ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին կամաչի իր որոշ արարքների համար: Ընդ որում, նա իրեն անհարմար կզգա ձեր առաջ: Եթե կարծում եք, որ նա ամաչելու առիթ չունի, այդպես էլ ասեք նրան, որ հանգիստ շունչ քաշի:
ՑԼԵՐ
Դուք` ինքներդ եք ձեր երջանկության կերտողը: Կարեւորը այնպես անեք, որ հակառակ իրավիճակում չհայտնվեք: Դրա համար պետք է առաջնորդվեք զգացմունքներով եւ ուղեղով: Այս երկուսից մեկի բացակայության դեպքում կարող եք ձախողել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս, որ այսօր սիրելիի հետ դիտեք որեւէ զվարճալի ֆիլմ: Այն անպայման կբարձրացնի ձեր տրամադրությունը եւ ձեզ համար կդառնա քննարկման թեմա, ինչի շնորհիվ ավելի կմտերմանաք:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Հանգստացեք, այսօր պետք չէ ուղեղը ծանրաբեռնել խնդիրներով: Որքան էլ շատ մտածեք, անգամ սիրելիի օգնությամբ չեք կարող գտնել խնդրի լուծումը: Միայն կարող եք հանգստանալ, որպեսզի վաղը թարմ ուղեղով նոր լուծումներ մտածեք:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին իր պահվածքով չի համապատախանի տղամարդու այն իդեալին, որի մասին դուք երազել եք: Սակայն, մյուս կողմից էլ, նա մեղավոր չէ, որ դուք ձեզ համար իդեալ եք ստեղծել, որին ցանկանում եք հասնել:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելիին հեշտ օր չի սպասվում եւ միայն դուք կկարողանաք այնպես անել, որ նա իրեն թեթեւացած եւ լավ զգա: Հավատացեք` եթե ցանկանաք, իրոք, հրաշքների ընդունակ կլինեք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր տրամադրությունն այնքան էլ լավ չի լինի եւ ավելի լավ է ձեր սիրելիին զգուշացնեք այդ մասին: Թող նա սովորի ձեր տրամադրության կտրուկ անկումներին եւ ձայնային ելեւէջմների տատանումներին:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր լավ կանեք մտածեք ոչ թե ձեր եւ ձեր սիրելիի հարաբերութունների մասին, այլ այն մասին, թե ինչպես են ձեր պահվածքին արձագանքում շրջապատի մարդիկ: Եթե նրանք չեն կարողանում ձեզ հասկանալ, միգուցե, ժամանա՞կն է դիմել որոշ փոփոխությունների:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եթե ունեք սիրած անձնավորություն, դա դեռ չի նշանակում, որ նրանից բացի դուք ոչ մեկին պետք չեք: Այնպես որ` եթե անգամ վիճեք այսօր նրա հետ, պետք չէ միայնակ տխրել: Նախ` ամեն ինչ հարթվելու է, երկրորդ` դուք այնքան սիրված եք, որ ցանկացածի հետ կարող եք կիսվել եւ թեթեւանալ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Եթե այսօր զգաք, որ հակառակ սեռի որեւէ ներկայացուցիչ ձեր հանդեպ ավելին է զգում, քան դուք կցանկանայիք, ուրեմն ամեն ինչ փորձեք հենց սկզբից պարզաբանել. Կամ թույլ տվեք, որ այդ զգացմունքը վերաճի ավելի մեծ սիրո, կամ էլ հենց սկզբից ասեք նրան, որ ձեր միջեւ ոչինիչ չի կարող լինել` պատճառաբանելով, թե ինչու:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի կարողանա ձեզ համոզել իր տեսակետի ճշմարտացիությունը: Դուք կպնդեք ձեր տեսակետը եւ չեք ցանկանա համաձայնվել նրա հետ: Աստղերը փոխզիջման ճանապարհներ չեն տեսնում, այնպես որ` ստիպված կլինեք ընտրություն կատարել:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեր մասին որեւէ բան կիմանա, որի մասին դուք լռում էիք եւ չէիք ցանկանում նրան պատմել: Ամեն ինչ այդքան էլ վատ ավարտ կարող է չունենալ, եթե նա, այնուամենայնիվ, փորձի խոսել ձեզ հետ եւ պարզել ձեր գաղտնապահության պատճառը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է