Ռուսական մանկական «Ձայնը» նախագծի եզրափակչի շուրջ ծավալված սկանդալը դեռ թեժ քննարկումների կիզակետում է։ Հեռուստաշոուի հաղթող ճանաչվեց երգչուհի Ալսուի 10-ամյա դուստրը՝ Միկելա Աբրամովան։
Հեռուստադիտողները սրա հետ չհամաձայնեցին՝ հայտարարելով, որ աղջիկն առաջինն է դարձել մայրիկի շաուբիզնեսյան կապերի շնորհիվ։
Առաջին ալիքը նույնպես կասկածեց հանդիսատեսի քվեարկության արդյունքների վրա։ Լրատվամիջոցներոի համար տարածած հաղորդագրության մեջ նշել են, որ Միկելա Աբրամովան հաղթել է մեծ, նույնիսկ կարելի է ասել անկանոն կերպով։ Առաջին ալիքի ղեկավար Կոնստանտին Էրնստը խոստացել է հետաքննություն անցկացնի։
Մաքսիմ Գալկինն առաջիններից էր, որ սոցցանցերում շոուի արդյունքների մասին իր դժգոհությունն արտահայտեց։
«Գտնում եմ, որ արժանի հաղթող կլիներ Երժան Մաքսիմը, կամ Անաստասիա Իվանովան, կամ Նինո Չեսները։ Այս երեխաները ֆանտաստիկ բնատուր ձայներ ունեն։ Ես ապշատ եմ արդյունքներից։ Առաջին անգամ է, որ նման տրամադրությամբ են եզրափակում «Ձայնի» դիտումը», - իր ինսթագրամյան էջում ասել է հաղորդավարը։
Ավելի ուշ Մաքսիմը հավելեց, որ նախագծի մասնակից Երժան Մաքսիմն իր տաղանդով հիացրել է նաեւ Ալլա Պուգաչովային, ով հաղորդագրություններ է ուղարկել նրա օգտին։
Երեկ , ինչպես հայտնի է դարձել «КП»-ին Ալլա Բորիսովնան անձամբ է մխիթարել Ալսուի դստերը պարտված մասնակիցներին։
«Պուգաչովան 4 երեխաների հրավիրել է էլիտար ռեստորան», - ասել է «КП»-ի աղբյուրը։
Դեռ չհաստատված ինֆորմացիայի համաձայն երգչուհու հետ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Նինե Չեսներն ու Ռոբերտ Բագրատյանը։
Այս մրցանակը պրիմադոննան ստեղծել է դեռ 2005թ․-ին։ Բեմի լեգենդը երեխաներին նվիրել է «Ալլա Պուգաչովայի ոսկե աստղ»։
Ամեն տարի երգչուհին պարգեւատրում է իրեն դուր եկած երիտասարդ տաղանդավոր երեխաներին եւ կայացած երաժիշտներին։
Ալլա Բորիսովնայի մրցանակն իրենից ենթադրում է ոսկե կուլոն, որը հիշեցնում է «Ա» տառը։ Բացի կուլոնից հանձնվում է դիպլոմ եւ դրամական պարգեւ՝ Ալլա Պուգաչովայի անձնական միջոցներից։ Գումարի չափն ամեն անգամ տարբեր է լինում։
Հայտնի է դարձել նաեւ, որ հրավիրված երեխաների հետ հանդիպել է նաեւ Լոբոդան։ Խոսակցությունների համաձայն երգչուհին իր կողմից նույնպես երեխաներին մրցանակներ է հանձնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 14 մայիսի
Աշխարհի ամենաթանկ շրթներկների հնգյակը22:34, 14 մայիսի
Ինչո՞ւ են հասուն կանայք նախընտրում ավելի երիտասարդ տղամարդկանց21:11, 14 մայիսի
Սերը` առաջին համբույրից, գուցե, իրականություն է20:22, 14 մայիսի
Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան հրապարակել է իր «Մեգալոպոլիս» էպիկական նախագծի առաջին թիզերը19:35, 14 մայիսի
«Սարսափելի գիշեր էր». Բրենդոն Լիի մահից 30 տարի անց16:13, 14 մայիսի
«Դաունթոնի աբբայության» հիման վրա երրորդ ֆիլմը կնկարահանվի15:23, 14 մայիսի
Նաոմի Քեմփբելը «նրբագեղության մարմնացում է» դասական փոքրիկ սեւ զգեստով14:37, 14 մայիսի
Ջորջ Քլունին իր դեբյուտը կկատարի Բրոդվեյում14:04, 14 մայիսի
Սերժ Թանկյանը ցանկանում էր հեռանալ System of a Down-ից13:16, 14 մայիսի
Քեյթ Մոսը սիրավե՞պ ունի Բոբ Մարլիի թոռան հետ12:35, 14 մայիսի
Շերը շլացուցիչ սեւ բոդիով է ներկայացել «Բոբ Մաքի. մերկ պատրանք» ֆիլմի պրեմիերային11:58, 14 մայիսի
Ինչու էին Շարլիզ Թերոնն ու Թոմ Հարդին ատում միմյանց «Խենթ Մաքսը» ֆիլմի նկարահանման հրապարակում