Սոնա Շահգելդյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել, որում հարսի կերպարում է: Երգչուհին լուսանկարները տրամադրել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ՝ պատմել, թե ինչու է որոշել ամուսնությունից տարիներ անց կրել երազանքների ճերմակ զգեստը.
«Թեման ինքս եմ մտածել, որովհետեւ չունեի հարսանեկան գեղեցիկ ֆոտոշարք: Հարսանիք արել ենք, բայց կոնկրետ հարսի զգեստ չեմ կրել, ու մեծ շուքով դա չի եղել. մեր ամուսնությունը եղել է համեստ ոճում, ու միշտ ցանկություն ունեի այսպիսի գեղեցիկ զգեստ կրելու»,-խոստովանում է նա՝ հավելելով.

«Կարծում եմ՝ ֆոտոշարքը գեղեցիկ է, կարեւորը՝ անկեղծ, մաքուր ու պարզ… Իհարկե, կլինեն դեռ շատ ֆոտոշարքեր: Բացի այդ՝ շուտով նոր տեսահոլովակ կունենամ, որի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է: Նա Հայասանում իմ ամենասիրելի ռեժիսորն է՝ պրոֆեսիոնալ, տարիների փորձ ունեցող: Իհարկե, դա նաեւ նրանց ընտանեկան գեներից է: Մի խոսքով՝ սիրում եմ նրան ե´ւ որպես մարդ, ե´ւ որպես ռեժիսոր: Չեմ ցանկանում դեռ փակագծերը բացել, թե ինչպես է լինելու, բայց ասեմ, որ շատ տարբերվող երգ է: Մայիսի վերջին երեւի աշխատանքը կհանձնեմ հանդիսատեսի դատին»:
Այսքանով, սակայն, Սոնայի նորությունները չեն սահմանափակվում: Նա բացահայտեց եւս մի քանի ծրագրեր.

«Աշխատում եմ նոր երգերի վրա, որոնցից մեկը կլինի հենց հարսանեկան թեմայով: Այս գեղեցիկ ֆոտոշարքով երգը կներկայացվի YouTube-ի իմ ալիքում: Կան նաեւ այլ լեզուներով գրված երգեր: Դեռ չեմ ցանկանում նշել, թե որոնց հիման վրա կլինեն տեսահոլովակները: Ամեն տարի աշխատում եմ, չեմ դոփում նույն տեղում: Իրականում շատ դժվար է համատեղել ընտանիքն ու աշխատանքը, բայց դա ես սիրով եմ անում»:
Երգչուհին նաեւ մտածում է սեփական բիզնեսը հիմնելու մասին, որի առաջին մանրամասները վստահել է NEWS.am STYLE-ին.

«Քանի որ ինքս շատ խնջույքների եմ մասնակցում, շուտով կբացեմ իմ անվանկան կազմակերպությունը, որտեղ կընդունվեն հարսանեկան եւ այլ միջոցառումների պատվերներ, որոնց շուրջ կաշխատի մեծ խումբ: Դրա մասին ավելի ուշ կհայտարարվի սոցիական ցանցի իմ էջերում»:



Սյունե Առաքելյան
Լուսանկարները տրամադրել է Սոնա Շահգելդյանը
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 2 հոկտեմբերի
Քաշի կորստի հայտնի դեղամիջոցները կարող են սպառել ուղեղի էներգիան. փորձագետը զգուշացնում է ռիսկերի մասին22:31, 2 հոկտեմբերի
Էրլինգ Հոլանդը դատի է տվել ավիաընկերությանը՝ իր սանրվածքը օգտագործելու համար21:22, 2 հոկտեմբերի
Audemars Piguet-ը լեգենդար Royal Oak-ը վերածել է շքեղ զարդերի․ ադամանդներ, շափյուղաներ և զմրուխտներ20:14, 2 հոկտեմբերի

19:34, 2 հոկտեմբերի
Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում19:26, 2 հոկտեմբերի
«Հակաքրիստոսը գալիս է Երևան». Հայերը պահանջում են չեղարկել Մորգենշտեռնի համերգը17:00, 2 հոկտեմբերի
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը16:31, 2 հոկտեմբերի
Dom Pérignon-ը համագործակցում է Դեմիեն Հիրսթի հետ՝ պաշտամունքային շամպայնը արվեստի գործի վերածելու համար16:04, 2 հոկտեմբերի
Վարդուհի Վարդանյանի թոռնուհին ելույթ կունենա նրան նվիրված համերգին․ ինչպե՞ս են անցնում համերգային փորձերը (VIDEO)15:40, 2 հոկտեմբերի

15:13, 2 հոկտեմբերի
«Կինեմատոգրաֆիկ, կոսմոպոլիտ, հիասքանչ». Vogue France-ը պատմում է Հայաստանում տեղի ունեցած հարսանիքի մասին14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին