական է, որ կարճ ժամանակ անց նա վերադառնա: Քանի որ ոչ բոլորն են դիմանում երիտասարդ սիրուհու պահանջներին, ով որոշ ժամանակ անց սկսում է խոսել ամուսնությունից, իսկ կինը մնում է հարազատ եւ սիրելի:
50-ամյա տղամարդը
Որքան էլ տարօրինակ է, ամենաբարդը 50-ամյա տղամարդկանց հետ է: Նրանք «կամակորություն են անում», նեղանում են եւ ուշադրություն պահանջում: Նրանց կարող են նյարդայնացնել անգամ ամենափոքր բաները: Այդ տարիքում տղամարդը «երեք տարեկան երեխա» է դառնում:
Ինչպես տեսնում եք, տարբեր տարիքում տղամարդիկ բացարձակապես տարբեր բաներ են ցանկանում: Եվ նրանց ավելի լավ հասկանալու համար, պետք է հաշվի առնել հոգեբանական առանձնահատկություները:
Բայց բոլոր կանանց ու աղջիկներին հարկավոր է հիշել ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ: Որ տարիքում էլ լինի ձեր տղամարդը, պետք է նրա համար ցանկալի լինեք: Ամեն օր բարձրացնեք նրա սեռական լիբիդոն: Քնատ տղամարդը հիվանդ եւ ձանձրալի կամ հարբեցող տղամարդն է:
Աղբյուրը՝ Otvetnavse.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է