«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Մինչ այժմ հայերի շրջանում ամենավատ վիրավորանքը «թուրք» բառն է». Instagram-ը ջնջել է ցեղասպանության մասին Սարիկ Անդրեասյանի հրապարակումը

17:24, 24 ապրիլի

Ռուսաստանում հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը կիսվել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության վերաբերյալ հրապարակմամբ։ Միայն թե հրապարակումն անթույլատրելի է համարվել Instagram-ի համար եւ ջնջվել։

«Instagram-ը ջնջել է իմ նախորդ հրապարակումը։ Հավանաբար բողոքել են նրանց դեսպանության մոտ թուրքական սննդի կետի տերերը։ Չգիտեմ։ Այդ ամենը տարօրինակ է»,- իր միկրոբլոգում գրել է Սարիկը՝ հրապարակումն ուղեկցելով խաչված հայուհիների լուսանկարով։

Ավելի վաղ «Երկրաշարժը» ֆիլմի ռեժիսորը մի քանի լուսանկար էր հրապարակել, որոնցում պատկերված էին ցեղասպանության ընթացքում հայերի մասսայական սպանությունները։ Ռեժիսորը հրաժարվել է իր էջում տեղադրել անմոռուկի լուսանկարները՝ ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշը։

«Ես այսօր անմոռուկ չեմ հրապարակի, թեեւ այդ սիմվոլը պիջակիս օձիքին մշտապես կրում եմ այդ նշանը։ Սակայն ոչ մի խորհրդանիշ չի կարող արտահայտել այն, ինչ դուք կտեսնեք այս հինգ լուսանկարում։ Աշխարհում չկա ոչ մի հայ, որին չի առնչվել այդ կոտորածը։ Պապիկիս եւ տատիկիս կողմիղ ազգականները փախել են ցեղասպանությունից։ Դրանք սարսափելի պատմություններ են»,- նշել է Անդրեասյանը։

Նա նաեւ հիշեցրել է, որ հայերի շրջանում «թուրք» բառը մինչ այժմ ամենավատ վիրավորանքն է։

«Թուրքիան՝ որպես երկիր եւ թուրքերը՝ որպես ազգ, արդեն ավելի քան 100 տարի հնարավորություն ունեն ճանաչելու ցեղասպանությունը, սակայն դրա համար հարկավոր է այնպիսի հատկանիշներ ունենալ, ինչպիսիք են պատիվն ու արժանապատվությունը»,- նշել է ռեժիսորը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել