Met Gala-ն նշանավորվեց տարօրինակ, երբեմն վայրի, վառ սանրվածքներով եւ դիմահարդարմամբ։ Եվ ո՞վ կարող էր մտածել, որ երեկույթի մասնակիցները անհանգստանում են, ինչպես երեխաները առավոտյան ներկայացումից առաջ։ Ամեն դեպքում, Քիմ Քարդաշյանը, որը Thierry Mugler-ի «թաց» զգեստով մեծ աղմուկ է բարձրացրել, Vogue-ի նկարահանող խմբին տված հարցազրույցում խոստվանել է, որ անհանգստանում է գրեթե ինչպես ամուսնությունից առաջ։
Ի դեպ, Vogue-ի թիմը նկարահանել է Քիմի նախապատրաստության ամբողջ ընթացքը՝ սկսած փորձից մինչեւ Met Gala։ Նկարահանման ընթացքում նա խոստովանել է, որ այսպիսի բարձր պրոֆեսիոնալիզմ, ինչպիսին ունեն Thierry Mugler-ի աշխատակիցները, չէր կարող անգամ պատկերացնել։ Եվ, իրոք, կադրերում երեւում է՝ ինչպես են ոճաբաններն օգնում նրան «խցկվել» սիլիկոնային զգեստի մեջ, նրան պատմում՝ ինչից է այն բաղկացած, ինչպես ճիշտ կրել, ընտրում են կոշիկները, դիմահարդարումը, «թաց» սանրվածք անում։ Քիմ Քարդաշյանը չի դադարում գովել «օգնականներին»՝ նշելով, սակայն, որ այս զգեստով զուգարան գնալը չափազանց բարդ կլինի։ «Ես ստիպված եմ համբերել չորս ժամ։ Նյարդային է... Այնպես որ ինձ հաջողություն մաղթեք»,- ասել է նա։
Ի դեպ, Քիմ Քարդաշյանի չափազանց բարակ գոտկատեղի եւ մեծ նստատեղի մասին բացասական մեկնաբանություններին պատասխանել է նրա անփոխարինելի մարզիչը՝ հայտնի Մելիսա Ալկանտարան։
«Ի գիտություն բոլոր ատողներին. Քիմը մարզվում է շաբաթվա ընթացքում վեց անգամ, մարզվում է վաղ առավոտից։ Եվ ես թքած ունեմ նրա մարմնի մասին ձեր կարծիքի վրա։ Ես նրան տեսնում եմ ամեն առավոտ, տեսնում եմ՝ ինչպես է նա ջանում, որքան է աշխատում ոչ միայն մարզասրահում, եւ դա գովասանքի է արժանի»,- գրել է Ալկանտարան։
Գլխավոր լուսանկարը՝ GILBERT CARRASQUILLOGETTY IMAGES
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր