Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

ПараПсихология. այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ վիճել, եւ ոչ միայն

12:12, 16 մարտի

Ցանկացած հարաբերության սկզբում բոլորին միշտ թվում է, թե երկար ու երջանիկ են ապրելու եւ մեռնելու են միասին, նույն օրը... Դե... դա այդքան էլ այդպես չէ։ Սկիզբը միշտ էլ ամենադժվարն է եղել, իսկ ռոմանտիկ պատրանքները, որոնք ուղեկցել են ձեր համատեղ կենցաղի սկզբին, վտանգավոր ստորջրյա խութեր են, որոնք կարող են խորտակել ձեր երջանկության նավը։

Քեզ համար մի քանի ամենավտանգավոր պատրանքներն եմ հավաքել, որոնք կարող են խորտակել ձեր հարաբերությունները. չեմ ուզում, որ ամեն բան այդպես տափակ ավարտվի։ Ավելի լավ է ձեզ բաժանի քո բոդի-ֆիթնեսի կին մարզիչը։

Մենք երբեք չենք վիճի 

Եվ իրոք, ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս կարելի է վիճել այս կապուտաչյա ու առվակի պես կարկաչող, քնքուշ հրեշտակի հետ։ Եթե անգամ ընտրածդ կինն այսպես է մտածում քո մասին, հավատա՛, երկար ժամանակի համար չէ։ Բավական է գոնե մեկ անգամ գուլպաներդ լվաս նրա միկրոտարրեր պարունակող եւ Պապուա Նոր Գվիենայից դուրս գրված շամպունով, ու նրա աչքերը կարյունակալեն։ Դե, դու ինքդ էլ չես հիանա ընկերներիդ ներկայությամբ ծանրաձողիդ չափսերին անդրադառնալու նրա սովորությունից։

Մի խոսքով՝ վատ նորությունն այն է, որ վեճերից չես փախչի։ Լավ նորությունը՝ վեճերն օգտակար են ձեր հարաբերություններին։ Իրականում, վեճերի լիակատար բացակայությունը շուտով բաժանվելու առաջին հայտանշանն է։ Չէ՞ որ եթե պարզելու բան չկա, ուրեմն՝ միմյանց հանդեպ անտարբեր եք։ Այնպես որ՝ վիճեք, բայց խելացի. այդկերպ դուք միմյանց մասին նոր տեղեկություն եք ստանում։

Վիճել չգիտե՞ս։ Կսովորեցնեմ։ Վեճի ժամանակ օգտագործիր «ես-հաղորդագրություններ»։ «Դու» դերանվան փոխարեն «ես» դերանունն օգտագործելով՝ դու նրան տեղեկացնում ես քո հույզերի մասին։ Օրինակ՝ աչքերդ պտտեցնելով վայրի գոռոցի փոխարեն՝ «Դու քնել ես իմ սիրելի ավտոփականագործի հետ, ապուշ, քարշ եկող հավի մեկը», ասա՝ «Ես ինձ միայնակ ու դավաճանված եմ զգում, երբ ինձ դավաճանում են ավտոփականագործի հետ»։ Այդ «ես-հաղորդագրությունները» կօգնեն քեզ աղջկան հասցնել ապրումներիդ էությունը։ Եվ հակառակը, վիրավորանքը ճնշելն ու դրա մասին չխոսելը կհանգեցնեն թերըմբռնման խորացմանը՝ հետագա բաժանմամբ։

Մենք միմյանցից գաղտնիքներ չենք ունենա

Դու ցանկանում ես նրան ամեն ինչի մասին հայտնել՝ այն դեպքից սկսած, երբ սուպերմարքեթում օտար երեխայից խլեցիր պաղպաղակը եւ կերար, մինչեւ այն, թե ինչպես պատահաբար կացնահարեցիր քեզ բացահայտած պահնորդին: Մի՛ շտապիր: Որոշ տեղեկություններ ավելի լավ է քո մեջ պահես, հատկապես նախկին հարաբերություններին վերաբերող: Ոմանք պատմում են իրենց նախկին ընկերուհիների մասին, որպեսզի գրգռեն ներկա ընկերուհուն: Բավականին կասկածելի որոշում է. նման անկեղծության արձագանքը տատանվում է քողարկված վիրավորանքից մինչեւ անհապաղ վեճը: Բայց գլխավորն այն է, որ դա ջնջում է զուգընկերոջ հովվերգական կերպարը, այնպես որ՝ ավելի լավ է նրան զերծ պահես սեփական անցյալից: Իսկ եթե աղջիկը պնդում է թիվ ասել, հայացքդ փախցրու եւ համարձակ պատասխանիր. «Տաս»: Հետազոտողները մինչեւ այս ունիվերսալ թիվը հաշվելը հարցումներ են անցկացրել www.SeekingArrangement.com ծանոթությունների կայքի հազարավոր օգտատերերի շրջանում, նման թվով քեզ չես վտանգում անհաջողակ կամ կնամոլ երեւալ:

Մենք անբաժան կլինենք

Նույնիսկ ամենասիրելի մարդիկ երբեւէ ձանձրացնում են (երբ երեխա ունենաս, կհասկանաս՝ ինչի մասին եմ ասում): Այնպես որ՝ ամենեւին դատապարտելի չէ, որ դուք երբեմն-երբեմն միմյանցից հանգստանաք: Ասենք՝ առանձին-առանձին անցկացնեք արձակուրդը: Եվ պետք չէ դավաճանելու մասին մտահոգվել: Եթե նա տրամադրվել է քեզ դավաճանելուն, ապա դա կանի նաեւ շենքին կից փողոցում, հեռավորությունը սկզբունքային նշանակություն չունի:

Մենք ընկերների հետ միասին կհանդիպենք

Ընկերները նրա համար են, որ քեզ շեղեն ընտանեկան առօրյայից եւ կենցաղից: Չէ՞ որ հաճելի է հանդիպել ընկերոջ հետ սթրիփ-ակումբում կաթով թեյի գավաթի շուրջ եւ գանգատվել, որ ընկերուհիդ քո ծխած յուրաքանչյուր ծխախոտից հետո օդի թարմացուցիչ է ցողում: Դա ինչպե՞ս կանես, եթե նա կողքիդ լինի՝ թարմացուցիչի բալոնը ձեռքին: Նրան թող տանը: Ինքդ էլ տանը մնա, երբ նա գնա ընկերուհիներին հանդիպելու: Չէ՞ որ նա էլ պետք է տրտմությամբ պատմի, թե ինչպես ես մանր ծովաձկները շոգեխաշում բեշամելի սոուսի մեջ: Մի խոսքով՝ անձնական շփումներն արժանի են հարգանքի:

Ցանկը կարելի է շարունակել: Եվ մենք հենց այդպես էլ կանենք: Բայց հիմա տեղեկություններն, այսպես ասած, մարսեք... Եթե դեռեւս միտքը չեք փոխել սրտի թագուհուն միանալու, ապա ձեզ եւս 4 կետի փորձություն է սպասում:

Barmaglot

Լուսանկարներ՝ Культурология, Пикабу, AdMe


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել