Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Ռոսպատենտը» հաստատել է Black Star-ի իրավունքները Քրիստինա Սի անվան նկատմամբ

20:26, 1 մայիսի

Քրիստինա Սարկիսյանը, որը հանդես էր գալիս Քրիստինա Սի կեղծանվամբ, 2018թ.-ի մարտին լքել է Black Star-ը։ Այդ ժամանակ ապրանքանիշը հայտարարեց, որ արտիստի ստեղծագործությունների եւ կեղծանվան բոլոր հեղինակային իրավունքները շարունակում են պատկանել իրեն: Քրիստինան չվիճարկեց դա եւ կարիերան շարունակեց տարբեր կեղծանուններով. նախ որպես Kristina, ապա՝ Krissy։

Ավելի ուշ՝  նույն տարվա նոյեմբերին, նա հարցազրույցի ընթացքում ասել է, որ ընկերությունն իր բեմական անունը որպես ապրանքանիշ գրանցել է առանց իր գիտության, իսկ  2019թ.-ի փետրվարին հայտարարել է, որ անկախ ամեն ինչից կշարունակի հանդես գալ Քրիստինա Սի կեղծանվամբ։ Արդեն մարտին նա նոր երգ է թողարկել հին կեղծանվամբ (այն, ի դեպ, մեկ օր անց արգելափակվեց Apple Music-ում) եւ Twitter-ում հրապարակել իրավաբանի եզրակացության հղումը. դրանում ասվում էր, որ ապրանքանիշն իրավունք չուներ առանց Քրիստինայի համաձայնության գրանցել իրավունքները նրա բեմական կեղծանվան նկատմամբ։

Դրանից հետո Քրիստինան որեւէ կերպ չի մեկնաբանել իրավիճակը, ապա արգելափակված երգը վերաթողարկել է Krissy անունով։ Եվ մենք, կարծես, գիտենք, թե ինչու։ Black Star-ի Instagram-ի պաշտոնական էջում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ինտելեկտուալ սեփականության դաշնային ծառայության պատենտային վեճերի պալատը քննել է Քրիստինայի առարկություններն ընդդեմ ապրանքանիշի եւ որոշում կայացրել, որով երգչուհու կեղծանվան գրանցումն օրինական է ճանաչել. Black Star-ի ներկայացուցիչների խոսքով՝ այդ կետը ներառված է եղել 2013թ.-ի նրա պայմանագրում։

Հրապարակումը մեկնաբանել է Քրիստինան՝ նշելով, որ «լուսանկարում շատ լավիկն է»։ Այնպես որ  նրա բախտն այնքան էլ չի բերել, որքան Եգոր Կրիդինը եւ L’One-ինը, որոնք կարողացան պահպանել բեմական կեղծանունները եւ խաղաղ հեռանալ ապրանքանիշից։

Աղբյուրը՝ Peopletalk


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել