Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Մանկական «Ձայնը» նախագծի սկանդալից հետո Պուգաչովան Ռոբերտ Բագրատյանին եւ եզրափակիչ անցած երեք մասնակիցներին մրցանակներ է հանձնել

12:54, 28 ապրիլի

Ռուսական մանկական «Ձայնը» նախագծի եզրափակչի շուրջ ծավալված սկանդալը դեռ թեժ քննարկումների կիզակետում է։ Հեռուստաշոուի հաղթող ճանաչվեց երգչուհի Ալսուի 10-ամյա դուստրը՝ Միկելա Աբրամովան։

Հեռուստադիտողները սրա հետ չհամաձայնեցին՝ հայտարարելով, որ աղջիկն առաջինն է դարձել մայրիկի շաուբիզնեսյան կապերի շնորհիվ։

Առաջին ալիքը նույնպես  կասկածեց հանդիսատեսի քվեարկության արդյունքների վրա։ Լրատվամիջոցներոի համար տարածած հաղորդագրության մեջ նշել են, որ Միկելա Աբրամովան հաղթել է մեծ, նույնիսկ կարելի է ասել անկանոն կերպով։ Առաջին ալիքի ղեկավար Կոնստանտին Էրնստը խոստացել է հետաքննություն անցկացնի։

Մաքսիմ Գալկինն առաջիններից էր, որ սոցցանցերում շոուի արդյունքների մասին իր դժգոհությունն արտահայտեց։

«Գտնում եմ, որ արժանի հաղթող կլիներ Երժան Մաքսիմը, կամ Անաստասիա Իվանովան, կամ Նինո Չեսները։ Այս երեխաները ֆանտաստիկ բնատուր ձայներ ունեն։ Ես ապշատ եմ արդյունքներից։ Առաջին անգամ է, որ նման տրամադրությամբ են եզրափակում «Ձայնի» դիտումը», - իր ինսթագրամյան էջում ասել է հաղորդավարը։

Ավելի ուշ Մաքսիմը հավելեց, որ նախագծի մասնակից Երժան Մաքսիմն իր տաղանդով հիացրել է նաեւ Ալլա Պուգաչովային, ով հաղորդագրություններ է ուղարկել նրա օգտին։

Երեկ , ինչպես հայտնի է դարձել «КП»-ին Ալլա Բորիսովնան անձամբ է մխիթարել Ալսուի դստերը պարտված մասնակիցներին։

«Պուգաչովան 4 երեխաների հրավիրել է էլիտար ռեստորան», - ասել է «КП»-ի աղբյուրը։

Դեռ չհաստատված ինֆորմացիայի համաձայն երգչուհու հետ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Նինե Չեսներն ու Ռոբերտ Բագրատյանը։

Այս մրցանակը պրիմադոննան ստեղծել է դեռ 2005թ․-ին։ Բեմի լեգենդը երեխաներին նվիրել է «Ալլա Պուգաչովայի ոսկե աստղ»։

Ամեն տարի երգչուհին պարգեւատրում է իրեն դուր եկած երիտասարդ տաղանդավոր երեխաներին եւ կայացած երաժիշտներին։

Ալլա Բորիսովնայի մրցանակն իրենից ենթադրում է ոսկե կուլոն, որը հիշեցնում է «Ա» տառը։ Բացի կուլոնից հանձնվում է դիպլոմ եւ դրամական պարգեւ՝ Ալլա Պուգաչովայի անձնական միջոցներից։ Գումարի չափն ամեն անգամ տարբեր է լինում։

Հայտնի է դարձել նաեւ, որ հրավիրված երեխաների հետ հանդիպել է նաեւ Լոբոդան։ Խոսակցությունների համաձայն երգչուհին իր կողմից նույնպես երեխաներին մրցանակներ է հանձնել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել