Ռեփեր Քարդի Բին սիրում է ցնցել հանրությանը։ Մի քանի ժամ առաջ Instagram-ի ուղիղ եթերում «Grammy»-ի մրցանակակիրը հուզառատ պատմել է այն մասին, թե ինչի միջով է ստիպված եղել անցնել հանուն հաջողության եւ կարիերայի։
Առանձնակի նորություն չէ, որ երգչուհին ժամանակին ստրիպտիզ պարուհի է աշխատել (նա նույնիսկ պատրաստվում է նկարահանվել այդ թեմայով գեղարվեստական ֆիլմում), իսկ խոստովանությունը, որ նա սեռական հարաբերություն է խոստացել նյութապես ապահովված տղմարդկանց, հետո նրանց աննկատ թմրամիջոցներ տվել եւ կողոպտել, մեծ ամուկ է առաջացրել։ «Ես ստիպված էի ստրիպտիզ պարել։ Ես տղամարդկանց հարցնում էի՝ «Ուզո՞ւմ ես ինձ։ Այո՛, այո՛, հետ գնանք հյուրանոց»։ Եվ ես նրանց «հարբեցնում էի» թմրամիջոցներով, կողոպտում նրանց։ Ահա՝ ինչով էի ես զբաղվում»,- ուղիղ եթերում հայտարարել է Քարդի Բին։
Cardi B is a EVIL WOMAN AND IS A DISGRACE TO HUMANITY,HOW DARE YOU RAPE ANYONE THEN CRY FOR SYMPATHY #SurvivingCardiB pic.twitter.com/xzL8lMF5vV
— darronable._ (@darronable) 24 марта 2019 г.
«Ամենն, ինչ ես ցանկանում եմ տեսնել, փողն է»,- երգչուհու հայտնի «Money» հիթի բառերը միանգամից հիշեցրել են հետեւորդները, որոնցից շատերը պահանջել են նրան բոյկոտ հայտարարել։
Ավելին, Twitter-ում հայտնիություն է ստացել #SurvivingCardiB հեշթեգը, որը հղում է անում վավերագրական «Surviving R. Kelly» ֆիլմը։ Դրանում R&B հայտնի կատարողին բացահայտում են զոհերը, որոնց նա շարունակաբար բռնության է ենթարկել։ Մարդիկ հարց են հնչենում. ինչու են տղամարդ բռնարարներին դատապարտում, իսկ կնոջը՝ ոչ։
«Ինձ թվում է՝ նա փորձել է բացատրել՝ ինչպես է ստիպված եղել ապրել եւ ծայրը ծայրին հասցնել։ Ահա, թե ինչու էր նա լաց լինում եւ ասում, որ ոչ ոք չգիտի՝ ինչ է ստիպված եղել անել։ Մարդկանց մեծ մասն ապրելու համար ստիպված է այնպիսի բաներ անել, որոնք այլ հանգամանքներում երբեք չէր անի։ Չեմ արդարացնում եւ չեմ պաշտպանում նրան»,- գրել է օգտատերերից մեկը։
Միեւնույն ժամանակ, Քարդին Բին կատակել է՝ հայտարարելով, որ մի քանի օրով հեռանում է սոցիալական ցանցերից, ապա կրկին վերադարձել է։ Իսկ հանրությունը սպասում է առաջին տղամարդ «զոհերի» անկեղծանալուն։ Միշտ է այդպես. նախ հանրությունը մեսիջ է ստանում, ապա նրանց բազմաթիվ, այդ թվում կասկածելի ապացույցներ են մատուցվում։ Ի դեպ, սա առաջին անգամը չէ, երբ Քարդին «հեռանում է» սոցիալական ցանցերից։ Նախորդ անգամ նա վիրավորել էր Արիանա Գրանդեից, ով կասկածներ էր հայտնել նրան «Գեմմի» մրցանակ հանձնելու արդարացիության վերաբերյալ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է