«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հնդկական սերիալների աստղերը կպարեն, իսկ հայ երգիչները կերգեն հնդկերեն. Երեւանում կկայանա հնդկա-հայկական մեծ համերգ

14:35, 1 ապրիլի

Մայիսի 31-ին Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, առաջին անգամ կկայանա հնդկա-հայկական մեծ համերգային ծրագիր՝ հնդիկ եւ հայ աստղերի մասնակցությամբ: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան «Մերժվածը», «Թռիչք» եւ այլ հնդկական սերիալներից հայտնի աստղեր Ռաշամի Դեսաին, Թինա Դատան, Սպանդան Չատուրվերդին, Գաուրավ Չոպրան, Վիջաենդրա Կումերիան, Մրունալ Ջային, որոնք հանդես կգան հայ արտիստների՝ Միհրան Ծառուկյանի, Էրիկի, Արսեն Սաֆարյանի, Գոռ Հակոբյանի, Ալլա Լեւոնյանի, Ռաֆայել Երանոսյանի եւ Վարդան Սարգսյանի հետ: Եվ սա բնավ էլ ապրիլմեկյան կատակ չէ, այլ համերգային մեծ հրավառություն, որի ականատեսը կլինեք մայիսի վերջին: Ի դեպ, Վարդանը նաեւ շոու-ծրագրի կազմակերպիչներից է. նա NEWS.am STYLE-ին պատմել է համերգի առաջին մանրամասների մասին:

Երգիչ-հաղորդավարը նշում է՝ հեշտ չի եղել հնդիկ աստղերի մասնակցությունը ապահովելը, քանի որ նրանք բոլորն էլ Հնդկաստանում զբաղված են նկարահումներով, սակայն կազմակերպիչներին, այնուամենայնիվ, հաջողվել է նրանց հետ համաձայնություն կնքել.

«Առհասարակ, հեշտ չէր, բայց քանի որ նրանք գիտեն, որ այստեղ շատ երկրպագուներ ունեն, որոնք դիտում են իրենց մասնակցությամբ հեռուստասերիալները, շատերը, որոնք այդ օրերին ավելի ազատ գրաֆիկ ունեին, համաձայնեցին գալ: Հոնորարների մասին, իհարկե, բարձրաձայնել չեմ կարող, բայց ամեն դեպքում՝ մատչելի հաճույք չէր: Նրանք շատ զբաղված արտիստներ են, որոնք ամեն օր նկարահանումների մեջ են»:

Վարդանը վստահեցնում է՝ երեկոյին իրենց մասնակցությունը կունենան նշված բոլոր արտիստները, ավելին՝ կլինեն նաեւ այլ երգիչներ եւ դերասաններ, որոնց մասին ավելի ուշ կտեղեկացնեն.

«Հայ արտիստներից եւս կան շաստերը, որոնք դեռ պաստառին չկան, բայց շուտով կլինի նոր տարբերակը: Հիմա այդ ամենը պատրաստման փուլում է, ուղղակի մենք արդեն տեղադրել ենք, որպեսզի մարդիկ արդեն տեղեկանան, որ մայիսի վերջին նման շքեղ հնդկա-հայկական երեկո է սպասվում: Երեկոն շատ հետաքրքիր է լինելու, մեր սիրված արտիստները երգելու են հնդկական մեգահիթեր, նրանց միանալու են հնդիկ դերասանները, այդ ամենը զուգակցվելու է գեղեցիկ պարերով ու հնդկական տրամադրությամբ, լավ երաժշտությամբ, մի խոսքով՝ տոնական, թեթեւ ու գեղեցիկ երեկո է սպասվում: Հնդիկ դերասանները չեն երգելու, չնայած՝ մի քանիսը պատրաստ են դրան, բայց պարային համարներ անպայման կլինեն, որոնց բոլորը մասնակցություն կունենան: Այսինքն՝ յուրաքանչուրին կտեսնեք որեւէ համարում: Մի քանի օրից արդեն կբացահայտենք, թե ով է համերգային ծրագրի բեմադրիչը: Մի խոսքով՝ կլինի բավականին հետաքրքիր եւ իր ոճի մեջ առաջին նման երեկոն Երեւանում»:

Հնդիկ դերասանները Երեւանում կլինեն երեք օր. կժամանեն համերգի նախորդ օրը:

«Ճիշտն ասած՝ դեռ չենք գծագրել, թե ինչ են անելու այստեղ մնալու երեք օրերի ընթացքում: Առաջին օրը բնականաբար զբաղված կլինեն փորձերով, երկրորդ օրն արդեն կպատրաստվենք համերգին, իսկ մեկնելուց առաջ կփորձենք ծանոթացնել քաղաքին»,-նշեց Վարդանը:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել