ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին այնքան շարժուն կլինի, որ նրան կհամեմատեք սնդիկի հետ: Ստիպված կլինեք անընդհատ վազվզել նրա հետեւից, որովհետեւ նա ոչ մի վայրկյան հանգիստ չի նստի:
ՑԼԵՐ
Եթե այսօր որեւէ բան չհասցնեք ասել սիրելիին, պետք չէ տխրել: Այս օրվան կհաջորդի վաղվա օրը եւ դեռ անպայման կասեք այն, ինչ ցանկանում էիք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր կամ երբեք: Վերջապես ուժ հավաքեք եւ սիրելիին ասեք այն, ինչ մտածում եք նրա մասին: Աստղերը խորհուրդ են տալիս արտահայտվել, ոչ թե զգացմունքները պահել ներսում:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ժամանցն անցկացնելու լավագույն տարբերակը սիրելիի հետ համատեղ ապագայի մասին երազելն է: Սակայն պետք չէ չափն անցնել: Դժվար թե այս մեկ տարվա ընթացքում կարողանաք դղյակ կառուցել:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր կսկսեք մտածել` արդյոք ձեր սիրելին սիրում է ձեզ: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս ենթադրությունների փոխարեն, պարզապես, հարցնել նրան:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեզ անանկալ կմատուցի, որը հնարավոր է այդքան էլ պետքական չլինի ձեզ, բայց մի շտապեք դա նրան ասել, այլապես ձեր սիրելին կնեղանա եւ այլեւս երբեք չի ցանկանա ձեզ համար նվեր գնել: Իսկ այն, որ դուք շոկոլադե տորթն ավելի եք նախընտրում, քան ծաղիկները, հետո կբացատրեք:
ԿՇԵՌՔՆԵՐ
Մի արագացրեք ձեր հարաբերությունները: Ավելի համբերատար եղեք, իսկ շտապելու դեպքում հնարավոր է` սիրելին փախչի ձեզանից: Աստղերը խորհուրդ են տալիս զուսպ լինել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ավելի լավ կլինի, որ հավատաք սիրելիին: Անգամ եթե նա շատ անհավանական պատմություններ հնարի: Միեւնույն է` չեք կարողանալու ճշտել` նա ստո՞ւմ է, թե՞ ոչ: Այնպես որ` ավելի լավ է, ուղղակի, հավատաք նրան:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Դուք այսօր պատրաստ եք հրաժարվել ամեն ինչից` սիրելիի հետ մի քանի րոպե ավել զրուցելու համար: Դա, իհարկե, գովելի է, բայց երբեմն սիրելիին պետք չէ ցույց տալ, որ այդ աստիճան կապված եք նրա հետ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր առջեւ մի քանի ճանապար կբացվի: Ուշադիր եղեք, որպեսզի ճիշտ ուղի ընտրեք, որովհետեւ երջանկությունը ձեզ միայն ճամփաներից մեկի վերջում կսպասի:
ՋՐՀՈՍՆԵՐ
Պետք չէ այսօր ենթադրություններ անել ձեր սիրելիի հայացքից: Դա չի արտահայտի այն, ինչ նա զգում է ներքուստ: Իսկ եթե ենթադրություներ չանելը ձեզ համար դժվար է, ուրեմն փակեք ձեր աչքերը:
ՁԿՆԵՐ
Այս օրը, բավականին, հաջող կլինի հատկապես այն Ձկների համար, որոնք կոմերցիոն գործունեություն են ծավալում: Ձեզ կաջակցեն նաեւ ձեր ընտանիքի անդամները: Անպայման, լսեք նաեւ սիրելիի խորհուրդները, հատկապես, որ նա վատ չի հասկանում ձեր ոլորտից:
Աղբյուրը` Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով11:25, 2 մայիսի
Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի եւ Օդել Բեքհեմ կրտսերի բաժանման պատճառը10:58, 2 մայիսի
Շերը բացատրել է, թե ինչու է մերժել Էլվիս Փրեսլիին10:25, 2 մայիսի
Dj Վակցինան կիսվել է ընտանեկան ժամանցով09:00, 2 մայիսի
ՄԱՅԻՍԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին