Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Ինչու Ալլա Պուգաչովան չամուսնացավ Կոնստանտին Օրբելյանի հետ

14:17, 29 մարտի

Ապրիլի 15-ին Ալլա Պուգաչովան նշում է 70-ամյակը։ Պուգաչովան կբարձրանա կրեմլյան պալատի դեմ եւ 10 տարվա ընդմիջումից հետո նոր անհատական ծրագիր կներկայացնի, որին պատրաստվել է ամենայն մանրամասնությամբ եւ նույնիսկ նիհարել։ Հայտնի է նաեւ, որ Ալլա Պուգաչովան պատրաստվում է գերազանցապես նոր երգեր կատարել։ Հին երգեր քիչ կհնչեն։ Հատուկ շոուի համար երգչուհին 1.5 մլն ռուբլիով կոստյումներ է գնել Վալենտին Յուդաշկինից։

Որոշ տղամարդիկ, որոնք եղել են «կնոջ կյանքում, որը երգում է», ներկա կլինեն հոբելյանական երեկոյին, սակայն դրան հաստատապես ներկա չի գտնվի Ալեքսանդր Ստեֆանովիչը (Պրիմադոննայի երկրորդ ամուսինը, ում հետ նա ապրել է 70-ականներին)։ «Кураж» սերիալից հետո, որում ռեժիսորը երգչուհու մասին պատմություն է պատկերել, աստղն իսկապես զայրացել է։ Իսկ ռեժիսորը Պրիմադոննային «խլել է» Կոնստանտին Օրբելյանից։

«Նա 1975թ.-ին մասնակցել է «Золотой Орфей»-ին, գրան պրիի արժանացել «Арлекино»-ի համար, իսկ ետ վերադառնալով՝ աշխատել Հայաստանի էստրադային նվագախմբում։ Պատրաստվում էր ամուսնանալ այդ նվագախմբի ղեկավար Կոսնտանտին Օրբելյանի հետ։ Այդ պահին ես եւս հարսնացու ունեի։ Բայց ես եւ Ալլան սիրահարվեցինք եւ սկսեցինք հանդիպել։ Հետո Ալլան ասաց՝ «Ինչու ենք մենք պարտիզանների նման անում դա, արի հրապարակային դարձնենք»»,- հիշում է ռեժիսորը։

Դժվար է հավատել, բայց երիտասարդ տարիքում Ալլա Բորիսովնան բավական խենթ էր։ Ստեֆանովիչը պատմել է քայլի մասին, որոնք երգչուհին զարմացրել է իրեն.

«Նա հետաքրքրեց ինձ։ Ես նրան ռեստորան հրավիրեցի։ Ռեստորանում վերցրի ծոցատետրը եւ ասացի. «Այս տետրի առաջին էջը դատարկ է։ Իմ ծանոթներից մի մասին տալիս եմ ստորագրելու համար։ Ստորագրել է Սերգել Միխալկովը, Իոսիֆ Բրոդսկին, Սմոկտունովսկին եւ այլք։ Դու եւս ստորագրիր, գուցե երբեւէ հայտնի դառնաս»։ Սեղանին դանակ էր դրված, նա կտրեց մատը, արյուն հանեց եւ գրեց. «Սա Ալլա Պուգաչովայի արյունն է։ Ազատ ժամանակ որոշեք իմ խումբը...»»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search