51-ամյա Նիկոլ Քիդմանը «Vanity Fair» ամսագրի մարտյան համարի հերոսուհին է։ Դերասանուհին լուսանկարվել է ամսագրի ֆոտոշարքում եւ հարցարզույցի ընթացքում խոսել անձնական կյանքի եւ մասնագիտության մասին։
Ամսագրի շապիկին հայտնված լուսանկարում Քիդմանը Prada ապրանքանիշի զգեստ է կրում, որը զարդարված է կապույտ ծաղիկների տեսքով պրինտով։ Նիկոլի իրանը զարդարում էր Tiffany & Co-ի վզնոցը, դերասանուհին կրում էր Chopard ապրանքանիշի ականջօղեր։
Դերասանուհին պատմել է, որ ազատ ժամանակ գերադասում է Հոլիվուդից հեռու ապրել։ Նա ամուսնու՝ Քիթ Ուրբանի, 10-ամյա Սանդեյ Ռոուզի եւ 8-ամյա Ֆեյթ Մարգարետի հետ ապրում է Նեշվիլում (Թենեսի նահանգ)։
Աստղին դուր է գալիս գաղտնիությունը, որն ավելի հեշտ է ապահովել Լոս ԱՆջելեսից եւ Նյու Յորքից հեռու։ Երեխաների դեպքում եւս նա փորձում է որքան հնարավոր է փակ լինել հանրության համար։ Նիկոլը ենթադրում է, որ իր դաստիարակությունը հազիվ թե ճիշտ թվա մյուսներին, սակայն չի պատրաստվում փոխել իր սկզբունքները։
«Նրանք հեռախոս չունեն, եւ ես թույլ չեմ տա Instagram ունենալ։ Ձգտում եմ նրանց շրջանակների մեջ պահել»,– Vanity Fair-ի հետ զրույցում ասել է Քիդմանը։ Սոցիալական ցանցերից հեռու լինելը երեխաներին չի խանգարում զարգանալ։ Ֆեյթը ջութակ է նվագում, Սանդեյը հետաքրքրված է դաշնամուրով։ Վերջերս Քիդմանի ավագ դուստրը կարճ ֆիլմ է նկարահանել ընկերների հետ։ Երկու աղջիներն էլ ստեղծագործող են, սակայն ոչ Քիդմանը, ոչ քանթրի ոճի կատարող Քիթ Ուրբանը չեն պատրաստվում երեխաներն համոզել գնալ իրենց հետքերով։ Նրանք կարծում են, որ երեխաները ժամանակի ընթացքում անձամբ կընտրեն իրենց ճանապարհը։ Վերջերս համացանցում հայտնվել է «Մեծ, փոքր սուտ» սերիալի երկրորդ եթերաշրջանի թրեյլերը։ Դրանց նկարահանմանը Նիկոլը ներգրավվել է երկու դուստրերին։
Դերասանուհին չի շփվում որդեգրված երեխաների՝ որդու՝ Քոնորի եւ դստեր՝ Իզաբելի հետ, թեեւ ցանկացած պահի պատրաստ է ընդունել նրանց։ Երեխաները, որոնց որդեգրել են Թոմ Քրուզի հետ ամուսնության ընթացքում, հոր հետ սայենթոլոգիա են դավանում։ Դերասանը նախկին կնոջը նույնիսկ արգելել է ներկա լինել իրենց որդու հարսանիքին։
Լուսանկարները՝ Vanity Fair, Cosmo
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը