Ճիշտ դաստիարակության, բռնությունից եւ չարությունից պաշտպանված լինելու նպատակով Ջուլիա Ռոբերտսի երեխաները՝ 14-ամյա երկվորյակներ Ֆինեասը եւ Հեզելը, ինչպես նաեւ նրանց 11-ամյա եղբայրը՝ Հենրին, ժամանակն անցկացնում են առաջ գադջեթների։
«Գեղեցկուհին» ֆիլմի աստղի համար մայրությունը բարդ է եղել. դերասանուհին եւ նրա ամուսինը՝ օպերատոր Դեինել Մոդերը, ում հետ նրանք ամուսնացած են 16 տարի, չեն կարողացել երեխաներ ունենալ։ Մի քանի անհաջող փորձից հետո ամուսիններն արտամարմնային բեղմնավորման են դիմել։ 2001թ.-ին դերասանուհին լույս աշխարհ է բերել երկվորյակների։ 2007թ.-ին ծնվել է նրանց որդին՝ Հենրին։
Ռոբերտսը խոստովանել է, որ երազել է բազմազավակ մայր լինելու մասին։ Նա մեծ պատասխանատվությամբ է մոտենում երեխաների դաստիարակությանը։ Ջուլիայի համար շատ բան է վերաիմաստավորվել 2018թ.-ին՝ «Վերադարձնել Բենին» ֆիլմի նկարահանումներից հետո։ Նա մարմնավորում էր դեռահաս թմրամոլի մոր կերպարը։ Դերասանուհին որոշել է հսկողության առավել խիստ միջոցներ ձեռնարկել։
«Ես մեծացել են շատ փոքր քաղաքում՝ համայնքում, ուր պսիխոտրոպ նյութերը դպրոցական կյանքի մաս չեն կազմել։ Ես նույնիսկ գլխի չէի ընկնում՝ ինչ մեծ ազդեցություն կարող են ունենալ հասակակիցները՝ լինի ինչ-որ արգելված պրեպարատ օգտագործելու, թե այլ բանի առաջարկ»,- նշել է նա։
Դերասանուհին իր երեխաներին արգելել է մի շարք հեռուստատեսային ծրագրեր եւ ֆիլմեր։ Դեռահասներին արգելված է նաեւ մուտք գործել սոցիալական ցանցեր։ Ջուլիայի կարծիքով՝ այդ սահմանափակումները կօգնեն վերապրել դեռահասության բարդ տարիքը։ Դերասանուհին հասկանում է, որ ամբողջ կյանքի ընթացքում չի կարողանա երեխաներին արգելել, բայց կփորձի նրանց պատրաստել ժամանակակից կյանքի գայթակղություններին։
«Գլխավորը խուճապի չմատնվելն է, այլ դրական ու լավատեսական տրամադրվելը։ Այդ պատճառով սահմանափակումները ժամանակավոր են։ Իմ երեխաները դեռ շատ փոքր են, եւ ես չեմ հասկանում՝ ինչով նրանց կարող է օգտակար լինել սոցիալական մեդիան»,- պարզաբանել է դերասանուհին։
Ֆինեասը, Հեզելը եւ Հենրին շփվում են հասակակիցների հետ։ Ջուլիան եւ Դենիելը նրանց հետ շատ ժամանակ են անցկացնում, հանգստի մեկնում, սպորտով զբաղվում, արեւայրուք ընդունում, գնումների գնում։ Երեխաներին դաստիարակելու համար Ռոբերտսը բազմաթիվ անգամներ դադար է վերցրել կարիերայում։ Նա նշել է, որ մինչ երեխաների ծնունդը կյանքի 20 տարին նվիրել է կինոյին։ Դերասանուհին կարծում է, որ այժմ կարող է իրեն նվիրել ընտանիքին՝ առավել ընտրողաբար մոտենալով ֆիլմերի ընտրությանը։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Legion-media, FlightPhotoAgency,Backgrid, GC Images, Broadimage
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել