ԽՈՅԵՐ
Այսօր ուշադիր եղեք այն ամենին, ինչը կասի սիրելին: Ինչ-որ արտահայտություն կարեւոր կդառնա ձեր հարաբերությունների հետագա զարգացման կամ շարունակության համար:
ՑԼԵՐ
Այսօր բավականին շատ եք հակադրվելու ձեր սիրելիին, ընդ որում՝ ոչ այնքան այն բանի համար, որ նա ինչ-որ սխալ բան կասի, այլ ձեր ներքին անհամաձայնության պատճառով: Փորձեք համը չհանել, ամեն դեպքում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր հաջողությունն անընդհատ կուղեկցի ձեզ: Անգամ եթե վստահ չեք՝ անել այս կամ այն բանը եւ արդյոք այն կունենա հաջողություն, անպայման արեք, քանի որ ձեզ մոտ այսօր ամեն ինչ կստացվի: Այնպես որ, եթե սիրելիի հետ քննարկելու հարցեր ունեք, ապա ավելի լավ է՝ այսօր խոսեք նրա հետ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ավելի հակված կլինեք ընկերներ ձեռք բերելու, քան սիրային ծանոթություններ հաստատելու: Սակայն, մի կողմից դա լավ է. ի՞նչ եք անում այդքան շատ երկրպագուներ: Իսկ ընկերները երբեք շատ չեն լինում:
ԱՌՅՈՒԾ
Այսօր ստիպված կլինեք հեռախոսով երկար հանգամանքներ պարզել ինչպես ձեր, այնպես էլ ձեր սիրելիին վերաբերող: Դժվար է ասել, թե ինչ զգացումներ դուք կունենաք խոսակցության ընթացքում, բայց առանց դրանց չի լինի ոչինչ:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր հեշտ չի լինի կռահել ձեր սիրելիի խոսքերի տակ թաքնված իմաստը: Միգուցե այն պատճառով, որ ոչ մի գաղտնի մտքեր էլ չկան, իսկ միգուցե նա այնքան հմտորեն կթաքցնի դրանք, որ հմուտ խուզարկուն անգամ կդժվարանա հասկանալ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեզ վիճակված է ինչ-որ պատասխանատու որոշում կայացնել, որն էականորեն կազդի ձեր սիրելիի բարեկեցության վրա, ուզեք դա, թե՝ ոչ: Այնպես որ, նախքան որոշում կայացնելը, ծանրութեթեւ արեք ամեն բան:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր պատասխանատու կլինեք ոչ միայն ձեր սիրելիի համար, այլեւ նրա, ով անսպասելիորեն կսիրահարվի ձեզ: Դժվար կլինի նրան բացատրել, որ դուք նրա սիրո կարիքը չունեք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեր գիտելիքների կարիքը կզգա: Դրանք դուք ցույց եք տվել նրա հետ տարբեր առիթներով զրուցելիս: Այնպես որ, այսօր եւս զրուցեք նրա հետ՝ փորձելով թարմ մտքեր հաղորդել նրան:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ շատ արժեքավոր, սակայն միանգամայն անօգուտ խորհուրդ կտա, որը գրեթե հնարավոր չի լինի իրականացնել: Չնայած, արժե այն լսել. միգուցե ինչ-որ բան, այնուամենայնիվ, ստացվի:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելին կցանկանա ցուցադրել ձեզ իր տաղանդները՝ փորձելով ձեզ հնարավորինս լավ ներկայանալ: Աշխատեք անկեղծորեն հիանալ նրանով: Որեւէ այլ բան ձեզանից չի ակնկալվում:
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելին հակված չի լինի որւեէ բանում ձեզ մեղադրել, անգամ եթե դուք իսկապես մեղավոր լինեք: Ինչեւէ, օգտվեք այդ առիթից եւ աշխատեք այլեւս սխալներ թույլ չտալ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է