Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

TWINZ. 21 գրամ հոգու համար

17:15, 30 ապրիլի

«Խոստովանեք, բարեկամներ։ Դուք նրանցից եք, ովքեր երկար ժամանակ «լռվում» են օդանավակայանների վահանակների առջեւ արեւային ակնոցներո՞վ։ Ես՝ հաստատ։ Ինչ ասես կա այդտեղ, բայց արդյո՞ք կան փայտե ակնոցներ։ Չեմ հիշում։ Իսկ ահա մեզ մոտ կան։ Իհարկե, հայկական TWINZ EYEWEAR բրենդի մասին ես լսել էի, անգամ փորձել։ Բայց ցանկանում եմ ավելին՝ ինչո՞ւ են դրանք այդքան եզակի, ի՞նչ մոդելներ ունեն, որտե՞ղ եւ որքանո՞վ կարելի է գնել, եւ առհասարակ՝ ովքե՞ր են նրանք՝ TWINZ-ի տղաները։

«Մենք կրեատիվ տղաներ ենք, որոնք սկսել են տանը»,- այսպես սկսեց մեր խոսակցությունը Բաբկեն Խաչատրյանը՝ բրենդի հիմնադիրը, որի հետ խոսել ենք երեկ AGBU-ում, նոր հավաքածուի շնորհանդեսի ժամանակ։

Ես դիզայներ ընկերոջս հետ սկսեցի այս նախագիծը, իսկ հետո մեզ միացավ եղբայրս՝ Դավիթը, եւ սկսեց ձեռքով ակնոցներ պատրաստել։ Եվ սա այնպիսի խանդավառություն առաջացրեց, այնպիսի եռանդ հաղորդեց, որ մենք որոշեցինք շարունակել սկսածը, չնայած ծախսերին, չնայած այն բանին, որ բիզնես անել՝ լուրջ եկամուտ չստանալով՝ 4 տարի, հեշտ չէր։ Հետո մեզ հարեցին էլի տղաներ, էլի ու էլի... Հիմա մենք մի ամբողջ թիմ ենք։ Մենք այնպիսի որակի ենք հասել, որ պատրաստ ենք եւ ցանկանում ենք մեր ակնոցները դուրս բերել միջազգային շուկա։ Բայց սկզբում, փայտի համանմանությամբ, որից պատրաստվում են մեր ակնոցները, մենք ցանկանում ենք «արմատներ գցել» մեր Հայրենիքում։

Բաբկեն, պատմեք, թե ինչով են եզակի ձեր ակնոցները։ Ի՞նչ փայտից եք պատրաստում ձեր ակնոցները, հայկական փայտատեսակի՞ց։

Ոչ։ Փայտանյութը պատվիրում ենք Իտալիայում, բայց միանգամայն տարբեր փայտանյութեր են։ Ե՛վ աֆրիկյան էբենոսի փայտ կա, ե՛ւ էվկալիպտ, ընդ որում՝ տարբեր գույների... Այդ գույները ստանում են Իտալիայում, եւ դրանք ուղղակի գժոտ են, կներեք արտահայտությանս համար։ Կան փայտեր Չինաստանից։ Մենք օգտագործում ենք միայն թանկ, որակյալ փայտանյութ։

Շրջանակը 8 շերտ ունի։ Այստեղ նաեւ ապակե հյուսվածք կա եւ կարբոն, որպեսզի ապահովվի ճկունությունն ու ամրությունը։ Ակնոցները խոնավությունից եւ արեւից չեն վախենում։ Էկոլոգիապես անվտանգ են աչքերի եւ մաշկի համար։ Ապակիները գերմանական են՝ Zeiss ֆիրմայի։ Կան ապակիներ, որոնք պաշտպանում են համակարգիչներից, ինչը ակտուալ է 21-րդ դարում։

Ես փորձել եմ համարյա բոլոր ակնոցները։ Ձեռքդ ես վերցնում եւ անմիջապես զգում որակը։ Դրանք ոչ միայն գեղեցիկ են, այլեւ շատ թեթեւ ու հարմար։

Միջինը՝ 21 գրամ (ըստ իս՝ խորհրդանշական է՝ խմբ.)։ Եվ մենք ցայժմ դրանք պատրաստում ենք ձեռքով։ Ամեն մի ակնոց մեզ համար երեխայի պես բան է, կներեք նման համեմատության համար։

Ի՞նչ հաճախականությամբ եք նոր ակնոցներ թողարկում։

«Գարուն-ամառ», «աշուն-ձմեռ» հավաքածուի ակնոցներ ենք արտադրում։ Հին հավաքածուները չենք վերարտադրում՝ կենտրոնանալով նոր մոդելների վրա։ Մենք արդեն 30-40 մոդել ունենք, եւ յուրաքանչյուր մոդել հատուկ փայտանյութից է, յուրաքանչյուր մոդել նոր գույն է։ Ամեն մեկն իր անունն ունի։

Իսկ որտեղ՞ կարելի է գնել դրանք։

Մենք ներկայացվել ենք 5concept-ում, Mannhoff-ում։ Պատվերով ենք պատրաստում։ Հիանալի կայք ունենք առցանց խանութով։ Շուտով կայքում ի հայտ կգա այսօրվա հավաքածուն։ Կան պատվերներ արտասահմանից։ Արտահանման համար պետք է լուրջ արտադրություն, եւ մենք ձգտում ենք դրան։ Իսկ այն ստեղծել մտադիր ենք Գյումրիում, ծնունդով գյումրեցի ենք։

Մեզ համար սկզբունքորեն կարեւոր է, որպեսզի տանք այն, ինչ վերցրել ենք։ Մենք եսասեր չենք։ Մենք ցանկանում ենք ինչ-որ բան անել մեր Հայրենիքի համար։ Քանի որ մեր ակնոցները փայտից են, ապա որոշել ենք բնությանը վերադարձնել մեր վերցրածն ու 104 ծառ տնկել Հայաստանում։ 104 տարի է անցել 1915-ից... 10 ծառ կտնկենք Խաչքարերի այգում, 10-ը՝ Մաշտոցի այգում, մնացած 84-ը՝ հայրենի Գյումրիում։

Իմ կողմից ավելացնեմ, որ շնորհանդեսի կոնցեպտը «էկոլոգիական» էր։ Հովանավորներից մեկը Tree Project Armenia նախագիծն էր, որի շնորհիվ Հայաստանում արդեն տնկվել է մոտ 5 մլն ծառ։ Ամենուրեք կենդանի ծառեր են, թփեր, վարդեր... Մթնոլորտը, ինչպես ասում են, «առանց պաթոսի» էր, բարեկամական, եւ Aratta Band-ի երաժշտական ուղեկցությամբ։

Նատա Բրետել, հատուկ NEWS.am STYLE-ի համար


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել